Վարդ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդ Մանուկյան
Ծնվել էհունվարի 12, 1955(1955-01-12)[1] (69 տարեկան)
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1974) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1979)
Պարգևներ

Վարդ (Ռոզա) Գևորգի Մանուկյան (հունվարի 12, 1955(1955-01-12)[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդ Մանուկյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 12-ին, Էջմիածնում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1979 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Գրիգոր Եղիազարյանի դասարան)։ 1989 թվականից դասավանդում է նույն կոնսերվատորիայում[3][4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է օրատորիա՝ «Վահագնին» (համամիութենական մրցույթի 3-րդ մրցանակ՝ 1980), պոեմներ՝ «Մրրկահավ» (խոսք՝ Վահան Տերյանի, համամիութենական մրցույթի 2-րդ մրցանակ՝ 1978), «Հաղթական» (հանրապետական 3-րդ մրցանակ՝ 1986), կվինտետ՝ ձայնի և անսամբլի, տրիպտիխ՝ ձայնի և լարային քառյակի համար, փողային կվինտետ, սոնատ՝ թավջութակի և դաշնամուրի համար, վոկալ շարքեր («Դու չկաս», խոսք՝ Պարույր Սևակի, համամիութենական 2-րդ մրց.՝ 1978), միջնադարյան տաղերի դաշնակումներ՝ ձայնի և դաշնամուրի համար, էստրադային երգեր («Հայաստան աշխարհ», «Աշնանային», «Անուրջներ», խոսք՝ Հովիկ Հովեյանի) և այլն։ 2008 թվականին Ավստրիայում Եղիշե Չարենցի տեքստով գրված խմբերգային երկը արժանացել է հատուկ մրցանակի[5]։

Մանուկյանի էստրադային երգերը հնչել են Շուշան Պետրոսյանի, Էմմա Պետրոսյանիի կատարմամբ[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին՝ Հովիկ Հովեյան
  • Որդի՝ Վաչե Հովեյան
  • Դուստր՝ Շողեր Հովեյան, դաշնակահարուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://composers.am/?p=6811
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 47։
  4. Վարդ Մանուկյանի մասին avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  5. «Մանուկյան Վարդ | ՀԿՄ». composers.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  6. «Ես համբերատար եմ, և այս գիծն է օգնականս Հովեյան ընտանիքում»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]