Jump to content

Օսկար Շմեռլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Շմեռլինգ
ռուս.՝ Оскар Иванович Шмерлинг
Ծնվել էհուլիսի 1 (13), 1863[1][2][3]
ԾննդավայրՍտավրոպոլ, Ստավրոպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էհունվարի 2, 1938(1938-01-02)[1][2][4] (74 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, դաստիարակ և ծաղրանկարիչ
ԺանրԾաղրանկար
 Oskar Shmerling Վիքիպահեստում

Օսկար Իվանեի Շմեռլինգ (վրաց.՝ ოსკარ შმერლინგი, հուլիսի 1 (13), 1863[1][2][3], Ստավրոպոլ, Ստավրոպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հունվարի 2, 1938(1938-01-02)[1][2][4], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] ), ծագումով գերմանացի, վրաց նկարիչ[5]։ Ապրել և ստեղծագործել է Թբիլիսիում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Շմեռլինգը ծնվել է Ստավրոպոլում։ 1884 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փորագրության բաժին, իսկ հետո ուսումը շարունակել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի մարտանկարչության բաժնում։ 1892 թվականին վերադառնալով Թիֆլիս, սկսել է զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ Դասավանդել է Անդրկովկասյան օրիորդաց ինստիտուտում։ 1902-1916 թվականներին Օսկար Շմեռլինգը Գեղեցիկ արվեստների խրախուսման Կովկասյան ընկերությանը կից գեղանկարչության և քանդակագործության դպրոցի տնօրենն էր, իսկ Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման օրից՝ այնտեղի պրոֆեսորն էր[5]։

Օսկար Շմեռլինգը մասնակցել է Գեղեցիկ արվեստների խրախուսման Կովկասյան ընկերության ցուցահանդեսներին և իր նշանակալի ավանդն ունի մանկական գրքերի նկարազարդման գործում։ Առավելապես հայտնի է իր ծաղրանկարներով ու շարժերով, որոնք արտացոլում էին հին Թիֆլիսի կյանքը և առաջին անգամ թողարկվել են 1910-ական թվականներին՝ բացիկների տեսքով[5]։ Համագործակցել է բազմաթիվ ամսագրերի հետ ինչպիսիք են՝ հայկական «Խաթաբալա», վրացական «Ծնոբիս պուրցելի», «Էշմախիս մատրահի», «Շուրդուլի», «Բզիկի», այդ թվում 1906-1917 թվականներին ադրբեջաներենով Թիֆլիսում լույս տեսնող «Մոլլա Նասրեդդին» ամսագրի հետ։

Օսկար Շմեռլինգին աշակերտել են Լադո Գուդիաշվիլին, Քեթևան Մաղալաշվիլին, Ալեքսանդր Ցիմակուրիձեն, Միխեիլ Ճիաուրելին, Երվանդ Քոչարը և այլն[6]։ Նրան բարձր են գնահատել Շալվա Դադիանին, Սանդրո Շանշիաշվիլին և Իոսեբ Գրիշաշվիլին, համարելով նրան վրաց մուլտիպլիկացիայի պիոները։

Օսկար Շմեռլինգի դուստրը արվեստագետ Ռենե Շմեռլինգն է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Շմեռլինգ» հոդվածին։