Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ
բելառուս․՝ Маскоўскі дзяржаўны бібліятэчны інстытут և ուկրաիներեն՝ Московський бібліотечний інститут
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1930
Անվանված էՎյաչեսլավ Մոլոտով
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքmgik.org
Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ (Ռուսաստան)##
Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ (Ռուսաստան)
Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ, Ռուսաստան

Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ (ռուս.՝ Московский государственный институт культуры, МГИК, մինչև 2014 թվականի նոյեմբերի 7-ը՝ Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարան ռուս.՝ Московский государственный университет культуры и искусств, МГУКИ), բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատություն, որը մասնագիտացված է մշակույթի և արվեստի բնագավառում։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության գերատեսչական ենթակայության ներքո։ Հիմնադրվել է 1930 թվականին՝ որպես Մոսկվայի գրադարանային ինստիտուտ։ Ներկայումս իրականացնում է կրթական, գիտահետազոտական և մշակութային-լուսավորչական գործունեություն մինչբուհական, բարձրագույն, հետբուհական, միջնակարգ մասնագիտական և հումանիտար կրթության բնագավառում։ Գտնվում է Մերձմոսկովյան Խիմկի քաղաքի Ձախափնյա միկրոշրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկովյան գրադարանային ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկովյան գրադարանային ինստիտուտը համարվում է համալսարանի նախորդը, որը ստեղծվել է Սովնարկոմի 1930 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ և Նադեժդա Կրուպսկայայի ակտիվ մասնակցությամբ։ Սկզբում գտնվում էր Մոսկվայի կենտրոնում Մանեժնայա հրապարակի անկյունի Մոխովայա փողոցի թիվ 6 շենքում[1]։

Ինստիտուտի առաջին տնօրենն է (1930-1937) եղել Կուսժողկոմի գրադարանային հանձնաժողովի նախագահ Հենրիետտա Դերմանը (1882-1954), որն ԱՄՆ-ում 1917 թվականին ուսումնասիրել է գրադարանային գործ Բոստոնի գրադարանային բաժանմունքում և փորձառություն է ձեռք բերել Ռուսաստանի Կոմունիստական ակադեմիայի և Կոնգրեսի ամերիկյան գրադարանի Սլավյանսկի բաժնում։

Առաջին ուսումնական տարում (1930-1931) ինստիտուտում սովորել է 144 ուսանող։ 1930-ական թվականներին սկսեցին գործել էքստերնատը և ասպիրանտուրան։ 1933 թվականին սեղծվեցին գրադարանագիտության (ամբիոնի վարիչ՝ Գ. Կ. Դերման) և մատենագիտության (ամբիոնի վարիչ՝ Լ. Ն. Տրոպովսկի), իսկ 1934 թվականին՝ մանկական գրականության և երեխաների հետ գրադարանային աշխատանքի (ամբիոնի վարիչ՝ Ա. Պ. Բաբուշկինա) ամբիոնները։ Իր գործունեության առաջին տասնամյակի ընթացքում ինստիտուտը պատրաստել է 1000-ից ավելի որակավորված մասնագետներ գրադարանային գործի բնագավառում։

Ինստիտուտի զարգացման նպատակով՝ 1936 թվականին մերձմոսկովյան Խիմկիում տրամադրվեց ավելի ընդարձակ շինություն։ Մոսկվայի ջրանցքի ձախ ափին կարճ ժամանակահատվածում կառուցվեցին գրադարանային ֆակուլտետի ուսումնական մասնաշենքը, ուսանողական հանրակացարանը, մարզադաշտը, ակումբը, սպորտային դահլիճը և տպարանը։

