Ալիմարդան բեկ Թոփչիբաշով
Ալիմարդան բեկ Թոփչիբաշով ադրբ.՝ Əlimərdan Ələkbər oğlu Topçubaşov | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 4, 1862 |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 8, 1934 (72 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն |
Գերեզման | Saint-Cloud cemetery[1] |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրոն | սուննի իսլամ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
Ամուսին | Peri Topchubashova? |
Ծնողներ | հայր՝ Alekber bey Topchubashov? |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ, Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ և Member of the Parliament of the Azerbaijan Democratic Republic? |
Կուսակցություն | Ittifaq al-Muslimin?, Կադետներ և անկախ քաղաքական գործիչ |
Երեխաներ | Rashid Bey Topchubashov? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ալիմարդան բեկ Էլէքբեր բեկ օկլի Թոփչիբաշով (ադրբ.՝ Əlimərdan bəy Ələkbər bəy oğlu Topçubaşov, մայիսի 4, 1862, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 8, 1934, Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), Ադրբեջանի քաղաքական գործիչը, դիվանագետ, փաստաբան, Ռուսական թագավորության առաջին Պետական դումայի անդամ (1905), Բաքվում մուսուլմանական ազգային խորհրդի ժամանակավոր գործադիր կոմիտեի անդամ (1917), Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության Պառլամենտի նախագահ (1918-1920)[2];
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիմարդան բեկ Թոփչիբաշովը ծնվել է 1863 թվականին Թբիլիսիում։ Առաջին կրթությունը ստացել է Թբիլիսիի գիմնազիայում և 1884 թվականին հաջողությամբ ավարտել է։ Գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետ։ Բայց այնուհետև նա տեղափոխվել է իրավաբանական ֆակուլտետ և 1888 թվականին ավարտելուց հետո դարձել է իրավագիտության թեկնածու[3]։
Ա.Թոփչիբաշովը եկավ Թբիլիսի և աշխատել է դատարանում որպես իրավաբան և դասավանդել է իրավաբանություն Թբիլիսիի գեոդեզիայի դպրոցում։ Թոփչիբաշովը, ով եկել էր Բաքու 1896 թվականին, որոշ ժամանակ աշխատել է որպես փաստաբան։ 1897 թվականից մինչև 1917 թվականիի վերջը նա եղել է «Կասպի» թերթի հիմնադիրներից և խմբագիրներից մեկը։ Տարիների ընթացքում հրապարակվել են նրա հարյուրավոր հոդվածներ։ Այս հոդվածներում Ա.Թոփչիբաշովը գրել է մի շարք բանաստեղծների, գրողների, դրամատուրգների, նշանավոր մտավորականների և անձանց մասին։
1905-1907 թվականների Ռուսաստանի հեղափոխության ժամանակ Ադրբեջանի շատ մտավորականներ, այդ թվում Ա.Թոպչուբաշովը միացել է ժողովրդի ազատության պայքարին։ 1917 թվականի մարտի 5-ին Բաքվում ստեղծվել է հասարակական կազմակերպությունների խորհուրդը և նրա գործադիր կոմիտեն։ Ա.Թոփչիբաշովը նույնպես դարձել է կոմիտեի անդամ։ Հուլիսին ստեղծվել է 33 հոգուց բաղկացած նոր կոմիտե։ Նոր կոմիտեի նախագահ ընտրվել է Ա.Թոփչիբաշովը[4]։
1918 թվականի դեկտեմբերի 7-ին սկսվել է գործել Ադրբեջանի խորհրդարանը։ Նոր խորհրդարանի նախագահ ընտրվել է Ալիմարդան բեկ Թոփչիբաշովը։
Ա. Թոփչիբաշովը մահացել է 1934 թվականի նոյեմբերի 8-ին, Փարիզում։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Musa Qasımlı, Elmira Hüseynova. Azərbaycanın xarici işlər nazirləri. Bakı, Mütərcim, 2003; Yenidən işlənilmiş təkrar nəşr, Mütərcim, 201
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայիսի 4 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 8 մահեր
- 1934 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Քաղաքական գործիչներ
- Ադրբեջանցի դիվանագետներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ
- Հայաստանում Ադրբեջանի դեսպաններ