Հակոբ Մովսես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Հակոբ Մովսես
հայ․՝ Հակոբ Հակոբյան
Հակոբ Մովսես.jpg
Ծնվել է սեպտեմբերի 3, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:3|2|0}}) (65 տարեկան)
Ծննդավայր Ղուկասյանի շրջան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ և թարգմանիչ
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Հակոբ Մովսես Վիքիքաղվածքում

Հակոբ Մովսես (Հակոբ Մովսեսի Հակոբյան) (սեպտեմբերի 3, 1952, Աշոցքի շրջան, գյուղ Սիզավետ), հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Մովսեսը ծնվել է 1952 թվականին, Աշոցքի շրջանի Սիզավետ գյուղում։ 1969 թվականին ավարտել է Արմավիր քաղաքի համար 1-ին միջնակարգ դպրոցը, իսկ 1973 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է Ապարանի շրջանի Բուժական գյուղում։ 1979 թվականին աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա «Գարուն» ամսագրում։ 1991-1996 թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարը։ Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, սլովակերեն, ուկրաիներեն, պարսկերեն։ Հակոբ Մովսեսը 2015 թ. «Յոթներորդ որսորդություն» ժողովածուի համար արժանացել է ՀՀ Պետական մարցանակի:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 - Թռիչքների երկինք, 40 էջ, Երևան, «Սովետական գրող»
  • 1984 - Ցնծության պահեր, 96 էջ, Երևան, «Սովետական գրող»
  • 1988 - Երգասացություն, 192 էջ, Երևան, «Սովետական գրող»
  • 1992 - Գիրք ծաղկման, 200 էջ, Երևան, «Նաիրի»
  • 2005 - Բանաստեղծություններ, 536 էջ, Երևան, «Նաիրի»
  • 2009 - Լույս զվարթ, 425 էջ, Երևան, «ԻԿԿ»
  • 2013 - Յոթներորդ որսորդություն, 333 էջ, երևան, «Անտարես»
  • 2015 - Գրառումներ, 259 էջ, Երևան, «Անտարես»
  • 2017 - Շարական, 235 էջ, Երևան, «Անտարես»
  • 2017 - Գրառումներ 2, 359 էջ, Երևան,«Հայագիտակ»

Հակոբ Մովսեսի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածք
«Վարժապետական պատկերացմամբ գրականության դասական ուղղություններին՝ կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ, վիճակված է մի որոշ պատմաշրջան, որից հետո նրանք կորցնում եմ իրենց գեղագիտական արժեքը։ Այստեղ ճշմարտությունը կարող է վերագրվել պատմության և փիլիսոփայական աշխարհայեցության սահմանումներին, բայց խոսքի գեղագիտական-գեղարվեստական առնչությամբ դասական ուղղություններից յուրաքանչյուրն իր հարատև արժեքն է ներդնում գեղարվեստական զարգացման ընթացքի վրա։ Այս երևույթը խորապես գիտակցում էր Դ. Վարուժանը՝ իր ստեղծագործության պոետիկայում համատեղելու կլասիցիզմի, ռոմանտիզմի և ռեալիզմի ոճական առանձնահատկությունները։ Այսպես, օրինակ, արդի հայոց բանաստեղծության ականավոր դեմքերից Հակոբ Մովսեսի պոեզիայի գեղարվեստական բարձր արժեքը ես բացատրում եմ կլասիցիզմի, ռոմանտիզմի և մոդեռնիզմի ոճական համադրությամբ։»
(Ակադ. Սերգեյ Սարինյան, Եղիցի լույս, 2014, 11-12)

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 - Յոհաննես Բոբրովսկի, Ժամանակը ցանկապատի վրա, 72 էջ, «Սովետական գրող»
  • 1982 - Ռայներ Մարիա Ռիլկե, Բանաստեղծություններ, 168 էջ, «Սովետական գրող»
  • 1986 - Թոմաս Ման, Բուդենդրոոկներ, 700 էջ, «Սովետական գրող»
  • 1992 - Ֆրիդրիխ Նիցշե, Չարից և բարուց անդին, Չաստվածների մթնշաղ, 272 էջ, «Ապոլլոն»
  • 2002 - Ֆրիդրիխ Հյոլդեռլին Բանաստեղծություններ, 510 էջ, «Նաիրի»
  • 2005 - Ֆրիդրիխ Նիցշե, Զվարթ գիտությունը, 516 էջ, «Վան Արյան»
  • 2007 - Գեորգ Թրակլ, Բանաստեղծություններ, 322 էջ, «Նաիրի»,
  • 2008 - Ֆրիդրիխ Նիցշե, Այսպես խոսեց Զրադաշտը (երրորդ վերամշակված հրատարակություն), 560 էջ, Իիկ-Երևան
  • 2013 - Ֆրիդրիխ Նիցշե, Ողբերգության ծնունդը, Վագներ դեպքը, Չաստվածների մթնշաղ, Ecce homo, 631 էջ, «Գրիգոր Տաթևացի», Երևան։

Անդրադարձներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտեմ Հարությունյան, «Բանաստեղծական ցնծության պահեր», «Գրական թերթ», 1984, 38։
  • Թադևոս Խաչատրյան, «Եվ որտեղի՞ց են բառերը գալիս», «Գարուն», 1993 թ., 3։
  • Զավեն Բեկյան, «Բանաստեղծի նոր գիրքը», «Նորք», 1994 թ., 1։
  • Դավիթ Գասպարյան, «Ինքնաճանաչում հավիտենության անդրադարձների մեջ», «Գարուն», 2006 թ., 5-6։
  • Զավեն Ավետիսյան, «Բանաստեղծության անտեսանելի կառուցվածքները», «Նորք», 2007 թ., 1։
  • Մանասե, «Եռամիասնության տարրերը որպես հայեցակարգային նախահիմք (Հակոբ Մովսես)», «Գարուն», 7007 թ., 5-6։
  • Արքմենիկ Նիկողոսյան, «Լռություն, որ ձայնն է բառի», «Գրառումներ ընթացքից» գրքում, Երևան, «Վան Արյան», 2007 թ.։
  • Թադևոս Խաչատրյան, «Բանաստեղծության կեցության և գոյության սահմանագծին», «Գարուն», 2008 թ., 7-8։
  • Նորայր Ղազարյան, «Հավատի բանաստեղծությունը», «Գրական թերթ», 2008 թ., 20 հունիսի։
  • Նորայր Ղազարյան, «Կեցության խոսքը. կառուցվածք և բառոլորտ», Համատեքստ – 2008 թ., Երևան, «Ասողիկ» հրատարակչություն, 2009 թ.։
  • Նորայր Ղազարյան, «Էջմիածին», 2008 թ., 3։
  • Վարուժան Այվազյան, «Լույսը անմեկնելի», «Գրական թերթ», 2009 թ., 20 նոյեմբերի։
  • Նաիրա Համբարձումյան, «Լույս-ա-պտույտ». «Գրական թերթ», 2010 թ., 21 մայիսի։
  • Նորայր Ղազարյան, «Լույսի «զվարթ գիտությունը»», «Ազգ» օրաթերթ, 2010 թ., 22 մայիսի։
  • Հրաչյա Թամրազյան, «Հաղորդություն», «Բանաստեղծություններ, Էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ», էջ 304-308, Երևան, Նաիրի, 2010 թ.
  • Սմբատ Հովհաննիսյան, ԼՌՈւԹՅԱՆ ՈՐՍԱՏԵՂԻՆԵՐ կամ բանաստեղծի ճառը Լույսի մասին, «Նարցիս», 2010 թ., 5
  • Ժենյա Քալանթարյան, Աշխարհընկալո՞ւմ, թե՞ ոճավորում, «Գրական թերթ», 2011 թ., 17 հունիսի։
  • Արքմենիկ Նիկողոսյան, Բանաստեղծության ընդդիմությունը, «Գրանիշ», 2011, 2։
  • Կարեն Սվասյան, Հիշողությունների փոքրիկ մի էջ, «Գրական թերթ», 2012, 7 սեպտեմբերի։
  • Ֆելիքս Բախչինյան, Հակոբ Մովսեսի «Լույս Զվարթ»-ը, «Գրական թերթ», 2013, 31 մայիսի։
  • Զավեկ Բեկյան, «Որսորդության բերկրանքն ու թախիծը», «Գրական թերթ», 2014, 21 փետրվարի։
  • Կարինե Ռաֆայելյան, «Դուք նրան այստեղ այլևս չեք պահի», «Իրատես de facto», 2014, 6-9 հունիսի։
  • Վահրամ Մարտիրոսյան, «Ներքին կյանք», Lragir.am 14.09.14
  • Երվանդ Տեր-Խաչատրյան, «Հակոբ Մովսես. ցնծության և տրտմության երգեր», «Ազգ», 2015 27 նոյեմբերի
  • Հակոբ Հարությունյան, «Հակոբ Մովսեսի «Գրառումները»», «Գրական թերթ», 2015, 4 դեկտեմբերի
  • Նորայր Ղազարյան, «Ժամադրություն լեզվի դրախտներում», Գրական թերթ, 2017, 3 մարտի

Հակոբ Մովսեսի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածք
«Զավեն Ավետիսյանի, Թադևոս Խաչատրյանի, Դավիթ Գասպարյանի, Մանասեի ուսումնասիրություններով ամբողջանում է Հակոբ Մովսեսի պոեզիայի գիտությունը, որը կարելի է համարել վերջին տարիների քննադատության կարևոր նվաճումներից մեկը։»
(Ակադ. Սերգեյ Սարինյան, «Քննադատությունն ինչպես որ է», Գրականագիտական հանդես, ԺԱ-ԺԲ, 2010-2011, էջ 19)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հակոբ Մովսես հոդվածին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]