Տմբլաչի Խաչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիք-Շահնազարյան (այլ կիրառումներ)
Տմբլաչի Խաչան
Ծնվել է1856
ԾննդավայրՇուշի, (Արցախ)
Վախճանվել էհուլիսի 10, 1940(1940-07-10)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Լեզուհայերեն և ռուսերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԶավակներԹամար Շահնազարյան

Տմբլաչի Խաչան (Կոստանդին Կարապետի Մելիք-Շահնազարյան, 1856 - 1940, հուլիսի 10), հայ երգիծաբան, արձակագիր, ՀԽՍՀ վաստակավոր գյուղատնտես (1924), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Սերում է Արցախի Մելիք-Շահնազարյանների իշխանական տոհմից։ Արձակագիր, գյուղագիր Սողոմոն Մելիք-Շահնազարյանի եղբայրն է։ Իր երգիծական գործերը ստորագրել է ղարաբաղցի նվագող Խաչանի անունով, որը և հետագայում դարձել է նրա գրական անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշիում։ Ութ տարեկան հասակում մտել է «բանաստեղծ Արությունի» դպրոցը, որտեղ սովորել է ընդամենը մի քանի ամիս։ 1869 թվականին ընդունվել է ռուսաց դպրոցը։ Այստեղից էլ փախել է և 1870 թվականին մտել Շուշիի թեմական դպրոցը։ Ապա ուղարկվել է Էջմիածին և մինչև 1878 թվականը սովորել Գևորգյան ճեմարանում։ Այստեղ նա աչքի է ընկել և խմբագրել «Մանրանկար» աշակերտական գրական ամսագիրը։ 1878 թվականին մասնակցել է «ճեմարանի» հեղափոխությանը և հեռացել ճեմարանից։ Երեք տարի ուսուցչություն է արել Դերբենդում, մեկ տարի՝ Թիֆլիսում։ 1883 թվականին մեկնել է Ֆրանսիա, ուր Մոնպելիեում ուսումնասիրել է գյուղատնտեսությունը։ Հետո անցել է Շվեյցարիա և ուսումնասիրել շվեյցարական պանրագործությունը։ 1885 թվականին վերադարձել է Դերբենդ և զբաղվել գյուղատնտեսությամբ։ 1886 թվականին եկել է Վրաստան (Սագարեջո) և գյուղացիներին ծանոթացրել շերամապահությանը։ Նույն թվականին անցել է Աղդամ և զբաղվել գինի պատրաստելով։ 1887 թվականին նա նորից այգեգործ էր Դերբենդում 1888 թվականին Արեշի գավառում։ 1890 թվականին գնացել է Միջին Ասիա և ծանոթացել Սամարղանդի, Մերվի և Չարժոուի գինեգործությանն ու այգեգործությանը։ 1891-1992 թվականներին Բաքվում զբաղվել է գինեգործությամբ, 1892-1995 թվականներին նույն գործն արել է Գանձակում։ 1896-1999 թվականներին եղել է Դերբենդում և ծառայել որպես Թումաևների կալվածքի կառավարիչ։ Այստեղ նա ծանոթացել է ծխախոտի և բամբակի մշակությանը։ 1900 թվականին աշխատել է Ախթալայում, ապա մինչև 1906 թվականը՝ Եվլախում և Գանձակում։ 1906-1909 թվականներին ծառայել է Էջմիածնի վանքում։ 1918-1919 թվականներին գյուղատնտես է եղել Բաքվում։ 1919 թվականին տեղափոխվել է Հայաստան և աշխատել որպես գյուղատնտես։

Տմբլաչի Խաչանն իր գրական գործերը գրել է Ղարաբաղի բարբառով, իսկ գյուղատնտեսական գործերը՝ գրական լեզվով։ Մահացել է Երևանում։[1]

