Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Изображение логотипа
Tbilisi Art Acdemy photo from archive.jpg
Վարդան Աստվածատրյան Արշակունու առանձնատունը, որը ներկայում ծառայում է որպես Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի շենք
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1922
ՌեկտորԳիա Գուգուշվիլի
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Կայք/en/ www.art.edu.ge
##Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (Վրաստան)
Red pog.png
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա, Վրաստան

Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (վրացերեն՝ თბილისის სახელმწიფო სამხატვრო აკადემია), Վրաստանի և Կովկասի ամենահին համալսարաններից մեկն է։ Տեղեկայված է Թբիլիսիում՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ՝ Ռուսթավելի պողոտայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի գեղարվեստի ակադեմիան հիմանդրվել է 1922 թվականին մարտի 8 Կրթության ժողովրդական կոմիտեի որոշմամբ։ Ստեղծվել են գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի և ճարտարապետության ֆակուլտետները։ 1927 թվականին բացվել է կերամիկայի ֆակուլտետը, 1922 Մոսե Թոիձեն հիմնել է արվեստի դպրոցը, որը վերապատրաստումներ ու կրթական ծրագրեր էր իրականացնում Ակադեմիա ընդունվելու ցանկություն ունեցողների համար։ Ակադեմիան տեղակայված է 1858-1860 թվականներին Թիֆլիսի քաղաքագլուխ, հասարակական, քաղաքական գործիչ հայազգի Վարդան Աստվածատրյան Արշակունու առանձնատանը[1], որը 1902 թվականին ճարտարապետ Սիմոն Կլդիաշվիլիի կողմից վերակառուցվել է։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիզուալ արվեստի ֆակուլտետ
  • Մեդիա-արտի ֆակուլտետ
  • Դիզայնի ֆակուլտետ
  • Ճարտարապետության ֆակուլտետ
  • Վերականգնման, արվեստի պատմության և տեսության ֆակուլտետ

Բոլոր կրթական ծրագրերը ուսուցանվում են վրացերենով։

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1922-1926 թթ. - Գեորգի Չուբանաշվիլի
  • 1927-1930 թթ. - Ալեքսանդր Դուդուչավա
  • 1930-1932 թթ. - Վախթանգ Կոտետիշվիլի
  • 1932-1936 թթ. - Գրիգոլ Բուխնիկաշվիլի
  • 1936-1942 թթ. - Սիլովան Կակաբաձե
  • 1942-1948 թթ. - Ուչա Ջափարիձե
  • 1948-1952 թթ. - Մամիա Դուդուչավա
  • 1952-1959 թթ. - Սերժո Կոբուլաձե
  • 1959-1972 թթ. - Ապոլոն Կուտատելաձե
  • 1972-1982 թթ. - Գեորգի Տոտիբաձե
  • 1982-1987 թթ. - Զուրաբ Նիժարաձե
  • 1987-1992 թթ. - Տենգիզ Պերաձե
  • 1992-2003 թթ. - Սոսո Կոյավա
  • 2003-2012 թթ. - Գիա Բուգաձե
  • 2012-2014 թթ. - Տինատին Կլդիաշվիլի
  • 2014 թվականից - Գիա Գուգուշվիլի

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայում գործում են հետևյալ ցուցասրահները՝

  • Մեծ ցուցասրահ
  • Թանգարան, որտեղ պահվում են 618 գեղանկարներ, կուրսային և դիպլոմային աշխատանքներ։ Այստեղ են գտնվում նաև Գիգո Գաբաշվիլիի 8 աշխատանքները, Էլեն Ախվլեդյանիի, Լյուդվիգ Լուիժի Լոնգոյի, Կիրիլ Ժդանևիչի, Թամարա Բալանչիվաձեի, Մոսե Տուաձեի, Ալեքսանդր Ցիմակուրիձեի, Կորնելի Սանաձեի, Ռենո Տուրկիայի և Կոկի Մախարիձեի աշխատանքներից։
  • Ցուցասրահ
  • Գոբելենի թանգարան Շարդին փողոցում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 158 CC-BY-SA-icon-80x15.png
  1. Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)