Jump to content

Ահմեդ բեկ Աղաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմեդ բեկ Աղաև
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբեր 1869[1][2]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 19, 1939(1939-05-19)[1][2] (69 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանFeriköy Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Օսմանյան կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  Թուրքիա
Մայրենի լեզուադրբեջաներեն
Կրոնիսլամ
ԿրթությունՓարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Փարիզի համալսարան և Թիֆլիսի գիմնազիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԴար ուլ Ֆունուն
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե, Դիֆայ, Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն և Լիբերալ հանրապետական կուսակցություն
ԵրեխաներՍյուրեյա Աղաօղլու, Tezer Taşkıran? և Samet Ağaoğlu?
 Ahmad bey Aghaoghlu Վիքիպահեստում

Ահմեդ բեկ Հասան բեկ օկլի Աղաև (ադրբ.՝ Əhməd bəy Həsən bəy oğlu Ağaoğlu, դեկտեմբեր 1869[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 19, 1939(1939-05-19)[1][2], Ստամբուլ, Թուրքիա), ադրբեջանցի հասարակական և քաղաքական գործիչ, լրագրող, մանկավարժ, գրող և թուրքագետ։ Նա նաև Ալի բեկ Հուսեյնզադեի հետ «Հայաթ» թերթի խմբագիրն էր[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղաևին ծաղրող երգիծանկար Թիֆլիսում լույս տեսած «Խաթաբալա» թերթում, հետևյալ մակագրությամբ. «Աշխարհահռչակ Ահմեդ բէգ Աղաևը ճանապարհորդում է, վասն փրկութեան «Իրչադի», Իսլամի և ազգի…» (նկարիչ՝ Օ. Շմեռլինգ)[5]

Ահմեդ բեկ Աղաևը ծնվել է 1865 թվականին Շուշի քաղաքում ՝ արիստոկրատ ընտանիքում։ Ավանդույթի համաձայն, նա ստացել է աստվածաբանական կրթություն, արաբերենի և պարսկերենի իմացություն։ Նախնական կրթությունը ստանում է Շուշիի ճեմարանում։ Ռուսական միջնակարգ կրթություն ստանալուց հետո Թիֆլիսի գիմնազիայում, 1887 թվականին Ահմեդ բեկը ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1888 թվականին տեղափոխվել է Փարիզ և սովորել է Արեվմտյան լեզուների դպրոցում ՛ Քոլեջ դե Ֆրանս (Սորբոն)։ Միևնույն ժամանակ, նա հոդվածներն էր գրում իսլամական ուսումնասիրությունների և քաղաքական հրապարակումների մեջ։ Աղաևը դարձել է Պարսկաստանի թղթակից ՝ ֆրանսիական հայտնի քաղաքական ամսագրի ՝ «Journal des débats»։

1894 թվականին Ահմեդ Բեկը մասնակցել է Լոնդոնում կայացած IX արևելյան համագումարին, որտեղ վերլուծություն է տալիս Իրանի կրոնական կյանքի մասին։ 1894 թվականին վերադառնալով Ղարաբաղ՝ Ահմեդ բեկ Աղաևը դասավանդել է ֆրանսերեն իրական դպրոցում։ 1897 թվականին Բաքու տեղափոխվելուց հետո նա շարունակել է իր մանկավարժական աշխատանքը և հրատարակել «Կասպյան» թերթը։ 1904 թվականի հունվարից սկսած, Աղաևը դարձել է «Հայաթ» թերթի խմբագիրներից մեկը։ 1905-1907 թվականների Ռուսաստանի հեղափոխության ժամանակ Ահմեդ Բեկը դարձել է սոցիալական շարժման առաջնորդներից մեկը։

1909 թվականին Ահմեդ Բեկը տեղափոխվել է Թուրքիա։ Նրա հոդվածները տպագրվել են «Թյուրք Յուրդի» և «Թարջուման Ի - Հակիկատ» ամսագրերում։ Ահմեդ բեկը ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ 1930 թվականի օգոստոսի 8-ին Աղաևը ստեղծել է «Ազատ կուսակցությունը», բայց լուծարել է այն նույն տարվա նոյեմբերի 17-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]