Ասքանազ Մռավյան
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ասքանազ Մռավյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 21 1885 (հունվարի 2 1886) |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1929 (43 տարեկան) |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեխտերևի անվան Ս. Պետերբուրգի հոգենյարդաբանական գիտահետազոտական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, խմբագիր և պետական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | կրթության նախարար |
Քաղաքական կուսակցություն | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ) և ԽՄԿԿ |
Askanaz Mravyan Վիքիպահեստում |
Ասքանազ Մռավյան (դեկտեմբերի 21, 1885, Ելիզավետպոլ (Գանձակ) - հոկտեմբերի 23, 1929, Երևան), կուսակցական և պետական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասքանազ Մռավյանի հուշարձանը Մռավյանի անվան թիվ 25 դպրոցի առջև, 2012 թ., (ապամոնտաժվել է, այժմ՝ «Ցենտրալ» էլիտար հյուրանոց և Փաստաբանների դպրոց և հանրային պաշտպանի գրասենյակ[1])
1915 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հոգենևրոլոգիական ինստիտուտը։ 1915-1917 թվականներին եղել է բոլշևիկյան «Պայքար» թերթի խմբագիրը։ 1917 թվականին խմբագրել է «Բանվորի կռիվ» թերթը։ 1920 թվականի նոյեմբերին եղել է ՀՍԽՀ հեղկոմի կազմում, 1921-1923 թվականներին եղել է ՀՍԽՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար, որի առաջին տարում հանդիսացել է Կարսի պայմանագրի ստորագրողներից մեկը։ 1923-1929 թվականներին եղել է լուսավորության ժողկոմ և ՀՍԽՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ, միաժամանակ եղել է «Սովետական հայաստան» թերթի խմբագիրը[2]։ Եղել է ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ասքանազ Մռավյան: Կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ: Արզումանյան, Մակիչ Վահանի, Ղուկասյան, Գ., Երևան: Հայպետհրատ, 1955[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մռավյանի անվան դպրոցի տեղում հյուրանոց է կառուցվել. «Փաստ»
- ↑ Ասքանազ Մռավյան - Հոդվածներ և ճառեր (1913-1929) (հայերեն)
- ↑ Արզումանյան Մակիչ Վահանի (1955)։ Ղուկասյան Գ, ed.։ Ասքանազ Մռավյան: Կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ։ Երևան: Հայպետհրատ
|