Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն | |
---|---|
Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | Հայաստան |
Գտնվելու վայրը | Քաղաք Գյումրի Սայաթ Նովա 4 |
Անվանված է | Վարդան Աճեմյան |
Գեղարվեստական ղեկավար | Լյուդվիգ Հարությունյան |
Կայք | gyumritheatre.am |
Gyumri Drama Theatre Վիքիպահեստում |
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն (նախկինում՝ Ասքանազ Մռավյանի անվան, մինչև 1938 թ.-ը կոչվել է նաև Երկրորդ պետթատրոն), հիմնադրվել է 1928 թվականին, բացվել նոյեմբերի 1-ին «Խռովություն» ներկայացումով (ըստ Դմիտրի Ֆուրմանովի, ռեժիսոր՝ Ա. Գուլակյան, նկարիչներ՝ Մ. Արուտչյան և Վ. Շերիշև)։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրապոլում կյանքն աշխուժացնող առաջին հաստատությունը թատրոնն էր, որը քաղաք մտավ 1865 թվականին ռմբաձիգ գնդի կապիտան (հետագայում գնդապետ) Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի (1835-1890) նախաձեռնությամբ[1]։ Վերջինս Արցախից էր, ազնվական և հարուստ ընտանիքի որդի, որը կրթություն ստացել էր Ռուսաստանում։ 1864 թվականին նա վարձում է մեծահարուստ վաճառական Խաչատուր Հովհաննիսյանի տնային դահլիճը, փոքր բեմ կառուցում և ստեղծում 150 հոգանոց թատերասրահ։ Իր ընկերոջ՝ Թիֆլիսի հայտնի ողբերգակ Վաղարշակ Շահխաթունյանի հետ բեմադրում են Կարենյանի «Շուշանիկը», սրանից հետո նաև Գոգոլի «Ռևիզորը»[1]։ Ըստ բանավոր տեղեկությունների, Ալեքսանդրապոլի առաջին դերասանուհիներն են եղել Ձիթողցյան քույրերը՝ Կատարինեն և Լուսնթագը[2]։
Նախապես ստեղծագործական խմբի կազմը հիմնականում բաղկացած էր տեղի Քաղլուսվարի թատրոնի և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայի նորավարտ սաներից՝ Ա. Արաքսյան, Բ. Գաբրիելյան, Ա. Ռշտունի, Ա. Մկրտումյան, Ս. Սուրենյան, Արծ. Հարությունյան, Ա. Երամյան և ուրիշներ։ Ռեժիսորներ՝ Թ. Սարյան, Վ. Աճեմյան, նկարիչ՝ Վ. Շերիշև։ Շուտով այն համալրվեց նոր ուժերով՝ Ա. Արմենյան, Լ. Զոհրաբյան, Ց. Ամերիկյան, Ե. Դուրյան-Արմենյան, Ա. Ասրյան, Մ. Գավռոշ, Մ. Հայկասար, Գ. Հարությունյան, Հ. Բադալյան, Ա. Սանամյան, Կ. Արծրունյան, Ա. Փաշայան, Ժ. Էլոյան, Ա. Բերոյան։ Այստեղ աշխատել են նաև Լ. Երամյանը, Մ. Ջանանը, Սուր են Քոչարյանը, Դ. Մալյանը, Մ. Կոստանյանը։ Բեմադրություններ են ունեցել Ռ. Սիմոնովը, Ս. Խաչատրյանը, Լ. Քալանթարը, Ա. Գուլակյանը, Դ. Անտաձեն, Վ. Վաղարշյանը, Վ. Փափագյանը, Ա. Արմենյանը, Տ. Շամիրխանյանը։
Թատրոնի ստեղծագործական կյանքում մեծ է հատկապես Վարդան Աճեմյանի վաստակը։ Բ. Լավրենյովի «Բեկում», Ս. Բաղդասարյանի «Մարոկկո» (1929), Վ. Կիրշոնի «Հաց» (1931), Ն. Պոգոդինի «Իմ բարեկամ» (1938), Զ. Զաբարլիի «1905 թվին» (1937), Ա. Կապլերի և Տ. Զլատոգորովայի «Լենին» (1940) ներկայացումները ժամանակակից ռուս, հեղափոխական թատրոնի, մասնավորապես Ե. Վախթանգովի և Վ. Մեյերխոլդի ոճով էին բեմադրված, իսկ դասական դրամատուրգիան (Մաքսիմ Գորկու «Կատակում», 1932, Շիլլերի «Սեր և խարդավանք», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1934, Կ. Գոլդոնիի «հյուրանոցի տիրուհին», 1936) գտավ արդիական սուր մեկնաբանություն։
Ժամանակակից կյանքը պատկերող ներկայացումների կողքին երևան եկան պատմա-հայրենասիրական և պատմա-հեղափոխական ինքնուրույն պիեսների բեմադրություններ (Լ. Միքայելյանի «Գոշ», 1936, Ա. Արաքսմանյանի «Էմանուել», 1938, Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի», 1943, 1956, Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», 1942)։ Վարդան Աճեմյանի նոր բեմադրությունները ևս (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», 1944, Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ», 1946) հաստատուն տեղ գրավեցին հայ սովետական թատրոնի պատմության մեջ։ Այդ բեմադրություններում լիովին բացահայտվեցին Բ. Գաբրիելյանի, Ց. Ամերիկյանի, Լ. Զոհրաբյանի, Ս. Սուրենյանի, Ա. Ասրյանի, Գ. Հարությունյանի, Ա. Փաշայանի, նկարիչներ Վ. Շերիշևի, Մ. Սվախչյանի գեղարվեստական մեծ կարողությունները։
Գյումրու դրամատիկական թատրոնում Ա. Բուրշալյանը բեմադրել է Գոգոլի «Ռևիզոր» (1931), Մոլիերի «Երևակայական հիվանդը» (1942), Կ. Սիմոնովի «Սպասիր ինձ» (1943), Արաքսմանյանի «Հրաբխի վրա» (1942), Ա. Աբարյանը՝ Սունդուկյանի «Քանդած օշախ» (1947), Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (1948), Գորկու «Թշնամիներ» (1950) և այլն, Ա. Հովսեփյանը՝ Ն. Զարյանի «Փորձադաշտ» (1953), Գ. Տեր-Գրիգորյանի «Վերշին մեխակներ» (1957), Լոպե դե Վեգայի «Սևիլիայի աստղը» (1956)։ 1960-1970 թվականների ուշագրավ բեմադրություններից են՝ Է. Ֆաբրիի «Քեռի Ռուժեի ժառանգությունը» (ըստ Բալզակի, 1955), Ա. Օստրովսկու «Անօժիտ»-ը (1956), Վ. Հյուզոյի «Մարի Թյուդոր»-ը (1962, բոլորի ռեժ. Գ. Մկրտչյան), Սարտրի «Անթաղ մեռելներ»-ը (1971), Ֆ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ը (1973), Ժ. Հարությունյանի «Հարսանիք — 1973»-ը (1973), Ա. Գելմանի «Կուսկոմիտեի նիստը» (1975, բոլորի ռեժ. Ե. Ղազանչյան), Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա գավակները» (1973, ռեժ. Ե. Ղազանչյան, Վ. Քոչարյան)։ Ւոքբի կազմի մեջ են (1977)՝ ՀՍՍՀ ժող. արտիստներ Ա. Արզումանյանը, ժ. Թովմասյանը, Ա. Ազնաուրյանը, Ն. Բոխյանը, վաստ. արտիստներ՝ Հ. Ղազազյանը, Ռ. Օդաբաշյանը, Ա. Քոչարյանը, Լ. Աբրահամյանը, Ս. Չոլախյանը, Կ. Սարգսյանը, Վ. Թամրազյանը, Լ. Ալիխանյանը, Վ. Հակոբյանը։ Գլխավոր ռեժիսոր՝ Գ. Մկրտչյան, նկարիչ՝ է. Եդիգարյան։ Գյումրու դրամատիկական թատրոնում են աճել ՀՍՍՀ ժող. արտիստներ Վ. Վարդերեսյանը, Մհեր Մկրտչյանը։
Գյումրու դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Տարտուում, իսկ 1956 թվականին «Օղակում», «Փորձադաշտ» ներկայացումներով՝ մասնակցել Մոսկվայում հայկական արվեստի ու գրականության տասնօրյակին։ 1965 թվականին թատրոնը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Թատրոնի ռեժիսորները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Աճեմյան
- Կ. Սարգսյան
Թատրոնի դերասանները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Արմենյան
- Ցոլակ Ամերիկյան
- Լևոն Զոհրաբյան
- Արուս Ազնավուրյան
- Արկադի Արզումանյան
- Կարպ Արծրունյան
- Մարիա Մարտիրոսյան
- Արտավազդ (Արթուր Փաշայան)
- Արուս Ասրյան
- Ազատ Շերենց
- Ժաննա Թովմասյան
- Մհեր Մկրտչյան
- Լևոն Աբրահամյան
- Արտաշես (Արտեմ Աբելյան)
- Ելիզավետա Ալիխանյան
- Ստեփան Հարությունյան
- Աղասի Բադալյան
- Քրիստոփոր Բադալյան
- Գայ Բեյլերյան
- Նինա Բոխյան
- Յուրի Ոսկանյան
- Աշոտ Գևորգյան
- Արտուշ Գյոդակյան
- Սիրանա Ղուկասյան
- Վարվարա Կարապետյան
- Մարիա Կարապետյան
- Ռոզա Մելյան
- Հենրիխ Մկրտչյան
- Ռիմա Օդաբաշյան
- Ալբերտ Սարգսյան
- Գոհարինա Սաֆարյան
- Վարվարա Թամրազյան
- Վարդան Թերզիբաշյան
- Սեմիրամիդա Տերտերյան
- Սերգեյ Չոլախյան
Թատրոնում բեմադրված ներկայացումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաղդասարյանի «Մարոկկո» (1930 թ)
- Մաքսիմ Գորկու «Հատակում» (1932 թ)
- Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1934 թ)
- Ալեքսեյ Կապլերի և Զլատոգորովայի «Լենինը 1918 թվականին» (1940 թ)
- Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (1944 թ)
- Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (1946 թ)
- Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» (1946 թ)
- Գաբրիել Սունդուկյանի «Քանդված օջախ» (1947 թ)
- Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1965 թ)
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» (1968 թ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հովհաննիսյան, Հենրիկ (1996). «Հայ թատրոնի պատմություն XIX դար». Երևան: «Նաիրի» հրատարակչություն. էջ 401. ISBN 5-8079-0805-8.
- ↑ Հովհաննիսյան, Հենրիկ (1996). «Հայ թատրոնի պատմություն XIX դար». Երևան: «Նաիրի» հրատարակչություն. էջ 402. ISBN 5-8079-0805-8.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մադոյան Ռ. Մ., Թատրոնի ուղին, Ե., 1967
- Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967
- Հարությունյան Ս., Սովետահայ թատրոն (1917 - 1932), Ե., 1968
- Խալաթյան Լ., Սեր և խանդավառություն, «ՍԱ», 1965
- Նույնի, Թատրոն-համալսարան, «Գարուն», 1971
- № 1։ Олидор O. B., Бopьбa зa сценический реализм, M., 1957
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 552)։ |