Քեթևան Մաղալաշվիլի
Քեթևան Մաղալաշվիլի
վրաց.՝ ქეთევან კონსტანტინეს ასული მაღალაშვილი | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 19, 1894[1] կամ ապրիլի 7, 1889[2] |
| Ծննդավայր | Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | մայիսի 30, 1973[2] |
| Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1917) և Կոլարոսսիի ակադեմիա |
| Մասնագիտություն | Ռեստավրացիա, նկարչուհի և դիմանկարիչ |
| Ժանր | դիմապատկեր |
| Պարգևներ | |
Քեթևան Կոնստանտինովնա Մաղալաշվիլի (վրաց.՝ ქეთევან კონსტანტინეს ასული მაღალაშვილი, ապրիլի 19, 1894[1] կամ ապրիլի 7, 1889[2], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 30, 1973[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դիմանկարիչ, Վրացական ԽՍՀ ժողովրդական նկարչուհի (1961)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեթևան Մաղալաշվիլին ծնվել է 1894 թվականի ապրիկի 7-ին Քութայիսում[3]։ Երբ երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի[4]։ 1911 թվականին ընդունվում է Թբիլիսիի գեղարվեստի և քանդակագործության դպրոց, 1915 թվականին տեղափոխվում է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան[3]։ 1917 թվականի ամռանը գալով Վրաստան` այլևս չի կարողանում վերադառնալ Մոսկվա Ռուսաստանում հեղափոխական իրադարձությունների պատճառով։ Սկսում է աշխատել Գեորգի Ջաբադարիի թատրոն-ստուդիայում վրացական ազգային տարազի ստեղծման վրա։
1921 թվականին աշխատանքի է տեղավորվում Ազգային պատկերասրահի գրադարանում, որտեղ ծանոթանում է նրա հիմնադիր և տնօրեն Դիմիտրի Շևարնաձեի հետ։ Փորձառու նկարչի ազդեցության ներքո սկսում է անդրադառնալ դիմանկարի ժանրին, նկարելով ընկերներին, ծանոթներին և այլ նկարիչների։ Քեթևան Մաղալաշվիլին 1923 թվականին մեկնում է Փարիզ[5]։
1923 թվականին մեկնում է Մյունխեն սովորելու, որից հետո նույն թվականին տեղափոխվում է Փարիզ Կոլարոսի ակադեմիա[4]։
Վերադառնալով Թբիլիսի՝ աշխատանքի է տեղավորվում Ազգային պատկերասրահում, որպես ռեստավրատոր և շարունակում է դիմանկարներ նկարել։ Դմիտրի Շեվարդնաձեի կալանավորումից և հավանական մահապատժից հետո 1937 թվականին ազատվում է նրա կողմից ստեղծած պատկերասրահից[5]։ Հետագայում նա սկսում է ակտիվորեն մասնակցել ցուցահանդեսների։
1946 թվականին ստանում է Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, 1961 թվականին Վրացական ԽՍՀ Ժողովրդական նկարչի կոչում[3]։ 1961 թվականին և 1972 թվականին անցկացվում են Մաղալաշվիլու անհատական ցուցահանդեսները[4]։ Մահացել է 1973 թվականի մայիսի 30-ին, Թբիլիսիում[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (17.04.1958):
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաղալաշվիլու դիմանկարների գունային լուծումները զուսպ են, զգացվում է դիմանկարների հերոսների հոգեբանական կողմի նուրբ մշակումը[3]։ Ինքը՝ նկարչուհին, իր հարցազրույցներից մեկում ասում է, որ դիմանկարի հերոսի հետ նախ պետք է զրուցել, նրա հետ պայքարի մեջ մտնել կամ գտնել մեկ այլ միջոց, որպեսզի որսա դեմքի արտահայտությունը, ձեռքերի և աչքերի շարժը, հասկանա գլխավոր գաղափարը[4]։ Բացի ծանոթներից և նկարիչներից նա նկարել է բանվոր-ստախանովականների դիմանկարները ։
Քեթևան Մաղալաշվիլու դիմանկարները գտնվում են տարբեր թանգարանների հավաքածուներում, այդ թվում Թբիլիսիի արվեստի պետական թանգարանում (Յակոբ Նիկոլաձեի (1922), Ելենա Ախվելեդիանիի (1924), Սերգո Զաքարիաձեի (1951) դիմանկարները) և Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մեդեա Ջափարիձեի (1957) դիմանկարը)[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Магалашвили Кетевана Константиновна հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «ქეთევან მაღალაშვილი». ფემინიზმი და გენდერული დემოკრატია (վրացերեն). ფონდი ჰაინრიჰ ბიოლის. 2014 թ․ հունիսի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 5,0 5,1 «Ketevan Magalashvili. Biography» (անգլերեն). Modernism.Ge. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթևան Մաղալաշվիլի» հոդվածին։ |
| ||||||
- Ապրիլի 19 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Քութայիս քաղաքում ծնվածներ
- Մայիսի 30 մահեր
- 1973 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Խորհրդային նկարչուհիներ
- Ռուսական կայսրության նկարչուհիներ
- Վրացի նկարչուհիներ