Քրիստափոր Վերմիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստափոր Աբակումյան - Վերմիշյան(ց)
Qristapor Vermishyan (Research on Armenian Architecture).jpg
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Հանրապետության Մատակարարման նախարար
Դեկտեմբերի 13, 1918 - փետրվարի 7, 1919
Նախորդող Լևոն Ղուլյան
Հաջորդող Սահակ Թորոսյան
Ռուսական կայսրություն Թիֆլիսի քաղաքագլուխ
Հոկտեմբերի 11, 1904 - սեպտեմբերի 14, 1905
Նախորդող Ալեքսանդր Միքայելյանց Արղության - Երկայնաբազուկ
Հաջորդող Վասիլի Չերքեզով
 
Կուսակցություն՝ Հայ ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Թիֆլիսի ռեալական ուսումնարան
Բաքվի ռեալական ուսումնարան
Գիտական աստիճան՝ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ պետական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 2, 1863(1863-01-02)
Ծննդավայր Բաքու, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1933
Գերեզման Պյատիգորսկ
Թաղված Պյատիգորսկ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Զավակներ Գրիգորի Վերմիշև, Յուրի Վերմիշև և Կոնստանտին Վերմիշև

Քրիստափոր Աբակումյան - Վերմիշյան(ց) (հունվարի 2, 1863[1] - 1933), հայազգի հասարակական, քաղաքական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի, ապա Բաքվի ռեալական ուսումնարաններում[1]: 1884 թվականին գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի աստիճանով ավարտելով Պետրովսկի հողագործական և անտառամշակման ակադեմիան՝ աշխատանքի է անցնում Ս. Կ. Բագրատիոն - Մոխրանսկու կալվածքում[1][2]:

1885 թվականին Ք. Վերմիշյանցը արդեն ընտրվել էր որպես Կովկասում պետական ունեցվածքի նախարար Ի. Ի. Տիխևի լիազոր անձ և ստացել էր առաջադրանք ուսումնասիրելու Ախալցխայի և Ախալքալաքի գավառների արքունի գյուղացիության տնտեսական դրությունը[1]: 1886 թվականին Ք. Վերմիշյանն ընտրվում է Կովկասյան գյուղատնտեսական ընկերության քարտուղար, ապա՝ արդյունահանող արքունի վարելահողերի գնահատող[1]: 1888 թվականին ընտրվում է հողագործական գործիքների և մեքենաների Կովկասյան ցուցահանդեսի կոմիտեի համակարգող քարտուղար, իսկ 1889 թվականին նրան է վստահվում Կովկասյան գյուղատնտեսական ընկերության խորհրդի անդամությունը[1][2]:

1891 թվականին Ք. Վերմիշյանն ընտրվում է Թիֆլիսի քաղաքային խորհրդի անդամ: Այդ ժամանակ քննարկվում է նաև նրան քաղաքային վարչության ադնամություն տալու հարցը[1]: Նոր պաշտոնում Վերմիշյանն առաջարկում է քաղաքային խորհրդին ստեղծել հայրենասիրական բյուրո: Նրա առաջարկը վերջնական հաստատման համար ուղարկվում է քաղաքային վարչություն[3]: Սակայն ավելի ուշ փոխադրվում է Բաթում և կառավարում Թիֆլիսի Առևտրական բանկի մասնաճյուղը[2][4]:

1896 թվականի հոկտեմբերի 7-ին Ք. Վերմիշյանն ընտրվում է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ: 1898 թվականին «Պոլիտեխնիկումի» կառուցման գաղափարը հիմնավորելու և պաշտպանելու նպատակով Ք. Վերմիշյանը գործողվում է Բաքու[5]: Նույն թվականի նոյեմբերի 2-ին նահանգային իշխանությունների կողմից հեռացվում է զբաղեցրած պաշտոնից[2][5]:

1899 թվականից աշխատանքի է անցնում Մանթաշյանի նավթային ընկերությունում[2][4]:

