Միխեիլ Ճիաուրելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխեիլ Ճիաուրելի
վրաց.՝ მიხეილ ჭიაურელი
Chaureli mikhail.jpg
Ծնվել էհունվարի 25 (փետրվարի 6)1894
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսաստան Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 31 1974 (80 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և քաղաքական գործիչ
Ամուսին(ներ)Վերա Անջափարիձե
Երեխա(ներ)Սոֆիկո Ճիաուրելի և Otar Chiaureli?
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Grand Officer of the Order of the White Lion?
IMDbID 0157102
ԿինոՊոիսկID 21705

Միխեիլ Եդիշերի Ճիաուրելի (վրաց.՝ მიხეილ ჭიაურელი, փետրվարի 6 (18), 1894 կամ հունվարի 25, 1894(1894-01-25)[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 31, 1974(1974-10-31)[1], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), վրացական սովետական կինոյի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, և ուսուցիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխեիլ Ճիաուրելի ծնվել է 1894 թվականի հունվարի 25-ին (փետրվարի 6) Թիֆլիսում։

1912 թվականին ավարտել է Թիֆլիսի գեղանկարչության ու քանդակագործության դպրոցը, որտեղ սովորել է Յակով Նիկոլաձեի մոտ։ 1915 թվականից որպես դերասան, ռեժիսոր ու նկարիչ աշխատել է Թիֆլիսի, Քութայիսի ու Բաթումի թատրոններում։

1917 թվականին գիտնական Էվքթիմե Թաղիաշվիլու, ֆուտուրիստ բանաստեղծ Իլյա Զդանևիչի, նկարիչներ Լադո Գուդիաշվիլու և Դիմիտրի Շևարդնաձեի հետ եղել է Վրաստանի հարավային շրջաններն ուսումնասիրող արշավախմբի կազմում։ Հնէաբանական հետազոտություններ են անցկացրել Իշխան, Օշկի և Խախուլի եկեղեցիներում։ 1921 թվականին մասնակցել է Հեղափոխական սատիրայի թատրոնի կազմակերպմանը։

1922-1924 թվականներին ապրել է Գերմանիայում, որտեղ սովորել է քանդակագործական արվեստանոցներում, իսկ 1924-1926 թվականներին որպես քանդակագործ աշխատել է Թիֆլիսում։

1926-1928 թվականներին եղել է «Բանվորական թատրոնի», «Կարմիր թատրոնի» դերասան։1926-1941 թվականներին եղել է իր կազմակերպած Վրաստանի երաժշտական կոմեդիայի թատրոնի ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարը։

Խաղացած դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Чиаурели Михаил Эдишерович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.