Սեդա Վերմիշևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեդա Վերմիշևա
Ծնվել էհոկտեմբերի 9, 1932(1932-10-09) (86 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուհայերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ժանրերլիրիկա
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ
ԶավակներՍուրեն Զոլյան

Սեդա Վերմիշևա (ռուս.՝ Седа Константиновна Вермишева, ծնվել է հոկտեմբերի 9, 1932, Թբիլիսի), հայ-ռուս պոետ, բանաստեղծուհի, տնտեսագետ և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1974 թվականից:

Հոր կողմից սերում է Արղության-Երկայնաբազուկների իշխանական տոհմից։ Վերմիշևան ծնվել է Թիֆլիսում, սակայն ողջ կյանքն ապրել է Մոսկվայում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է Սովետական Էկոնոմիկայի և պլանավորման ինստիտուտում որպես ավագ խորհրդական։ Հեղինակ է 8 պոետիկ գրքերի և բազմաթիվ վերլուծական հոդվածների։ Հայաստանի Գրողների Միության ռուսախոս սեկտորի ղեկավարն է, Մոսկվայի գրողների միության անդամ է։ Սեդա Վերմիշևան Հայ-ռուսական բարեկամության Մոսկովյան համայնքի համանախագահն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Վերմիշևան ծնվել է հոկտեմբերի 9-ին, 1932 թվականին, Թիֆլիսում:

Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը (1956)։ 1987-1988 թվականներին՝ ԽՍՀՄ մշակույթի ֆոնդի հայկական բաժանմունքի, 1993 թվականից՝ ԼՂՀ Մոսկվայում մշտական ներկայացուցչության փորձագետ, 1995-1998 թվականներին, միաժամանակ՝ Ռուս-հայկական նախաձեռնությունների կենտրոնի պատասխանատու քարտուղար, 1994-1999 թվականներին՝ ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ կապերի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի օգնական-խորհրդական (հասարակական կարգով), «Գոլոս Արմենիի» թերթի ՌԴ ԱԳՆ-ում հավատարմագրված թղթակից։ 1988 թվականից մասնակցել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացին, Հրապարակել ու տարածել է պատերազմին վերաբերող տեղեկատվական-վերլուծական ամփոփագրեր։ Հարցի կարգավորման քաղաքական լուծումների շրջանակներում համագործակցել է «Մոսկովյան տրիբունա» կազմակերպության, Ռուսաստանի մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի («КРИК»), «Մեմորիալ» ընկերության հետ։ ՀԳՄ (1974, ռուսալեզու գրողների բաժանմունքի նախագահ՝ 2003 թվականից), Մոսկվայի գրողների միություն (1991), Հայ-ռուսական բարեկամությանը նախագահության (1993-2006) անդամ, Ռուսաստանի հայերի միության (2001 թվականից), Մշակույթի աջակցության միջազգային ընկերակցության (2006 թվականից) վարչությունների անդամ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Վերմիշևան լույս է ընծայել «Արևը բարձրակետում» (1970), «Առկայծող կետագծեր» (1974), «Տերևներ» (1982), «Ժայռանախշեր» (1988), «Անհարթ սեպագիր» (1999), «Սիրո թև» (1999), «Քարից և ավազից» (2005) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծությունների հիմնական թեման սերն է, հայրենի աշխարհի։ Հեղինակ է նաև վերլուծական ուսումնասիրությունների («Իշխանության կենտրոնացումը` Ռուսաստանի ներքին գաղափարի հրամայականը», 2002)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Ներսես Շնորհալի շքանշանի (2005)
  • Ռուսաստանի հայերի միության ադամանդակուռ արծաթե խաչ (2002)
  • ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ
  • ՀԳՄ ամենամյա մրցանակի (2006)
  • ՌԴ ԳԱ Շոլոխովի հուշամեդալի (2004)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]