Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաթաբալա (այլ կիրառումներ)
«Խաթաբալա », երգիծական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1906 -1916 , 1922 , 1925 -1926 -ին, Թիֆլիսում ։ Խմբագիրներ՝ Ա. Երիցյան , Ա. Աթանասյան ։ Տպագրել է ֆելիետոններ , առակներ , հանելուկներ ։ Դատապարտել է սուլթանական Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը, նպաստել՝ Անդրկովկասի ժողովուրդների բարեկամությանը։ Արձագանքել է միջազգային իրադարձություններին, Բալկանյան և Արևելքի ժողովուրդների ազատագրական պայքարին։
Արժեքավոր են համարվում Գևորգ Բաշինջաղյանի , Գ. Գրենևսկու , Գ. Երիցյանի , Ա. Միրզոյանի, Իոսիֆ Ռոտտերի և Օսկար Շմեռլինգ պատկերազարդումները։ Աշխատակցել են Ատրպետը , Մ. Բագրատունին , Կ. Մելիք-Շահնազարյանը , Գ. Լևոնյանը , Հովհաննես Թումանյանը , Ավետիք Իսահակյանը , Մ. Արազին , Ստեփան Զորյանը ։
Ստեղծագործությունների տեքստ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 703 )։