Լևոն Արիսյան
Լևոն Արիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19 (փետրվարի 1), 1903[1][2] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | 1938[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երամյան վարժարան[1] և Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ (1925)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | ՀԿԿ և Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Անդամություն | Սպարտակ[1] |
Լևոն Եղիայի Արիսյան (հունվարի 19 (փետրվարի 1), 1903[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1938[1][2]), հայ պետական և կուսակցական գործիչ, փիլիսոփա, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Արիսյանը ծնվել է Վանում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական «Երամյան» դպրոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քույրերի հետ գաղթել է Երևան։ 1916 թվականին մեկնել է Կիսլովոդսկ՝ հորեղբոր մոտ ուսումը շարունակելու։ 1917 թվականին փոխադրվել է Թիֆլիս և ընդունվել գիմնազիա։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, ավարտել արական գիմնազիան։ 1919 թվականին ընդգրկվել «Սպարտակ» կազմակերպության, 1920 թվականի փետրվարին՝ կոմունիստական կուսակցության շարքերը։ 1921-1925 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը, որից հետո աշխատել է ՀԿ(բ) կ Կենտկոմում որպես մամուլի մասնաճյուղի վարիչ։
1927 թվականին եղել է Երևանի պետական համալսարանի ուսումնական մասի պրոռեկտորը և դասավանդել է համալսարանում։ Համալսարանում մեկ տարի աշխատելուց հետո 1928 թվականին ընդունվել է Մոսկվայի հասարակական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի ռուսաստանյան ասոցացիայի ասպիրանտուրան։ 1933 թվականին հրավիրվել է Հայաստան և նշանակվել լուսավորության ժողովրդական կոմիսար։ 1934 թվականին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը։ 1936 թվականին նորից նշանակվել է լուսավորության ժողովրդական կոմիսար։ 1931 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
Գիտական հետազոտությունները նվիրված են իմացաբանության հարցերին, գերմանացի նշանավոր փիլիսոփա Իմանուել Կանտի և նորկանտականների փիլիսոփայական հայացքների քննական վերլուծությանը[3]։
1957 թվականին Երևանում ռուսերենով լույս է տեսել Լևոն Արիսյանի «Իմացության տեսության պատմությունից» մենագրությունը[4][5]։
1962 թվականին Երևանում հիմնադրված թիվ 127 դպրոցը կոչվում է մեծ մտավորականի անունով։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականին, 35 տարեկանում անհիմն բռնադատվել է, գնդակահարվել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Из истории теории познания, Е., 1957.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «Լևոն Արիսյանիի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Լ. Ղարիբջանյան, Երևանի պետական համալսարան, Երևան, 1994, էջ 179։
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 32։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Արիսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 61)։ |
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- 1938 մահեր
- ԵՊՀ դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ստալինյան բռնաճնշումների հայ զոհեր
- Հայ փիլիսոփաներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայ պետական գործիչներ
- Կուսակցական գործիչներ
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ
- Ստալինյան բռնաճնշումների զոհեր Հայաստանում