1940 թվականին ինստիտուտը ստացավ պետական կարգավիճակ և կոչվեց խորհրդային գործիչ Վյաչեսլավ Մոլոտովի անունով, որը կրեց մինչև 1957 թվական։ Բուհի դասախոսների թվում եղել են գիտնականներ, որոնք նշանակալի ավանդ են ունեցել գրադարանագիտության զարգացման գործում` Յուրի Գրիգորևը, Ֆեոդոր Կարատիգինը , Ա. Վ. Կլենովը, Բ. Ս. Բոդնարսկին, Լ. Ա. Լևինը, Կ. Ռ. Սիմոնը, Լ. Ն. Տրոպովսկին, Ա. Դ. Էյխենհոլցը, Վլադիմիր Վասիլչենկոն, Ե. Վ. Ռատկովան, Զ. Ն. Համբարձումյանը, Ա. Ն. Վերյովկինան, Ե. Ի. Ռիսյինը, Կ. Ի. Աբրամովը, Օլեգ Կորշունովը, Յուրի Ստոլյարովը, Ա. Մ. Մազուրիցկին, Ս. Ա. Տրուբնիկովը։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ինստիտուտի դասախոսների, աշխատակիցների և ուսանողների մի մասը մեկնեց ռազմաճակատ, շենքն օգտագործվեց որպես հոսպիտալ, սակայն ուսումնական գործընթացը չընդհատվեց, մի քանի տարի շրջանավարտներ տվեցին, պաշտպանվեց տասներկու թեկնածուական ատենախոսություն։ Այդ տարիներին բացվեց ինստիտուտի բաշկիրական Ստեռլիտամակի մասնաճյուղը։

1949 թվականին ստեղծվեց մշակութա-լուսավորչական աշխատանքների ֆակուլտետը, երը զբաղվում էր ակումբային գործի կազմակերպիչների և մեթոդիստների պատրաստմամբ (ֆակուլտետի առաջին դեկանը եղել է Գ. Գ. Կարպովը, առաջին ամբիոնի վարիչը, Լյուբով Ֆրիդը, դասախոսներից էին Ա. Ի. Լյութերը, Տ. Մ. Ռեմիզովան, Ա. Մ. Սավչենկոն, Մ. Պ. Մազուրիցկին, Լ. Ի. Բելյաևը և ուրիշներ)։

Մի քանի տարի անց այդ ֆակուլտետում ներդրվեցին նոր մասնգիտացումներ՝ Ժողովրդական գործիքների նվագախմբի ղեկավար, երգչախմբային, թատերական, ապա՝ պարարվեստի կոլեկտիվների համար (1967-1989 թվականներին պարարվեստի ամբիոնի վարիչն է եղել Իգոր Սմիրնովը

Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցման պրոֆիլի աստիճանական ընդլայնումն իր արտացոլումը գտավ բուհի անվանման վրա։ 1964 թվականին այն վերափոխվեց՝ դառնալով Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ։ 1980 թվականին, երբ նշվում էր ինստիտուտի 50-ամյա հոբելյանը, այնտեղ գործում էին 6 ֆակուլտետ և 35 ամբիոն, բացվել էին մի շարք մասնաճյուղեր և ուսումնա-խորհրդատվական կենտրոններ։ 1980 թվականին ինստիտուտը պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1994 թվականին ստանում է համալսարանի կարգավիճակ, 1999 թվականին վերանվանվում է Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարան։

Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին համալսարանն արժանացավ Եվրոպայի ռեկտորների ակումբի մրցանակին՝ European Quality Award: 2007 թվականի մայիսին համալսարանն անցկացրեց «Մշակույթի և արվեստի բուհերը համաշխարհային միասնական կրթական տարածքում» առաջին միջազգային սիմպոզիումը, որին մասնակցեցին աշխարհի 42 երկրներ։

Համալսարանում սովորում են 11 հազար ուսանողներ Ռուսաստանի տարբեր շրջաններից և տարբեր երկրներից։ Ընդհանուր գիտական և հատուկ նախապատրաստական դասընթացներն անցկացվում են 63 ամբիոններում։ Ասպիրանտուրայում սովորում են շուրջ 300 ասպիրանտներ, դոկտորանտներ և հայցորդներ, ովքեր հնարավորություն ունեն պաշտպանելու համալսարանի 4 մասնագիտացված դոկտորական խորհուրդներում։

2002 թվականից սկսած համալսարանը հրատարակում է «ՄՄԱՊՀ-ի տեղեկագիր» գիտական հանդեսը, որը ընդգրկված է ՌԴ ԲԱՀ-ի առաջատար գիտական ամսագրերի և հրատարակությունների ցանկում։ Ընդհանուր առմամբ, համալսարանը տարեկան հրատարակում է 300-ից ավելի գիտական, ուսումնական և ուսումնա-մեթոդական գրականություն։

Համալսարանում գործում են տարբեր ուսանողական ակումբներ (կինոակումբ, «Կենդանի խոսք» գրական ակումբը, բանավեճի ակումբ, շրջանավարտների ակումբ[2]):

