Յակոբ Նիկոլաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յակոբ Նիկոլաձե
վրաց.՝ იაკობ ნიკოლაძე
Iakob Nikoladze, June 1914.jpg
Ծնվել էմայիսի 16 (28), 1876 կամ մայիսի 28, 1876(1876-05-28)
ԾննդավայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 10, 1951(1951-03-10)[1] (74 տարեկանում)
Վախճանի վայրըԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունՎրաստան
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մայրենի լեզուվրացերեն
ԿրթությունՄոսկվայի պետական արվեստի և արտադրական համալսարան
Մասնագիտությունքանդակագործ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Պատվո նշան» շքանշան
Iakob Nikoladze Վիքիպահեստում

Յակով Նիկոլաձե, վրաց.՝ იაკობ ნიკოლაძე, մայիսի 16, մայիսի 28, 1876 - մարտի 10, 1951), վրացական խորհրդային ժամանակաշրջանի քանդակագործ և մանկավարժ, ժամանակակից վրացական քանդակագործության հիմնադիր։ Վրացական ՍՍՀ-ի ժողովրդական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Նիկոլաձեն ծնվել է 1876 թվականին Քութայիսում, սովորել է Մոսկվայում՝ ստրագանովյան վարժարանումում (1892-1894), Օդեսայի նկարչական դպրոցում 1894-1895 և 1897-1898 թվականներին, Փարիզում 1899-1901, 1904-1910: Շատ տարիներ աշխատել է Օդեսայում, նաև Օ. Ռոդենի մոտ։ Փարիզում քանդակագործը ստեղծել է իր լավագույն ստեղծագործություններից մեկը` աչքի ընկնող վրացական գրող և գործիչ Իլյա Ճավճավաձեի տապանաքարը։ Այդ հուշարձանը 1913 թվականին տեղադրվել է Թիֆլիսի Պանթեոնում` Մթածմիդա լեռան վրա։ Այդ շրջանում Նիկոլաձեն ստեղծել է ժամանակակից վրացական մշակույթի գործիչների դիմանկարների մեծ մասը, օրինակ, արտիստ Վ. Ալեքսի Մեխիշվիլու (1897 Պետական թատերական թանգարան, Թբիլիսի), գրող Շ.Արագվիսպիրելու, 1902 և բանաստեղծ Վ.Գապրինդաշվիլու դիմանկարները։ Խորհրդային իշխանության առաջին տարիներից Նիկոլաձեն ակտիվորեն մասնակցել է Վրաստանի մշակույթի ստեղծմանը։ Նա դարձել է 1922 թվականին Թիֆլիսի գեղարվեստական ակադեմիայում բացված քանդակագործության ֆակուլտետի առաջին մանկավարժը և մշտական ղեկավարը, վրացական քանդակագործության առաջին սերնդի դաստիարակը։ Նրա նախագծով Թբիլիսիի զբոսայգիներում տեղադրվել են հուշարձան-դիմաքանդակները գրողներ Ծերեթելու (1924) և Ի. Իոնաշվիլու։ Խորհրդային տարիներին Նիկոլաձեն շատ է աշխատել պատմական դիմանկարների վրա։ Այդ ժանրում առանձնահատուկ է դրսևորվել քանդակագործի վարպետությունը։ Նա ստեղծել է Շոթա Ռուսթավելու պատկերասրահը։ Հանրաճանաչություն է ձեռք բերել XII-րդ դարի մտածող Չախրուխաձեի դիմանկարը (1944, 1948 Վրաստանի պետական թանգարան)։ Ստեղծագործական նվաճում է Նիկոլաձեի` Լենինի դիմանկարը (Վ. Ի. Լենինը «Իսկրայի» ստեղծման շրջանում, 1947)։ Լենինի հետ անձնական հանդիպումը, նրա ստեղծագործությունների ուսումնասիրությունը օգնել են վարպետին հակիրճ լուծումներով ստեղծել առաջնորդի արտահայտիչ, ճշմարտացի կերպարը։ Նիկոլաձեն ստեղծել է նաև իր ժամանակակիցներ Ի. Սեվերովի (1946, մաթեմատիկոս Ն. Մուսխելիշվիլու (1949), գեներալ Կ. Լեսելիձեի (1947) դիմանկարները, որոնք գտնվում են Նիկոլաձեի Թբիլիսիի տուն-թանգարանում։ Գեներալ Կ. Ն. Լեսինիձեի մարմարյա դիմաքանդակը տեղադրված է Թբիլիսի քաղաքում` Լեսինիձե փողոցի վրա։ 1990 թվականին դիմաքանդակը վնասվել է։ Նիկոլաձեն արժանացել է Վրաստանի Խորհրդային Հանրապետության ժողովրդական նկարչի կոչման, երկու անգամ եղել է Ստալինյան մրցանակի դափնեկիր[2]։ Նրա Ստեղծագործությունները հատկանշվում են կերպարների ոգեղենությամբ։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություննների Գեղարվեստական ակադեմիայի անդամ է(1947)։ Յ. Ի. Նիկոլաձեն մահացել է 1951 թվականի մարտի 10-ին, թաղված է Թբիլիսիում՝ Մտածմիդե լեռան վրա գտնվող Պանթեոնում[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ilia Chavchavadze tomb.jpg
1966 CPA 3395.jpg

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Яков Николадзе. Жизнь и творчество. Урушадзе Игорь Аполлонович. Издательство «Мерани». Тбилиси. 1977. Тираж 5.000.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Николадзе Яков Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Я. И. Николадзе, Биография Я. И. Николадзе с сайта philatelia.ru
  3. Большая Советская Энциклопедия