Ռոբերտ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ռոբերտ Խաչատրյան
հունվարի 5, 1949(1949-01-05) - նոյեմբերի 5, 1997(1997-11-05) (48 տարեկանում)
ԾննդավայրՏումի, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՀադրութի շրջան, Արցախ
ԳերեզմանՏումի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ռոբերտ Նիկոլայի Խաչատրյան (հունվարի 5, 1949(1949-01-05), Տումի, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 1997(1997-11-05), Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1949 թվականի հունվարի 5-ին, Տումի գյուղում, Հադրութի շրջան։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Աշխատանքի է անցել Պրիմորիեի երկրամասի Վլադիվոստոկ քաղաքում։ Երեք տարի աշխատելուց հետո վերադարձել է Հադրութ, այնուհետև բնակություն հաստատել Ստեփանակերտում։ Աշխատել է ուռուցքաբանական դիսպանսերում[1]։

Զինված հակամարտության տարիներին ծառայել է Կարմիր շուկայի, Վարանդայի, Հադրութի դաշտային հոսպիտալներում։ Մահացել է 1997 թվականին նոյեմբերի 5-ին, Հադրութում, ծառայության ժամանակ։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Տումի գյուղի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]