Վալերիան Գափրինդաշվիլի
Վալերիան Գափրինդաշվիլի
վրաց.՝ ვალერიან ივანეს ძე გაფრინდაშვილი | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 21 1888 (հունվարի 2 1889) կամ հունվարի 2, 1889[1] |
| Ծննդավայր | Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
| Վախճանվել է | հունվարի 31, 1941[2][1] (52 տարեկան) |
| Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
| Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Քութայիսի դասական գիմնազիա և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
| Պարգևներ | |
| Ամուսին | Q28104343? |
Վալերիան Գափրինդաշվիլի (վրաց.՝ ვალერიან გაფრინდაშვილი, 21 դեկտեմբերի, 1888 (2 հունվարի, 1889), Քութայիս, Վրաստան, Ռուսական կայսրություն - 31 հունվարի, 1941, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերիան Գափրինդաշվիլին ծնվել է 1888 թվականի դեկտեմբերի 21-ին (1889 թվականի հունվարի 2-ին) Քութայիսում։ 1914 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Իր ստեղծագործությունները տպագրել է 1914 թվականին Ս. Գորոդեցկու «Ars» ամսագրում, վրացական տարբեր հրատարակություններում։ Եղել է վրացական «Երազային գազելներ» ամսագրի խմբագիր։
1915-1916 թվականներին Վալերիան Գափրինդաշվիլին եղել է սիմվոլիստ բանաստեղծների «Կապույտ եղջյուրներ» խմբակի հիմնադիրներից մեկը։
Խորհրդային տարիներին գրել է հեղափոխությանը («Վերադարձ դեպի հողը»), սոցիալիստական շինարարությանը նվիրված բանաստեղծություններ։
Վալերիան Գափրինդաշվիլին վրացերեն է թարգմանել ռուս (Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լերմոնտով, Նիկոլայ Նեկրասով, Ալեքսանդր Բլոկ), ֆրանսիացի, գերմանացի ու անգլիացի գրողների ստեղծագործություններ։ Ռուսերեն է թարգմանել Նիկոլայ Բարաթաշվիլիի բոլոր ստեղծագործությունները։
Վալերիան Գափրինդաշվիլին իր կյանքն ավարտել է ինքնասպանությամբ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանաստեղծությունների ժողովածու «Արևամուտ», Թիֆլիս, 1918։
- «Վրաստանի բանաստեղծները» (ռուսերեն), Թիֆլիս, 1921։
- «Բանաստեղծությունների ժողովածու», Թիֆլիս, 1926։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 2,0 2,1 Гаприндашвили Валериан Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sentimental Triolet, by Valerian Gaprindashvili Georgian Literature With Luka
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիան Գափրինդաշվիլի» հոդվածին։ |
| ||||||||||
- Հունվարի 2 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Քութայիս քաղաքում ծնվածներ
- Հունվարի 31 մահեր
- 1941 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի բանաստեղծներ
- Վրացի թարգմանիչներ
- Ինքնասպան գրողներ
- Վրացի լրագրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Խորհրդային բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով