Հովիկ Հովեյան
Հովիկ Հովեյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1956 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող և սցենարիստ |
Աշխատավայր | ՀԳՄ, Երևանի պետական համալսարան, Հայաստանի մշակույթի նախարարություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Ժողովրդական արվեստի թանգարան |
Ծնողներ | հայր՝ Վաչագան Հովհաննիսյան |
Զբաղեցրած պաշտոններ | մշակույթի նախարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Հովիկ Վաչագանի Հովեյան (Հովհաննիսյան) (նոյեմբերի 23, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)։
Հայ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող Վաչագան Հովհաննիսյանի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1973 - 1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեում, 1987-2004 թվականներին` հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիր։ 1991 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 1995 թվականից՝ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ 2001-2004 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը, 2001-2006 թվականներին` Երևանի պետական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, 2004-2006 թվականներին` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։ Եղել է Օրինաց Երկիր կուսակցության անդամ։ Նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, երբ, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել է ծեծկռտուքի, որի ժամանակ գործադրել է նաև իրեն պատկանող ատրճանակը[1]։ 2007 թվականից դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնում։ 2009 թվականից Երևանի «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ի տնօրենն է[2]։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակել է տասնյոթ բանաստեղծական ժողովածու՝
- «Տունը ծաղկաթերթիկի վրա» (1979)
- «Արահետ» (1990)
- «Աստղագուշակ» (1995)
- «Արեգակն արդար» (1997)
- «Թափառական ամառներ» (1999)
- «Ծես» (2000)
- «Ժայռագրեր» (2003)
- «Մատենաշար» 21-րդ դարի հայ պոեզիա. Հ. Հովեյան – «Բանաստեղծություններ» (2004)
- «Կեսգիշերային լիբրետո» (2006)
- «Ուրարտական անձրևներ» (2009)
- «Հիշողության կավ» (2011)
- «Քամիների վերադարձը» պարսկերեն (2013 թվական- Իրանի Իսլամական Հանրապետություն)
- «Վրիպած ջրհեղեղ» (2014)
- «Անժամանակություն» (2015)
- «Նոյեմբերի ավերակները» ռուսերեն (2016)
- «Անավարտ ցամաք» (2017)
- «Բառի ալքիմիա» ֆրանսերեն (2018)
Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, խոհագրություններ, ակնարկներ, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, նրա սցենարներով ու տեքստերով նկարահանվել են մի շարք փաստագրական ֆիլմեր և կինոնկարներ, նրա տեքստերով գրվել են խմբերգեր, ռոմանսներ, ջազային ստեղծագործություններ։ Իրանում թարգմանվել և պարսկերեն հրատարակվել է Հ. Հովեյանի «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2016[3]
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[4]
- «Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց» ոսկե մեդալ
- «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ
- ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»
- ՀՀ Գրողների միության «Գրական վաստակի» համար մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հովիկ Հովեյանը հայտարարում է իր հրաժարականի մասին
- ↑ Հովիկ Հովեյանի կենսագրությունը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքում(չաշխատող հղում)
- ↑ «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»։ mincult.am։ Վերցված է 2017-01-19
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Չակերտներ», Հովիկ Հովեյան Archived 2015-03-15 at the Wayback Machine.
- Էլեկտրոնային գրադարան, Հովիկ Հովեյան Archived 2013-11-28 at the Wayback Machine.
|
Նախորդող Թամարա Պողոսյան |
ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյան 3 մայիսի 2004— 5 հունվարի 2006 |
Հաջորդող Գևորգ Գևորգյան |
|
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Հայաստանի նախարարներ
- ՕԵԿ անդամներ