Վանաձորի դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Վանաձորի դրամատիկական թատրոն
Վանաձորի դրամատիկական թատրոն
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն.jpg
Տեսակ թատրոն
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Գտնվելու վայրը Հայաստան Վանաձոր
Հիմնադրման ամսաթիվ 1931
Անվանված է Հովհաննես Աբելյան
Գլխավոր ռեժիսոր Աշ-Մաթ
Հ. Կարապետյանը,
Ս. Աքմաքչյանը,
Գ. Կոտովը,
Մ. Ռաֆայելյանը
Կայք

Վանաձորի դրամատիկական թատրոն կամ Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոն, հիմնադրվել է 1931 թվականին։

Ղեկավար կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում կազմված էր տեղի թատերախմբի անդամներից, ինչպես և Թբիլիսիի հայկական թատրոնին կից ստուդիայի ուսանողներից։ Բացվել է Ցանովսկու «Ցասում» պիեսի ներկայացումով (ռեժիսոր՝ Աշ-Մաթ, նկարիչ՝ Կ. Մինասյան)։

Դերասան և դերասանուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի դրամատիկական թատրոնում ընդգրկված էին դերասան-դերասանուհիներ՝

  • Ա. Փաշայանը, Ա. Խուդանյանը, Ժան Էլոյանը, Լ. Ներսիսյանը, Ա. Արևշատյանը,
  • Գ. Նալբանդյանը, Ծ. Վրույրը, Ա. Նալչաջյանը, Ռ. Մինասյանը, Ա. Գևորգյանը և ուրիշներ։

Խմբի պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը նպաստել են ռեժիսորներ՝

և հայ բեմի վարպետներ՝

Թատրոնի հետ սերտ կապի մեջ է եղել Հովհաննես Աբելյանը, որի անունով էլ 1936 թվականին կոչվել է այլն։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի տարիներին բեմադրվել են Մուրացանի «Ռուզան», «Գևորգ Մարզպետունի», Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ» և այլ գործեր։ Հետպատերազմյան տարիների լավագույն ներկայացումներից են՝ Բ. Լավրենյովի «Ի պատիվ նրանց, ովքեր ծովում են», Կ. Սիմոնովի «Ռուսական հարց», Ալեքսանդր Կոռնեյչուկի «Մակար Դուբրավա», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ», 1960-ական թվականներին՝ Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Արամ Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Գ. Գևորգյանի «Կապույտ ձիավոր», Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Կ. Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա», Դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կուպելլոյի տանը»։

Վանաձորի դրամատիկական թատրոնի ստեղծագործական առաջընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի դրամատիկական թատրոնի ստեղծագործական առաջընթացին նպաստել են ռեժիսորներ Աշ-Մաթը, Հ. Կարապետյանը, Ս. Աքմաքչյանը, Գ. Կոտովը, Մ. Ռաֆայելյանը, նկարիչներ Միքայել Արուտչյանը, Ռոբերտ Նալբանդյանը, Ռ. Վանյանը, Թ. Բերբերյանը, դերասան-դերասանուհիներ Ա. Շագաֆյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Վաչյանը, Հասմիկ Նաղաշյանը, Մ. Հովհաննիսյանը, Ա. Արշակունին, Ա. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. և Ա. Մսրյանները, Մ. Խառատյանը, Գ. Գևորգյանը և ուրիշներ։ 1970-ական թվականներին թատրոնը համալրվել է երիտասարդ դերասան-դերասանուհիներով։ 1972 թվականից գլխավոր ռեժիսորն է Վ. Շահվերդյանը։ 1970-ական թվականներին հետաքրքիր բեմադրություններից են՝ Ն. Դումբաձեի «Մի՛ վշտանա, մայրիկ», Գաբրիել Սունդուկյանի «Ամուսիններ», Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս», Ա. Չխաիձեի «Ազատ թեմա», Շիրվանզադեի «Քաոս», Վ. Էֆտիմիուի «Մահ տեսած մարդը», Միքայել Շաթիրյանի «Կովկասի արտակարգ կոմիսարը»։ Թատրոնում ստեղծագործում էին նախկին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ Լ. Փաշինյանը, Ռոզա Մխիթարյանը, Հ. Ազիզյանը, Լ. Սարգսյանը, Ա. Հովհաննիսյանը, Մ. Տիրոսյանը, Մ. Հակոբյանը, դերասաններ Ալֆրեդ Զաքարյանը, Գրետա Մեջլումյանը, Էլինա Աղամյանը, Ն. Քալաշյանը, Գ. Պապյանը, Հ. Ալեքսանյանը, Ռազմիկ Խոսրոևը և ուրիշներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 467 CC-BY-SA-icon-80x15.png