Զավեն Բեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Բեկյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1954(1954-09-20) (69 տարեկան)
ԾննդավայրԱրդվի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ
ԱնդամությունՀԳՄ և ՊԵՆ ակումբ

Զավեն Մարտիրոսի Բեկյան (Աղաբեկյան), (սեպտեմբերի 20, 1954(1954-09-20), Արդվի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ 1991 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի Արդվի գյուղում։

1976 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։ 1976-1989 թվականներին աշխատել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեում։ 1989-2019 թվականներին աշխատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Բեկյանն առաջին անգամ տպագրվել է 1968 թվականին՝ 14 տարեկան հասակում, Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատի «Ձուլող» բազմատպաքանակ թերթում։ Այնուհետև տպագրվել է գրական տարբեր պարբերականներում («Գարուն», «Նորք» ամսագրեր, «Գրական թերթ» և այլն), որտեղ տպագրվել են նրա բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները, հրապարակախոսական և գրականագիտական հոդվածները։

Զավեն Բեկյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, սերբերեն, վրացերեն և լույս են տեսել տարբեր անթոլոգիաներում։ Մամուլում տպագրել է մանկական բանաստեղծություններ, որոնք առանձին գրքով տպագրության ընթացքում են։ Տպագրել է նաև կարճ պատմվածքների մի ժողովածու («Ժամը չորսը», 2015 թվական)։

Հեղինակ է գրականագիտական, գրաքննադատական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների։

Գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության անդամ է[1][2]։

Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պսակբացեք», Երևան, 1990։
  • «Տեսիլք և կյանք», 1993։
  • «Անժամության վայր», Երևան, 1996։
  • «Ցայգածաղիկ, Երևան», 2002։
  • «Ճամփաբաժան», Երևան, 2006։
  • «Կավե աշտանակ», Երևան, 2012։
  • «Ձայնաշար կամար», 2015։
  • «Մենավոր աստղի տակ», 2017։
  • «Ծիրանավորը», 2019։
  • «Գիսաստղ կյանք», 2020։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զավեն Բեկյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. Զավեն Բեկյանի մասին ՀԳՄ կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Բեկյան» հոդվածին։