PEN միջազգային կազմակերպություն
| PEN միջազգային կազմակերպություն | |
|---|---|
| Տեսակ | միջազգային ոչ կառավարական կազմակերպություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | հոկտեմբերի 21, 1921[2] |
| Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
| Գլխավոր քարտուղար | Jennifer Clement? |
| Անձնակազմ | 14 մարդ (2024)[3] |
| Հիմնադիր | Catherine Amy Dawson Scott?[2] |
| Պարգևներ | |
| Կայք | pen-international.org(անգլ.)(իսպ.)(ֆր.) |
PEN միջազգային կազմակերպություն (անգլ.՝ Pen International, մինչև 2010 թվականը հայտնի էր որպես International PEN)[4], գրողների, բանաստեղծների, լրագրողների համաշխարհային իրավապաշտպան, ոչ պետական կազմակերպություն, հիմնադրվել է Լոնդոնում, 1921 թվականին[5]` զարգացնելու աշխարհի տարբեր ծայրերից գրողների մտավոր համագործակցությունը։ Կազմակերպությունը ներկայացուցչություններ ու գրասենյակներ ունի աշխարհի ավելի քան 100 երկրում։ Կազմակերպության այլ նպատակներից են. ընդգծել փոխադարձ համաձայնության և համաշխարհային մշակույթում գրականության զարգացման կարևորությունը, պայքարել արտահայտվելու ազատության համար և որպես ազդեցիկ ձայն օժանդակել ճնշված, բանտարկված, երբեմն անգամ` սպանված գրողների շահերը պաշտպանելիս։

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին PEN ակումբն ստեղծվել է Լոնդոնում, 1921 թվականին, Քեթրին Էմի Դյուսոն Սքոթի կողմից, Ջոն Գալսվորթիի հետ համատեղ։ Առաջին անդամներն էին Ժոզեֆ Կոնրադը, Էլիզաբեթ Քրեյգը, Ջորջ Բեռնարդ Շոուն և Հ. Գ. Ուելսը։ PEN-ը նախ «Poets, Essayists, Novelists (պոետներ, էսսեյիստներ, վիպասաններ)» բառերի հապավումն էր, իսկ հիմա այն համարվում է «Poets, Playwrights, Editors, Essayists, Novelists» (պոետներ, դրամատուրգներ, խմբագիրներ, էսսեյիստներ, վիպասաններ) բառերի հապավումը և ներառում է գրողների գրականության ցանկացած ուղղությունից, ինչպես, օրինակ, լրագրողներին կամ պատմաբաններին[6]։
Կազմակերպությունն ունի հետևյալ նպատակները.
- Զարգացնել մտավոր համագործակցություն գրողների միջև
- Ստեղծել գրողների համաշխարհային համայնք, որը կբարձրացնի գրականության դերը համաշխարհային մշակույթի զարգացման մեջ
- Պաշտպանել գրականությունը ժամանակակից տարբեր վտանգներից, որոնք առկա են այսօր աշխարհում։
PAN-ի վերջին նախագահներից են եղել Ալբերտո Մորավիան, Հայնրիխ Բյոլը, Արթուր Միլլերը, Մարիո Վարգաս Լյոսան, Հոմերո Արիդջիսը, Ժիրի Գրուշան և Ջոն Ռալսթոն Սաոլը։ Այսօր կազմակերպության նախագահը Ջենիֆեր Քլիմենթն է։
Կառուցվածք և կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]PEN-ի գլխամասը Լոնդոնում է։ Կազմակերպության մասնաճյուղեր կան աշխարհի ավելի քան 100 երկրներում, որոնցից յուրաքանչյուրը բաց է գրողների, լրագրողների, թարգմանիչների, պատմաբանների և գրական ոլորտում ներգրավված այլ անձանց համար, անկախ ազգային պատկանելությունից, ռասայից, մաշկի գույնից կամ կրոնական պատկանելությունից։ Այն ոչ պետական կազմակերպություն է և պաշտոնական խորհրդատվական հարաբերություններ ունի UNESCO-ի և Հատուկ խորհրդատվական կարգավիճակ` ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի հետ։
PEN խարտիա
[խմբագրել | խմբագրել կոդը]PEN խարտիան հիմնված է կազմակերպության Միջազգային կոնգրեսներով ընդունված բանաձևերի վրա։ Խարտիայի ընդհանուր դրույթներն են[7].