Ք. Վերմիշյանը պայքարել է հակահայկականության դեմ: Նա ծավալուն ուսումնասիրությամբ[6] պատասխանել է վրացի գրող Ի.Ճավճավաձեի հակագիտական և հակահայկական գրքին: Վերմիշյանի պատասխան հրատարակությունը իր ժամանակին արժանացել է գրախոսների դրվատանքին[2][7][8]:

Ք. Վերմիշյանը Թիֆլիսի քաղաքագլուխ է ընտրվել 1904 թվականի հոկտեմբերի 11-ին 45 կողմ, 27 դեմ ձայներով[7]: Այդ պաշտոնում պաշտոնավարել է մինչև 1905 թվականի սեպտեմբերի 14-ը[9]: Չնայած որ պաշտոնավարման ժամկետը շատ կարճ էր և համընկել էր տարածաշրջանում սկսված հայ-թուրքական (թաթարական) ընդհարումներին՝ նա կարողացավ արդյունավետորեն իրականացնել իր աշխատանքը: Որպես պաշտոնատար անձ և որպես ազգությամբ հայ՝ նրանից ակընկալվում էր ազգամիջյան կրքերը հանգստացնելու ուղղությամբ առավել խելամիտ և նպատակային գործունեություն: Երբ Թիֆլիսում տարածվեծ Բաքվի հայ-թաթարական ընդհարումների մասին լուրը, Վերմիշյանը նամակով դիմեց Բաքվի հայտնի թուրքերին (Հաջի-Զեյնալ-Աբդին Թաղիև, «Կասպի» /«Каспий»/ լրագրի խմբագիր Ալի Մարդան Բէգ Թոփչիբաշև, հրապարակախոս Աղաև, Հասան-Բեգ Մելիքով, Աշուրով, Հաջիև և այլն)՝ խնդրելով ստապ ազդել իրենց կրոնակիցների վրա և դադարեցնելու հակահայ շարժումները: Միևնույն ժամանակ նա դիմեց Կովկասի կառավարչապետի պաշտոնակատար գեներալ-ադյուտանտ Մալամային՝ խնդրելով, որ նա շտապ միջոցներ ձեռնարկի կոտորածի առաջն առնելու ուղղությամբ[10][11][12][13]: Ընդհարումներից տուժածների ընտանիքներին օգնելու նպատակով կազմակերպում է նաև հանգանակություն[2][14]:

Թիֆլիսի քաղաքային վարչության շենքը, որտեղ տեղի են ունեցել քաղաքային վարչության նիստերը քաղաքագլխի ղեկավարությամբ

Ք. Վերմիշյանը տարբեր տարիների նաև ակտիվ կերպով թղթակցել է զանազան թերթերի, որոնց մեծ մասը ռուսալեզու էին[2][15]:

1907 թվականի դեկտեմբերի 9-ին Ք.Վերմիշյանը մասնակցում է Թիֆլիսի ժողովարանում կայացած «Թիֆլիսի առևտրականների փոխադարձ օգնության ընկերության» անդամների ընդհանուր ժողովին[2][16]:

1909 թվականին խմբագրում է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Բաքու» («Баку») թերթը, որի հրապարակումները, ենթարկվում էին խիստ քննադատության[2][17][18][19][20]:

1911 թվականը Վերմիշյանցի համար գաղափարական բուռն պայքարի ժամանակաշրջան էր: Նրա գաղափարական հակառակորդներն ու մասնավորապես Ստեփան Շահումյանը քննադատում էին իրեն՝ որպես պրոլետարական մամուլի գոյությանը խոչընդոտողի, քննադատություններից խուսափողի և բուրժուազիայի շահերի պաշտպանի: Հատկանշական է, որ Վերմիշյանին չի հաջողվում պատշաճ պատասխան տալ իրեն ուղղված բավականին սուր հրապարակումներին[21][22]: Նա իր գաղափարական հակառակորդներին պատասխանում էր իր խմբագրությամբ լույս տեսնող «Баку» թերթում[2]:

