Խաչիկ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Մանուկյան
Ծնվել էմարտի 3, 1964(1964-03-03) (60 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1989)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՄեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան
Պարգևներ

Խաչիկ Մանուկյան (մարտի 3, 1964(1964-03-03), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, 1991 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի մարտի 3-ին Էջմիածին քաղաքում։ Սովորել է Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1982-1984 թվականներին ծառայել է սովետական բանակում։ 1989 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում՝ որպես ավագ գիտաշխատող։

Եղել է «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսի պոեզիայի բաժնի խմբագիր։ Այնուհետև՝ Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն։ 1991 թվականից ՀԳՄ անդամ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն[1], ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, սերբերեն, լեհերեն, վրացերեն։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ այգին» (1987)
  • «Վիրավոր խաչ» (1992)
  • «Զարմանալի ժամանակը» (1992)
  • «Գոյահանդես» (1996)
  • «Շերտ» (1998)
  • «Բիբլիական ընդմիջումներ» (2001)
  • «Արա և Շամիրամ» (2002)
  • «Մինուսը, պլյուսը և մյուսները» (2003)
  • «Անցումներ» (2004)
  • «Վավերացումներ» (2008)
  • «Ոսկեփետուր ուժ» (2009)
  • «Էն աշխարհը չի» (2010)
  • «Թռչնապար» մանկական (2013)
  • «Եթերային ապարանք» (2016)

2015-2016 թվականներին լույս է տեսել Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունների 4 հատորյակը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ պետական «Ոսկե եղեգ»
  • ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գրական մրցանակ
  • ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան մրցանակ (կրկնակի)
  • Դ. Վարուժանի ամենամյա մրցանակ
  • Մ. Սարգսյանի անվան լավագույն գրքի մրցանակ (2009)
  • «Մայրական երախտագիտություն» մեդալ
  • Մայր Աթոռ Ս.Էջմիածնի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մեդալ
  • ՀՀ մշակույթի նախարարության «Գրիրգոր Նարեկացի» մեդալ
  • ԵԿՄ մեդալ
  • ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին մրցանակ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. parliament.am
  2. «Գրական» թերթ, 2015 թվական, 23

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]