Զավեն Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Զավեն Ավետիսյան
Ծնվել է նոյեմբերի 16, 1933({{padleft:1933|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:16|2|0}}) (84 տարեկան)
Խաշթառակ, Տավուշի մարզ, Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն գրականագետ
Ալմա մատեր Չեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներին Հայերեն

Զավեն Վասիլի Ավետիսյան (նոյեմբերի 16, 1933({{padleft:1933|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:16|2|0}}), Խաշթառակ, Տավուշի մարզ, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում։ 1951 թվականին ընդունվել և 1956 թվականին ավարտել է Չերնոգովի (Ուկրաինա) ռազմաօդային բարձրագույն օդաչուական ուսումնարանը և որպես զինվորական օդաչու ծառայել Լենինգրադում։ 1958 թվականին զորացրվել է բանակից։ 1963 թվական-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա աշխատել է հայրենի գյուղի դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1966-1969 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1969 թվականին «Թումանյանի գեղարվեստական մտածողության հարցերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տեսության բաժնում որպես ավագ գիտաշխատող։[1]

2013 թ. խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։

Զավեն Ավետիսյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թումանյանի ստեղծագործական լաբարատորիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 211 էջ։
  • Գրականությունը և ժամանակը։ Սովետահայ գրականության զարգացման հարցեր (ժողովածուում տպագրված է նաև Զ. Ավետիսյանի հոդվածը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
  • Գեղարվեստական մտածողության հետքերով (գրականագիտական հոդվածներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 160 էջ։
  • Հայ պատմավեպի պոետիկան, Երևան, 1987։
  • Մարդը V դարի գրականության մեջ. Անթիլիաս, 1994։
  • Գրականության տեսություն, Երևան, 1998։
  • Տեքստաբանություն, Երևան, «Վան Արյան», 2000, 120 էջ։
  • Նորագույն գրականության զարգացման միտումները, Երևան, «Զանգակ-97», 2003, 240 էջ։
  • Նարեկացու Մատյանը, Երևան, 2004։
  • Հնի և նորի զուգահեռներում, Երևան, 2008։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 62