1912 թվականը գրեթե ամբողջությամբ Ք. Վերմիշյանը անցկացնում է դատական գործընթացներում: Նրան մեղադրանք էր առաջադրվել Դաշնակցություն կուսակցության թռուցիկը տպագրելու համար: Դատական գործընթացի ավարտին նա մեղավոր ճանաչվեց պատժագրքի 1044 հոդվածի առաջին կետով և դատապարտվեց 300 ռուբլի տուգանքի կամ վճարել չկարողանալու դեպքում 3 ամիս բանտարկության[2][23][24][25][26]:

Ք. Վերմիշյանը հեղինակել է բազմաթիվ գիտական, գաղափարախոսական և հրապարակախոսական նյութեր[2][27][28]:

Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունում զբաղեցրել է ֆինանսների ու պարենի նախարարի պաշտոնը[29]:

Եղել է Թիֆլիսի «Ռուսաստանի ժողովուրդների Մեծ Արևելքի միություն» օթյակի անդամ[29]:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո նա շարունակել է թղթակցել տարբեր պարբերականների[2][30]:

Վախճանվել է 1933 թվականին և թաղվել Պյատիգորսկի հայկական գերեզմանոցում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Тифлисская дума 1891г. (краткая биография гласных), «Новое Обозрение», 1891, N 2425, ст 1.(ռուս.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)
  3. «Տարազ» 1891, N 5, էջ 89:
  4. 4,0 4,1 «Տարազ» 1904, N 24, էջ 222:
  5. 5,0 5,1 “Известия Тифлисской городской думы”, 1911, N 4, ст. 20.
  6. Вермишев Х., Материалы для истории грузино-армянских отношений; ответ на книжку кн И.Г.Чавчавадзе - Ярмянские ученые и “вопиющие камни”, СПБ, 1904.
  7. 7,0 7,1 «Տարազ» 1905, N 34:
  8. «Լումայ» 1904, N 4, էջ 231-234:
  9. М-ч. А., Новый городской голова города Тифлиса, “Новое Обозрение”, 1904, N 18.(ռուս.)
  10. «Լումայ» 1905, N 1, էջ 158:
  11. «Տարազ» 1905, N 4, էջ 57:
  12. Вермишев Х., Из недавняго прошлаго: 29 августа 1905г. в Тифлисской городской думе, Баку, 1917.
  13. “Кавказское Слово”, 1917, N 7.
  14. «Տարազ» 1905, N 5, էջ 65:
  15. “Тифлисский Листок”, 1906, N 38.
  16. «Հովիւ» 1907, N 47, էջ 751:
  17. «Հովիւ» 1909, N 42, էջ 662-663:
  18. «Հովիւ» 1909, N 46, էջ 728-729:
  19. «Հովիտ» 1910, N 7, էջ 103:
  20. «Հովիտ» 1910, N 32, էջ 505-506:
  21. “Современная Жизн”, 1911, N 2, 3.
  22. Շահումյան Ստ., Երկեր, հ. 2, Երևան, 1957, էջ 130-131, 134-138:
  23. «Տարազ» 1912, N 11, էջ 191:
  24. «Հովիտ» 1912, N 11, էջ 175:
  25. «Հովիտ» 1912, N 20, էջ 320:
  26. «Հովիտ» 1912, N 47, էջ 751:
  27. Вермишев Х., К вопросу о кресьтянском банке, “Новое Обозрение”, 1887, N 1228, 1229, 1249.
  28. Вермишев Х., Духоборы Ахалкалакскаго уезда, “Кавказ”, 1890, N 174, 175.
  29. 29,0 29,1 Հայ մասոններ-2. «Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն»:
  30. «Օգնիր Հայաստանին» 1922թ., փետրվարի 10 (ուրբաթ), «Հայաստանի գիւղացիների գիւղատնտեսական կարիքները» հոդված, հեղինակ՝ Վերմիշյան: