Գեորգ Թրակլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգ Թրակլ
գերմ.՝ Georg Trakl
Georg Trakl.jpg
Ծնվել է փետրվարի 3, 1887(1887-02-03)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Զալցբուրգ, Ավստրիա[7]
Վախճանվել է նոյեմբերի 3, 1914(1914-11-03)[1][2][3][4][5][6] (27 տարեկանում)
Վախճանի վայր Կրակով, Ավստրո-Հունգարիա[7]
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, դեղագործ և հեղինակ
Լեզու գերմաներեն[1]
Ազգություն Ավստրիացիներ
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա[8]
Կրթություն Վիեննայի համալսարան
Ժանրեր պոեզիա և պիես
Գրական ուղղություններ էքսպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներ Q21980620?
Trakl Signature.gif
Կայք georgtrakl.de
Georg Trakl Վիքիպահեստում

Գեորգ Թրակլ (գերմ.՝ Georg Trakl, փետրվարի 3, 1887(1887-02-03)[1][2][3][4][5][6], Զալցբուրգ, Ավստրիա[7] - նոյեմբերի 3, 1914(1914-11-03)[1][2][3][4][5][6], Կրակով, Ավստրո-Հունգարիա[7]), ավստրիացի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1887 - Ծնվել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։ Նա մետաղի վաճառական Թոբիս Թրակլի և Մարիա Թրակլի վեց երեխաներից չորրորդն էր։
  • 1892 - Օգոստոսի 8-ին ծնվում է Գեորգ Թրակլի սիրելի քույրը՝ Գրետան (Margareta Trakl)։ Սեպտեմբերից այցելում է կաթոլիկական վարժարան։
  • 1896 - Ողջ կյանքի ընթացքում ձգվող բարեկամության սկիզբը Էդհարդտ Բուշբեքի հետ։
  • 1897 - Սեպտեմբերին մտնում է զալցբուրգյան համալսարանի քաղաքային հումանիտար գիմնազիա։
  • 1900 - Կրկնում է չորրորդ դասարանը լատիներենի և մաթեմատիկայի անբավարար իմացության պատճառով։ Դաշնամուրի դասեր է առնում կոմպոզիտոր Ավգուստ Բրունետտի-Պիզանոյի մոտ։ Բուռն սեր երաժշտական ռոմանտիզմի հանդեպ. Շոպեն, Ֆերենց Լիստ, ռուս ռոմանտիկներ, հետագայում՝ Վագներ։
  • 1904 - Բանաստեղծական գործունեության սկիզբը։ Լենաուի, Շառլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Գեորգեի, Հոֆմանսթալի ազդեցությամբ ծնվում են առաջին բանաստեղծությունները։ Համախոհերի հետ հիմնում է բանաստեղծական «Ապոլլոն» (հետագայում՝ «Միներվա») միությունը։ Սկսվում է Ֆրիդրիխ Նիցշեի և Ֆեոդոր Դոստոևսկու պաշտամունքը։ Քլորոֆորմի առաջին ներարկումը։
  • 1909 - Մեծ մասամբ Վիեննայում է, երբեմն Զալցբուրգում։ Քննություններ է հանձնում։ Վերականգնում է բանաստեղծությամբ զբաղվելը, - Ես իմ ետևից օրհնյալ օրեր եմ թողել՝ այդ առթիվ գրում է Բուշբեքին։ Սեպտեմբերից Գրետե Թրակլը աշակերտուհի է Վիեննայի երաժշտական ակադեմիայում։ Հոկտեմբերի 17-ին լույս է տեսնում բանաստեղծությունների առաջին շարքը մայրաքաղաքի օրաթերթերից մեկում՝ «Նոր վիեննական հանդես»-ում։
  • 1910 - Հունիսի 18-ին մահանում է հայրը։ Ավարտական քննություններ։ Թրակլը դեղագործության մագիստրոսի աստիճան է հայցում։ Գրետե Թրակլը տեղափոխվում է Բեռլին։ Բանաստեղծը խոստովանում է իր հստակ ռիթմերի և պատկերների դժոխային քաոսը հաղթահարելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Գեորգ Թրակլը զինվորական անձնակազմի միամյա կամավոր ծառայության է մտնում Վիեննայի 2-րդ առողջապահական վարչությունում։
  • 1911 - Ծառայության է անցնում Իննսբրուքում։ Սկսվում են ծանր ընկճվածության նոպաները։ Հոկտեմբերից մինչև դեկտեմբեր՝ զալցբուրգյան մի դեղատան աշխատակից։ Շփումներ տեղի գրական և արվեստագիտական խմբակների անդամների հետ։ Հարբեցողության նոպաներ։ Նյութական դժվարություններ։
  • 1912 - Ծառայողական անկայուն վիճակ։ Բարեկամներից Ռոբերտ Մյուլլերը նրան հանձնարարում է իննսբրուքյան կիսամյա «Բրեններ» հանդեսի հրատարակչին՝ Լուդվիգ ֆոն Ֆիքերին։ Հուլիսի 17-ին Գրետե Թրակլը ամուսնանում է բեռլինյան մի գրավաճառի հետ։ Ընկերները փորձում են բանաստեղծի հասուն ստեղծագործություններից մի ժողովածու հրատարակել։ Բանաստեղծական մեծ մտահղացումներ, Ֆրիդրիխ Հյոլդեռլինի հզոր ազդեցության սկիզբը։ Ծնվում է «Հելիան»-ը։ Վիեննայում հանդիպում է Կարլ Կրաուսին և Օսկար Կոկոշկային։ Ծառայողական խիստ կարճատև ժամանակահատվածներ։
  • 1913 - Զինվորական ծառայությունից հրաժարականի դիմում է գրում։ Վերադառնում է Իննսբրուք, Զալցբուրգ։ Հրատարակիչ Ալբերտ Լանգենը մերժում է նրա բանաստեղծությունները։ Այդ դժվար պահին նրան հովանավորում է Լ. ֆոն Ֆիքերը։ Ֆրանց Վերֆելի ընտրությամբ՝ բանաստեղծությունների սեղմ մի շարք Կուրտ Վոլֆի հրատարակչությունում։ Ուղևորվում է Վենետիկ։ «Բրեններ»-ում լույս են տեսնում մի քանի բանաստեղծություններ։ Ծանր հոգեկան ճգնաժամ. Իմ կյանքը մի քանի օր շարունակ փշրված է, և այժմ մնում է լոկ անասելի մի ցավ։ Իննսբրուքում կազմակերպվում է Թրակլի բանաստեղծությունների ընթերցման երեկո։
  • 1914 - Սկսում է աշխատել «Սեբաստիանը երազում» ժողովածուն կազմելու վրա։ Մարտին ուղևորվում է Բեռլին՝ հանդիպելու ծանր հիվանդացած քրոջը՝ Գրետեին։ Այնտեղ հանդիպում է Էլզե Լասկեր-Շյուլլերին։ Իննսբրուք է վերադառնում կատարյալ քայքայված վիճակում։ Նկարում է իր ինքնադիմանկարը։ Ապրիլի կեսերին Իննսբրուքում հանդիպում է Թեոդոր Դյուբլերին։ Հունիսի և հոկտեմբերի միջև գրվում են վերջին յոթ բանաստեղծությունները։ Լ. ֆոն Ֆիքերը անհայտ մի մեկենասի (հետագայում կպարզվի նրա անունը՝ Լուդվիգ Վիտգենշտայն) տրամադրած դրամական օգնությունից 20000 կրոն է բաժին հանում Թրակլին։ Հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Սերբիային։ Թրակլը իբրև դեղագործ-ծառայող՝ իննսբրուքյան մի սանիտարական խմբի հետ մեկնում է ռազմադաշտ։ Գրոդեկի մոտ ընկերների ջանքերով կանխվում է նրա ինքնասպանության փորձը։ Հոկտեմբերի կեսերին բանաստեղծը իր հոգեկան վիճակի պատճառով գործուղվում է Կրակով։ Հոկտեմբերի 25-ին Ֆիքերը այցելում է Թրակլին կրակովյան կայազորի հոգեբուժական բաժանմունքում։ Ընկերոջն են հանձնվում երկու վերջին բանաստեղծությունները՝ «Ողբ»-ը և «Գրոդեկ»-ը։ Նոյեմբերի 3-ին երեկոյան մեռնում է կոկայինի մեծ չափաբաժնից։ Նոյեմբերի 6-ին տեղի է ունենում թաղումը Կրակովում, Ռակովիչյան գերեզմանատանը։
  • 1925 - Բանաստեղծի աճյունը տեղափոխվում է Տիրոլ։ Վերաթաղվում է Իննսբրուքի մերձ գերեզմանատանը։[9],

Գեորգ Թրակլը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգ Թրակլ, Բանաստեղծություններ, Երևան, Ի.Կ.Կ հրատ., 2007, 334 էջ։ Թարգմանությունը գերմաներենից և ծանոթագրությունները՝ Հակոբ Մովսեսի։ Գրքում զետեղված են նաև Հակոբ Մովսեսի «Գեորգ Թրակլ.Օտարականը, բանաստեղծը» առաջաբանը (3-31 էջեր), Մարտին Հայդեգերի Թրակլի ստեղծագործություններին նվիրված «Լեզուն» (218-245 էջեր) և «Խոսքը բանաստեղծության մեջ» (246-303 էջեր) էսսեները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118623575 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. LIBRIS — 2012.
  9. Գեորգ Թրակլ (2007)։ Բանաստեղծություններ։ Երևան: Ի.Կ.Կ։ էջ էջ 319-324