Տմբլաչի Խաչանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղըլըցե կանանց պընը-փեշակը, Թիֆլիս, 1882, 36 էջ։
  • Բուսական աշխարհից։ Անմշակ և մշակված ծառի կյանքը, Թիֆլիս, «Աղբյուր» ամսագրի հրատ., 1885, 49 էջ։
  • Ուղեցույց գործնական գինեգործության, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1885, 91 էջ։
  • Շոշվա ղալին խերն ու շառը (Տըմբլաչի Խաչանի Ֆելիետոններից), առաջին գիրք, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1887, 56 էջ։
  • Փշրանք, Շուշի, տպարան Հայոց հոգևոր տեսչության, 1888, 70 էջ։
  • Ծխախոտը և իր վնասները, Շուշի, տպարան Հայոց հոգևոր տեսչության, 1888, 49 էջ։
  • Ոգելից ըմպելիքի վնասակարությունը, Շուշի, տպարան Հայոց հոգևոր տեսչության, 1889, 30 էջ։
  • Ուղեցույց գործնական շերամապահության, Թիֆլիս, 1890, 93 էջ։
  • Զուռնա-Տմբլա, հատոր 1, Բաքու, տպարան «Արոր», 1900։
  • Զուռնա-Տմբլա, հատոր 2, Բաքու, տպարան «Արոր», 1900, 119 էջ։
  • Զուռնա-Տմբլա, հատոր 3, Բաքու, տպարան «Արոր», 1901, 130 էջ։
  • Վազի մշակությունը, Թիֆլիս, տպարան Մ. Արամյանցի, 1902, 206 էջ։
  • Տեղեկագիր Ս, Էջմիածնի գյուղատնտեսական բաժնի, Վաղարշապատ, 1905, 27 էջ։
  • Զուռնա-Տմբլա, Գիրք Ա, Վաղարշապատ, 1907, 234 էջ։
  • Փնջիկ (նվեր մանուկներին), Բաքու, տպարան «Տրուդ», 1907, 44 էջ։
  • Զուռնա-Տմբլա, Գիրք Բ, Վաղարշապատ, 1908, 268 էջ։
  • Ռուսահայերի գյուղատնտեսության վիճակը և գյուղատնտեսական դպրոցների կարիքը, Վաղարշապատ, 1908, 54 էջ։
  • Տեղեկագիր Ս, Էջմիածնի գյուղատնտեսական բաժնի, Վաղարշապատ, 1905, 27 էջ։
  • Ուղեցույց գործնական շերամապահության, Բաքու, 1908, 105 էջ։
  • Գինեգործություն, Վաղարշապատ, տպարան Ս. Էջմիածնի, 1909, 173 էջ։
  • Բուսական աշխարհ։ Տարրական այգեգործություն, Բաքու, 1910, 72 էջ։
  • Դաշտային մկները և նրանց դեմ կռվելու միջոցները, Ե.։
  • Կոստանդին Կարապետի Մելիք-Շահնազարյան (գրական 50-ամյա և գյուղատնտեսական 40-ամյա գործունեությունը), Երևան, 1924, 24 էջ։
  • Այծը (քաղվածք պրոֆ. Ի. Ի. Կալուգինից), Ստեփանակերտ, Ի. Լ Ղարաբաղի պետհրատ, 1925, 24 էջ։
  • Ծխախոտի մշակւթյունը, Երևան, 1925, 35 էջ։
  • Երբ և ինչպես պետք է վարել արտատեղը, Ստեփանակերտ, Ի. Լ. Ղարաբաղի պետհրատ, 1926, 12 էջ։
  • Կտավատը և կանեփը, Ե. Հողժողկոմատ, 1926, 36 էջ։
  • Ոչխարապահություն, Ստեփանակերտ, Ի. Լ. Ղարաբաղի պետհրատ, 1926, 34 էջ։
  • Տիզկանեփ (գենագերչակ), Երևան, Հողժողկոմատ, 1926, 16 էջ։
  • Գործնական ձեռնարկ արևի տակ պտուղները չորացնելու, Երևան, «Այգին-կոոպ»-ի հրատ., 1929, 22 էջ։
  • Նանագյուլի և կովի կռիվը և գյուղատնտեսի զրույցը կովերի մասին, Երևան, Պետհրատ, 1929, 16 էջ։
  • Գարնանային ցորենի մշակությունը, Երևան, Պետհրատ, 1930, 13 էջ։
  • Ինչպես ոչնչացնել մրիկը, Երևան, Պետհրատ, 1930, 14 էջ։
  • Վազի մշակությունը, Երևան, «Այգինկոոպ»-ի հրատ., 1930, 56 էջ։
  • Ծխախոտի մշակությունը, Երևան, Պետհրատ, 1931, 45 էջ։
  • Սորգոյի մշակությունը, Երևան, Պետհրատ, 1932, 7 էջ։
  • Վնասակար մորեխները, նրանց կյանքը և կոտորելու միջոցները, Երևան, Պետհրատ, 1933, 40 էջ։
  • Ինչպես պետք է հավաքել դեղաբույսերը (հեղինակակից Վ. Պ. Կալաշնիկով), Երևան, 1934։
  • Ծխախոտի մշակությունը, Երևան, Գյուղհրատ, 1936, 48 էջ։

Տմբլաչի Խաչանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դ. Ն. Մամին-Սիբիրյակ, Լուսատտիկներ, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղայանի, 1907, 103 էջ։
  • Է. Դեմոլդեր, Աղքատների սիրտը։ Կոշկակարը և իր հարևանները, Թիֆլիս, տպարան «պրոգրես», 1909, 24 էջ։
  • Մոիսեյ Ֆրենկել, Մոծակների դաշնակցությունը կապիտալիստների հետ (պիես), Երևան, Պետհրատ, 1930, 26 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոստանդին Կարապետի Մելիք-Շահնազարյան, Երևան,1924:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 558-559 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]