Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաթիրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Շաթիրյան
Ծնվել է փետրվարի 27 , 1916 (1916-02-27 ) [ 1] Ծննդավայր Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 1] Վախճանվել է դեկտեմբերի 6 , 1985 (1985-12-06 ) (69 տարեկան) Վախճանի վայր Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ Գերեզման Նուբարաշենի գերեզմանատուն Մասնագիտություն գրող , դրամատուրգ , սցենարիստ , թարգմանիչ և խմբագիր Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ Կրթություն Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ (1940 )[ 1] Ուշագրավ աշխատանքներ Հովազաձորի գերիները և Նվագախմբի տղաները Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն Կուսակցություն ԽՄԿԿ [ 1] Աշխատավայր Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն , ՀԳՄ [ 1] , Գրական թերթ [ 1] և Լիտերատուրնայա Արմենիա [ 1] Պարգևներ Միքայել Շաթիրյան Վիքիդարանում
Միքայել Ալեքսանդրի Շաթիրյան (փետրվարի 27 , 1916 (1916-02-27 ) [ 1] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 1] - դեկտեմբերի 6 , 1985 (1985-12-06 ) , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), հայ արձակագիր, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985 ), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Ծնվել է Թիֆլիսում ։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանում ։ 1939 թվականին ավարտել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը ։ Նույն թվականին վերադարձել է Երևան և զբաղվել լրագրողական աշխատանքով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորական թղթակից է եղել Լենինգրադում ։ 1950 -1951 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը, 1951 -1953 թթ.՝ ՀԽՍՀ արվեստի վարչության պետի առաջին տեղակալը, 1953 -1955 թթ.՝ ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության պետ, 1966 -1969 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար և «Գրական թերթի» խմբագիր, 1969 -1973 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի մշակույթի բաժնի վարիչի տեղակալ, 1973 -1975 թթ.՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Միքայել Շաթիրյանի հուշատախտակը Երևանի Տերյան փողոցում
Ռուսերեն լույս են տեսել նրա «Զինվորներ» (Մոսկվա , 1958 և 1963 ), «Կամրջի մոտ» (Մոսկվա, 1964 ), «Երաժշտախումբը» (Մոսկվա, 1970 , 1976 ), «Հեղափոխության գեներալը» (Մոսկվա, 1985 ), գերմաներեն ՝ «Ասք արմավենու մասին» (Բեռլին , 1975 ) գրքերը։
Նրա սցենարով «Հայֆիլմը» 1960 թվականին նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը։ ՀԽՍՀ շրջանային թատրոնները բեմադրել են նրա «Անխորտակելի կամուրջներ» պիեսը։ Կիրովականի թատրոնը բեմադրել է նրա «Կովկասի դարպասներ» (հեղինակակից Լևոն Կարագյոզյան , 1975 ) և «Կովկասի արտակարգ կոմիսարը» (1978 ) դրամաները ։
Մահացել է Երևանում [ 2] [ 3] ։
Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (6.04.1945)[ 4]
Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (5.06.1945)[ 5]
Կարմիր աստղի շքանշան (13.10.1944)[ 6]
«Պատվո նշան» շքանշան (1971)
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ (3.06.1943)[ 7]
ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985)
Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել նաև Մ. Շաթիրյանի «Փորձություն» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1948, 190 էջ։
Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 204 էջ։
Զինվորներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 895 էջ։
Գարունը նորից եկավ (վիպակ և պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 296 էջ։
Ասք արմավենու մասին (վեպ Ստեփան Շահումյանի մասին), Երևան, «Հայաստան», 1967, 708 էջ։
Հեղափոխության գեներալը (վեպ Ալեքսանդր Մյասնիկյանի մասին), Երևան, «Սովետական գրող», 1978, 476 էջ։
Արծաթե դար (պատմավեպ), գիրք 1, Երևան, «Սովետական գրող», 1983, 528 էջ։
Արծաթե դար (պատմավեպ), գիրք 2, Երևան, «Սովետական գրող», 1986, 500 էջ։
Ընտիր երկեր, հատ. 1. Իմ մասին /վիպակ/, Պատմվածքներ, Երևան, 1988, 680 էջ[ 8] ։
Ընտիր երկեր, հատ. 2. Ասք արմավենու մասին, Երևան, 1988, 360 էջ։
Արծաթե դար (պատմավեպ), գիրք 1, Երևան, 2016, 580 էջ։
Արծաթե դար (պատմավեպ), գիրք 2, Երևան, 2016, 640 էջ։
Թող գա..., «Գրական թերթ», 1969, № 1:
Արժեքավոր վեպ ժողովուրդների բարեկամության մասին (գրախոսություն Գրիգորի Վերմիշևի «Ամիրսպասալար» վեպի մասին)։ «Գրական թերթ», 1969, № 5:
Յան Դրդա, Համր բարիկադ (պատմվածքների ժողովածուի մեջ մտնող «Ֆաուստ-պատրոն» պատմվածքը թարգմանել է Մ. Շաթիրյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 182 էջ։
Արթուր Հեյլի, Օդանավակայան (վեպ, թարգմանության հեղինակակից Մ. Խաչատրյան), Երևան, «Հայաստան», 1974, 508 էջ։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 412.
↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու . Երևան: «Սովետական գրող». էջ 418.
↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
↑ «Подвиг народа» . www.podvignaroda.ru . Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին .
↑ «Подвиг народа» . www.podvignaroda.ru . Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին .
↑ «Подвиг народа» . www.podvignaroda.ru . Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին .
↑ «Подвиг народа» . www.podvignaroda.ru . Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին .
↑ Շաթիրյան, Միքայել Ալեքսանդրի (1988). Ընտիր երկեր։ 2 Հ . Սովետական գրող. ISBN 9785550000236 .
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 412 )։