Գրականությունը սահմաններ չի ճանաչում և պետք է ընդհանուր լինի բոնլոր մարդկանց համար, անկախ քաղաքական կամ միջազգային փոփոխություններից։
Բոլոր իրավիճակներում, և հատկապես` պատերազմի ժամանակ արվեստի գործերն ու գրադարանները, մարդկության ժառանգությունը պետք է հեռու մնան ազգային կամ քաղաքական «խարդավանքներից»։
PEN-ի անդամները պետք է մշտապես օգտագործեն իրենց ունեցած ազդեցությունը ի նպաստ ազգերի միջև փոխհամագործակցության և փոխադարձ հարգանքի, նրանք պարտավորվում են ամեն ինչ անել` նվազեցնելու ռասայական, դասային ու ազգային ատելությունը` նպատակ ունենալով ապրել ավելի խաղաղ աշխարհում։
PEN-ը պաշտպանում է գաղափարների առանց խոչընդոտների տարածումը մի ազգի շրջանակներում կամ ազգերի միջև, և կազմակերպության անդամները երաշխավորում են դիմակայել խոսքի ազատության ցանկացած ճնշման իրենց երկրում և համայնքում, ինչպես նաև` ամբողջ աշխարհում, որտեղ դա հնարավոր է։
PEN-ը հայտարարում է իր աջակցությունը ազատ մամուլին և դեմ է գրաքննությանը խաղաղ ժամանակներում։
Բանտարկված գրողների կոմիտե
[խմբագրել | խմբագրել կոդը]PEN միջազգային կազմակերպության բանտարկված լրագրողների կոմիտեն[8] աշխատում է ամբողջ աշխարհում բանտարկված գրողների համար։ Այն հիմնադրվել է 1960 թվականին[9] ի պատասխան բանտարկված գրողների ձայները լռեցնելու աճող փորձերին։ Բանտարկված գրողների կոմիտեն ամեն տարի ուսումնասիրում է ավելի քան 900 գրողների գործեր, ում բանտարկել են, տանջանքների ենթարկել, սպառնացել, ում հանդեպ հարձակում է եղել և ում սպանել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Այն երկու տարին մեկ տպագրում է դեպքերի ցանկ[10]` փաստելով խոսքի ազատության ոտնահարման դեպքերն ամբողջ աշխարհում։
Կոմիտեն նաև համակարգում է PEN-ի անդամների արշավները, որոնք նպատակ ունեն վերջ տալու այս հարձակումներին և ամբողջ աշխարհում խոսքի ազատության ոտնահարմանը[11]։ PEN-ի Բանտարկված գրողների կոմիտեն 90 ոչ պետական կազմակերպություններից կազմված Արտահայտման ազատության միջազգային գլոբալ ցանցի հիմնադիր անդամ է. վերջինս ուսումնասիրում է գրաքննությունն աշխարհի տարբեր երկրներում ու պաշտպանում է լրագրողների, գրողների, համացանցի օգտատերերի և բոլոր այն մարդկանց իրավունքները, ում արտահայտվելու ազատությունը ոտնահարվում է[12]։
2016 թվականի հունվարի 15-ին PEN-ը միացել է Freemuse և Մարդու իրավունքների համար միջազգային արշավին Իրանում` դեմ արտահայտվելով երաժիշտներ Մեհդի Ռաջաբիանի և Յուսեֆ Էմադիի, կինոռեժիսոր Հուսեյն Ռաջաբիանի 2013 թվականի ձեբակալությանն ու 2015 թվականի դատապարտմանը և կոչ անելով Իրանի արդարադատությանն ու իշխանության մյուս ներկայացուցիչներին հանել նրանց դեմ կիրառվող պատժամիջոցները[13]։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոմերո Արիդջիս
- Քարմեն Արիսթեգի
- Մարգարեթ Աթվուդ[14]
- Թոմաս Գ. Բերջին
- Հեյնիխ Բոլ
- Ջորջ Լուիս Բորջես
- Մարսելո Մորաես Կատանո
- Ջ. Մ. Քոեթզե
- Ժոզեֆ Քոնրադ
- Էլիզաբեթ Քրեյգ
- Սիդնի Դարք
- Հերման Ֆրիդման
- Նադինե Գորիմեր
- Գլորիա Գուարդիա
- Մարիո Վարգաս Լլոսա
- Ռոբի Մաքալեյ
- Թոմաս Ման
- Պրեգրադ Մատվեևիչ
- Արթուր Միլլեր
- Չարլզ Լանգբրիջ Մորգան
- Թոնի Մորիսոն
- Օկտավիո Փազ
- Հարոլդ Փինթեր
- Ջ. Կ. Ռոուլինգ[15]
- Միշել Սքամել
- Ջորջ Բեռնարդ Շոու
- Ուիլյամ Քթեյրոն
- Լուիզա Վալենզուելա
- Հ. Գ. Ուելս
Նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| PEN International-ի նախագահներ | |
|---|---|
| Ջոն Գալսվորթի | 1921–1932 |
| Հ. Գ. Ուելս | 1932–1935 |
| Ջուլս Ռոմեինս | 1936–1939 |
| Նախագահական խորհուրդ պատերազմի ժամանակ։ Դենիս Սորթ, Ֆրենսիս Մյուրիք, Թորնթոն Վայլդեր, Հու Շի | 1941–1946 |
| Մաուրիս Մաեթերլինք | 1947–1949 |
| Բենեդետո Քրոք | 1949–1953 |
| Չարլզ Լեմբրիջ Մորգան | 1954–1956 |
| Անդրե Շամսոն | 1957–1959 |
| Ալբերտո Մորավիա | 1960–1962 |
| Վիկտոր Է. վան Րիսլանդ | 1963–1965 |
| Արթուր Միլլեր | 1966–1969 |
| Պիեռ Էմանուել | 1970–1971 |
| Հենրի Բոլ | 1972–1973 |
| Վ. Ս. Փրիթչեթ | 1974–1976 |
| Մարիո Վարգաս Լլոսա | 1977–1979 |
| Փեր Վաթսբերգ | 1979–1986 |
| Ֆրենսիս Քինգ | 1986–1989 |
| Ռենե Թավերներ | 1989, մայիս-նոյեմբեր |
| Փեր Վասթբերդ | նոյեմբեր 1989 – մայիս 1990 |
| Ջիորջի Կոնրադ | 1990–1993 |
| Ռոնալդ Հարվուդ | 1993–1997 |
| Հոմերո Արիդջիս | 1997–2003 |
| Ջիրի Գրուսա | 2003–2009 |
| Ջոն Ռալսթոն Սոլ | 2009–2015 |
| Ջենիֆեր Քլեմենթ | 2015–մինչև հիմա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/pen-international?rid=044629893282-49
- 1 2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 956.
- ↑ Charity Commission Register of Charities (բրիտ․ անգլ.) — (untranslated).
- ↑ «Our History». PEN International. 1995 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Robert Halsband (1968 թ․ հունվարի 10). «LeRoi Jones Sentence – Free Preview – The New York Times». Select.nytimes.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Our History PEN International». www.pen-international.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ "PEN International CHARTER"
- ↑ «PEN International – Writers in Prison Committee». Pen-international.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ PEN condemns persecution of writers in Vietnam Արխիվացված 18 Հունիս 2007 Wayback Machine
- ↑ «PEN International – Case List». Pen-international.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «PEN International – Campaigns». Pen-international.org. 2012 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Our Network». IFEX. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Iran: Drop Charges Against Filmmaker and Musicians PEN International». www.pen-international.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Margaret Atwood at Western». Usc.uwo.ca. 2011 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «JK Rowling writes prequel for PEN». BBC News. 2008 թ․ հունիսի 11. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- PEN International
- PEN American Center (NYC)
- PEN Center USA (L.A.)
- PEN Canada Արխիվացված 2007-04-06 Wayback Machine
- PEN Sierra Leone
- PEN Argentina Արխիվացված 2014-05-02 Wayback Machine
- PEN Turkish
- English PEN
- PEN Esperanto
- PEN South Africa
- PEN Poem Relay website, a protest related to the Beijing Olympics
- Vietnamese Abroad Pen
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PEN միջազգային կազմակերպություն» հոդվածին։ |
| ||||||||||||||||