Սերգո Զաքարիաձե
Սերգո Զաքարիաձե վրացերեն՝ სერგო ზაქარიაძე | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18 (հուլիսի 1), 1909[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 12, 1971[1] (62 տարեկան) կամ ապրիլի 13, 1971[2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Q98930721? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, քաղաքական գործիչ և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ, «Պատվո նշան» շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ, Լենինյան մրցանակ և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
Սերգեյ Ալեքսանդրովիչ Զաքարիաձե (հունիսի 18 (հուլիսի 1), 1909[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 12, 1971[1] կամ ապրիլի 13, 1971[2], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգո Զաքարիաձեն ծնվել է 1909 թվականին Բաքու քաղաքում: Կինոյում առաջին քայլերն արել է, երբ խաղում էր Ռուսթավելու անվան թատրոնում: Բեմական գործունեությունն սկսել է 1926 թվականին։ 1928 թվականից Քութայիսի, ապա Թբիլիսիի Կ. Ա. Մարջանիշվիլու անվան վրացական թատրոնի, 1956 թվականից՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի (1969 թվականից նաև գեղարվեստական ղեկավար) դերասան։ Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Սիկո Դոլիձեի «Վերջին խաչակիրները» կինոնկարում (1934), «Դարիկո» (1937), «Օր վերջին, օր առաջին» (1959), Ռեզո Չխեիձեի «Զինվորի հայրը» (1965) ֆիլմերում: ԽՍՀՄ ժողովրդական դերասան Սերգո Զաքարիաձեն անձնավորել է կոմիկական, ռոմանտիկ, նուրբ հոգեբանական ու պատմական կերպարներ՝ Սիկո Դոլիձեի «Հանդիպում անցյալի հետ» (1966), Մինագո՝ Մինար Աբեսաձեի «Շուտով գարուն կգա» (1966), Լևան Ցինցաձե՝ Գեորգի Դանելիայի «Մի վշտանա» (1969), ֆելդմարշալ Բլյուխեր՝ Սերգեյ Բոնդարչուկի «Վաթերլոո» (1970), Զիբիլո (Կակաբաձեի «Կոլտնտեսականի հարսանիքը»), Փիբոսմանի (Նախուցրիշվիլու «Փիրոսմանի»), Էդիպ (Սոֆոկլեսի «Էդիպ արքա»), Ուրիել Ակոսատ (Գուցկովի «Ուրիել Ակոսատ»), Լիր (Շեքսպիրի «Արքա Լիր») և այլն։ Թատրոնում և կինոյում (նկարահանվել է 1934 թվականից) Զաքարիաձեին առանձնապես հաջողվել են ժողովրդի պարզ զավակների կերպարները։ Կինոդերերից են՝ Տորգվայ («Վերջին խաչակիրները», 1934), Շադիման («Գեորգի Սահակաձե», 1942-1943), Գեորգի Մախարաշվիլի («Զինվորի հայրը», 1965) և այլն։ Սերգո Զաքարիաձեն մահացել է 1971 թվականին Թբիլիսիում:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1946, 1952)
- Լենինյան մրցանակ 1966
- «Պատվո նշան» շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Լենինի շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1971 մահեր
- Ապրիլի 13 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Վրացի դերասաններ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- 20-րդ դարի դերասաններ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Վրացի քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