2014 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հրամանով այն վերանվանվեց «Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ»։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ ընդգրկված են գիտահետազոտական ինստիտուտը, ուսումնա-մեթոդական վարչությունը, կրթության որակի և հավաստագրման բաժինը, ասպիրանտուրան, դոկտորանտուրան, գիտական գրադարանը, թանգարանը, խմբագրական-հրատարակչական բաժինը և «ՄՄԱՊՀ-ի տեղեկագիր» գիտական ամսագրի խմբագրությունը։

Ինստիտուտի ղեկավարություն (ըստ 2019 թվականի տվյալների)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեկտոր՝ Արսենի Ստանիսլավովիչ Միրոնով, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
  • Ֆինանսների և վարչարարական գործունեության գծով պրոռեկտոր՝ Սերգեյ Գեորգիևիչ Վլասենկո
  • Գիտական գծով պրոռեկտոր՝ Ալեքսանդր Նիկոլաևիչ Ուժանկով, փիլիսոփայական գիտությունների դոկտոր
  • Ուսումնամեթոդական գործունեության գծով պրոռեկտոր՝ Միխայիլ Յուրևիչ Ստոյանովսկի, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
  • Զարգացման գծով պրոռեկտոր՝ Սերգեյ Սերգեևիչ Իպպոլիտով, պատմական գիտությունների թեկնածու
  • Հասարակական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների գծով պրոռեկտոր՝ Պյոտր Վասիլևիչ Վլասով
  • Ստեղծագործական և սոցիալ-դաստիարակչական գործունեության գծով պրոռեկտոր՝ Միխայիլ Բորիսովիչ Գուրով

Ֆակուլտետներ (2018 թվականից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետական մշակութային քաղաքականության ֆակուլտետ (ՊՄՔՖ)
  • Մեդիահաղորդակցության և տեսալսողական արվեստի ֆակուլտետ (ՄՀՏԼԱՖ)
  • Երաժշտական արվեստի ֆակուլտետ (ԵԱՖ)
  • Թատերա-ռեժիսորական ֆակուլտետ (ԹՌՖ)
  • Պարարվեստի ֆակուլտետ (ՊՖ)
  • Լրացուցիչ մասնագիտական կրթության ֆակուլտետ (ԼՄԿՖ)

Ֆակուլտետներ (2014 թվականից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալական-հումանիտար ֆակուլտետ
  • Մեդիահաղորդակցության և տեսալսողական արվեստի ֆակուլտետ (ՄՀՏԼԱՖ)
  • Երաժշտական արվեստի ֆակուլտետ
  • Թատերա-ռեժիսորական ֆակուլտետ
  • Սոցիալ-մշակութային գործունեության ֆակուլտետ
  • Պարարվեստի ֆակուլտետ
  • Լրացուցիչ մասնագիտական կրթության ֆակուլտետ

Ինստիտուտներ և ֆակուլտետներ (մինչև 2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինֆորմացիոն հաղորդակցության և գրադարանների[3]
  • Մշակութաբանության և թանգարանագիտության[4]
  • Երաժշտության[5]
  • Զանգվածային լրատվամիջոցների[6]
  • Էկոնոմիկայի, կառավարման և իրավունքի[7]
  • Լրացուցիչ մասնագիտական կրթության[8]
  • Գիտա-հետազոտական

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովրդական գեղարվեստական մշակույթի և դիզայնի[9]
  • Սոցիալ-մշակութային գործունեության[10]
  • Թատերական-ռեժիսորական[11]
  • Պարարվեստի[12]
  • Միջազգային[13]

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտն ունի մեկ մասնաճյուղ Ռյազան քաղաքում՝ Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի Ռյազանի մասնաճյուղ Արխիվացված 2019-01-03 Wayback Machine (ՄՄՊԻ ՌՄ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соков П. С. Библиотека Московского государственного библиотечного института (30-40-е годы XX века) // Из истории московских библиотек : [сб. ст.] / сост. М. Я. Дворкина. — М.: Русский путь, 1999. — В. 3. — С. 124. — ISBN 5-85887-066-X.
  2. «Клуб выпускников МГУКИ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. «Институт информационных коммуникаций и библиотек». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  4. «Институт культурологии и музееведения». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Институт музыки». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  6. «Институт МАСС МЕДИА». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  7. «Институт экономики, управления и права». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  8. «Институт дополнительного профессионального образования». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  9. «Факультет народной художественной культуры и дизайна». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  10. «Факультет социально-культурной деятельности». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  11. «Театрально-режиссёрский факультет». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  12. «Хореографический факультет». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  13. «Международный факультет». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]