Գրիգոր Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1920(1920-12-25)
ԾննդավայրՍիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահացել էհունվարի 6, 1997(1997-01-06) (76 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍտեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունգրականագետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
ԱնդամությունՀայաստանի գրողների միություն

Գրիգոր Ալեքսանի Սարգսյան (դեկտեմբերի 25, 1920(1920-12-25), Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան - հունվարի 6, 1997(1997-01-06), Երևան, Հայաստան[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թ.-ի դեկտեմբերի 25-ին, ՀԽՍՀ Սիսիանի շրջանի Շենաթաղ (այժմ՝ Լեռնաշեն) գյուղում[2]։ 1937 թվականին վարտել է Երևանի Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, 1941 թվականին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Եղել է ճակատային «Առաջ հանուն հայրենիքի» թերթի աշխատակից: 1944-1947 թվականներին սովորել է Երևանի համալսարանի ասպիրանտուրայում: 1947 թվականին «Դանիել Վարուժան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Դասախոսում է համալսարանում: Միաժամանակ բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար է եղել «Բիբլոգրաֆիական ամսագիր», «Սովետական դպրոց», «Սովետական Հայաստան», «Սովետական գրականություն և արվեստ», «Գրական թերթ» պարբերականներում: 1947-1949 թվականներին և աշխատել է ՀԿԿ Կենտկոմի պրոպականդայի և ագիտացիայի բաժնում որպես հրահանգիչ[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարուժանի ստեղծագործական կյանքը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1947, 56 էջ:
  • Ստ. Շահումյանը գրական քննադատ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1954, 40 էջ:
  • Հակոբ Հակոբյան, Երևան, Հայպետհրատ, 1955, 270 էջ:
  • Սուրեն Սպանդարյանը հրապարակախոս-քննադատ, Երևան, Հայպետհրատ, 1960, 180 էջ:
  • Գրական մարտաշխարհում, Երևան, Հայաստան, 1968, 378 էջ:
  • Մաքսիմ Գորկին հայ մարքսիստների գնահատմամբ, Երևան, Գիտելիք, 1968, 32 էջ:
  • Գեղարվեստական գրականության դերը պրոպագանդիստական աշխատանքում, Երևան, Գիտելիք, 1964, 23 էջ:
  • Հ. Հակոբյանի կյանքը, Երևան, Հայաստան, 1966, 211 էջ[4][5]:
  • Հայ մեծ դրամատուրգը, Երևան, Հայաստան, 1976, 218 էջ:
  • Սըվաճյանը հրապարակախոս-երգիծաբան, Երևան:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովետահայ գրականության վերելքի համար: «Գրական թերթ», 1948, № 3-4:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի հանրապետութիւն, օրաթերթ,11 յունուար,1997: էջ 4 (Գրիգոր Սարգսյան [մահախոսական]։ Գրիգոր Սարգսյանի մահը ծանր կորուստ է հայ գրականության և մշակույթի համար):
  2. «Սարգսյան Գրիգոր Ալեքսանի»։ ԶԱՆԳԵԶՈՒՐ (ru-RU)։ 2010-05-06։ Վերցված է 2019-02-16 
  3. Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 482:
  4. Սարգսյան Գրիգոր (1966)։ Հակոբյանի կյանքը: Համառոտ ակնարկ (արաբերեն)։ «Հայատան» հրատարակչություն 
  5. Սարգսյան Գրիգոր (1966)։ Հակոբյանի կյանքը: Համառոտ ակնարկ (հայերեն)։ Հայաստան