Լևոն Կարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Կարագյոզյան
Ծնվել էմայիսի 29, 1913(1913-05-29)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 25, 1986(1986-02-25) (72 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ, դերասան և սցենարիստ
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1939) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1958)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀայֆիլմ և ՀԳՄ
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Լևոն Կարագյոզյան Վիքիդարանում

Լևոն Հայկազի Կարագյոզյան (Ղարագյոզյան) (մայիսի 29, 1913(1913-05-29), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 25, 1986(1986-02-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, կինոսցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1939 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական ֆակուլտետը, 1958 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1940-1952 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես գլխավոր ինժեներ։ 1971-1976 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։

Գրել է «Այս աստղերը մերն են» (Գրիգոր Տեր-Գրիգորյանի հեղինակակցությամբ, Բեմադրել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնը, 1950 թվականին), «Վերածնունդ» (հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան, բեմադրել են ժողովրդական թատրոնները, 1950), «Սպիտակազգեստ կինը» (1960), «Կովկասի դարպասները» (հեղինակակից Միքայել Շաթիրյան, բեմադրել է Կիրովականի թատրոնը, 1975), «Կայծակի հարվածը» (բեմադրել է Երևանի դրամատիկական թատրոնը, 1975), «Երաշխավորություն» (բեմադրել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնը, 1977) պիեսները, «Սուզված նավը» և «Արևին հավասար» կինովիպակները։

Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարահանել է «Պատվի համար» (1956), «Թռիչք անդունդի վրայով» (1959), «Տերտերի ուխտը» (1965), «Կարինե» (1967) կինոնկարները։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Այս աստղերը մերն են» (հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան) դրաման (Մոսկվա, 1951) և «Արևին հավասար» պիեսների և վիպակների ժողովածուն։ Մահացել է Երևանում[1]։

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս աստղերը մերն են (պիես, հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան), Երևան, Պետհրատ, 1949, 79 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 244.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]