Գրիգորի Վերմիշև
Գրիգորի Վերմիշև | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1894 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 4, 1973 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Օրջոնիկիձե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, հասարակական գործիչ և արձակագիր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիա (1916), Նիկոլաևյան ինժեներական դպրոց (1917) և Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիա |
Աշխատավայր | ԽՍՀՄ պետպլան և ԽՍՀՄ արտաքին առևտրի մինիստրություն |
Ազգականներ | Սեդա Վերմիշևա |
Գրիգորի Վերմիշև Վիքիդարանում |
Գրիգորի Խրիստաֆորովիչ Վերմիշև (Գրիգոր Քրիստափորի, հուլիսի 7, 1894, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1973, Օրջոնիկիձե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ և Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), որոշ աղբյուրներում` Գրիգոր Վերմիշյանց[1], հայազգի խորհրդային պատմական գրող, ռազմական ինժեներ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Վերմիշևը ծնվել է Թիֆլիսում, Անդրկովկասի կադետական կուսակցության առաջնորդներից Քրիստաֆոր Ավակովումովիչ Վերմիշևի ընտանիքում, որը եղել է Բաքվի առաջատար թերթերի՝ «Բաքու» և «Բիրժևիե Վեդոմոստի» (Биржевые ведомости) հրատարակիչ, իսկ 1905 թվականին ծառայել է որպես Թիֆլիսի քաղաքապետ և Հայաստանի Առաջին հանրապետությունում եղել է Ֆինանսների նախարար[2]։ Գրիգորի Խրիստոֆորովիչի մայրը՝ Վարվառա Ալեքսանդրովնա Արղությանը, ծագում էր Արղության-Երկայնաբազուկներ իշխանների տոհմից[3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Վերմիշևն ավարտել է Ֆրայբերգի (Գերմանիա) լեռնային ակադեմիան (1916), սովորել Պետրոգրադի ռազմա-ծովային ինժեներական ուսումնարանում (1916-1917)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) մասնակցել է Կովկասյան ռազմաճակատի կռիվներին։ 1920 թվականին եղել է թուրքական զավթիչների դեմ մարտնչող հայկական հեծելազորային ջոկատի հրամանատար։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովետական իշխանության հաստատումից հետո ապրել է Մոսկվայում։ 1923-1956 թվականներին զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ (ԽՍՀՄ պետպլանի բաժնի վարիչ, ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմատի բաժնի վարիչ և այլն), մասնակցել Հայաստանի մի շարք կարևոր տնտեսական խնդիրների մշակմանը։
Ստալինյան ռեժիմի ժամանակ երկու անգամ ենթարկվել է բռնաճնշումների։ Վերջին կալանքի վայրից վերադառնալուց հետո նա զրկվել է բնակության իրավունքից ինչպես Մոսկվայում, այնպես էլ Միութենական հանրապետությունների այլ մայրաքաղաքներում։ Օրջոնիկիձե քաղաքը դարձել է Գրիգորի Վերմիշևի բնակության վայրը, որտեղ նա ծառայել է որպես քաղաքի գլխավոր ճարտարապետ, և թոշակի անցնելուց հետո ամբողջությամբ նվիրվել գրական գործունեությանը[2]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ։ Հավաքել է Հայաստանի և Վրաստանի 12-13-րդ դարերի պատմության վերաբերյալ նյութեր, որոնք հիմք են ծառայել իր «Ամիրսպասալար» (1968, 65 հազար տպաքանակով)[4][5], «Թագավորության մայրամուտը», «Տամտա» և «Հրաձիգ ժողովուրդը» (վերջին երեքը անտիպ) քառահատոր վիպաշարի համար։ Դրանցում Վերմիշևը ներկայացրել է Զաքարյան իշխանների ճակատագիրը, պատկերել հայ և վրաց ժողովուրդների համատեղ պայքարը հանուն ազատության ու անկախության[6]։
Գրիգորի Վերմիշյևը մահացել է 1973 թվականին, Ռուսաստանի Օրջոնիկիձե (ներկայիս՝ Վլադիկավկազ) քաղաքում։ Նա չի հասցրել տեսնել «Ամիրսպալասար» պատմա-փաստագրական վեպի հայերեն թարգմանության լույս տեսնելը։ Թարգմանության ձեռագրի, ինչպես նաև դրա հեղինակի ճակատագիրը նույնքան ողբերգական է[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքայել Շաթիրյան, Արժեքավոր վեպ ժողովուրդների բարեկամության մասին։ «Գրական թերթ», 1969, № 5:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայագիտության հարցեր, հանդես 3, 2014, էջ 244, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
- ↑ 2,0 2,1 2,2 Վերմիշևա, Սեդա. Амирспасалар. Книга I․ СЛОВО ОБ АВТОРЕ (ռուսերեն).
- ↑ «Григорий Вермишев». www.livelib.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Вермишев, Григорий Христофорович (1968). Амирспасалар: Ист. роман (ռուսերեն). Voenizdat.
- ↑ «Григорий Христофорович Вермишев: все книги скачать бесплатно - FB2, TXT - читать онлайн». www.litlib.net. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Zarkfoundation - Գրիգորի Վերմիշև». zarkfoundation.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգորի Վերմիշև «Хайазг» կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 413)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Վերմիշև» հոդվածին։ |
|