Արքմենիկ Նիկողոսյան
Արքմենիկ Նիկողոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1979 (43 տարեկան) Ծովակ, Վարդենիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրականագետ և խմբագիր |
Հաստատություն(ներ) | Գրական թերթ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (2003) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (2008) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Արքմենիկ Հրայրի Նիկողոսյան (նոյեմբերի 14, 1979, Ծովակ, Վարդենիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու (2008), ՀԳՄ անդամ 2007 թվականից, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ 2006 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վարդենիսի շրջանի (այժմ Գեղարքունիքի մարզ) Ծովակ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 2001 թ.-ին ավարտել է բակալավրիատը, 2003 թ.-ին՝ մագիստրատուրան, նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտի ասպիրանտուրա (ստացիոնար)։ 2001 թվականից ուսմանը զուգահեռ «Հայ գրականության պատմություն» և «Գրականության տեսություն» է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում։ 2004-2005 թվականներին աշխատել է «Գրական թերթ»-ի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ, 2011 թվականից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն է[1]։
2008 թ.-ին «Առաքել Դավրիժեցու «Պատմությունը» իբրև գրական երկ» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2008 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնում որպես ավագ գիտաշխատող։ Մասնակցել է ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի ստեղծման աշխատանքներին։ 2004-05 թ.-ին աշխատել է «Գրական թերթում»՝ իբրև գրաքննադատության բաժնի վարիչ։ 2005 թվականից Հայ գրականություն է դասախոսում Երևանի Մաշտոցի անվան համալսարանում։ 2009 թվականից ՀԳՄ վարչության ու նախագահության անդամ է։ Գրական մամուլում հանդես է եկել մի քանի տասնյակ գրականագիտական հոդվածներով։
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրառումներ ընթացքից (հոդվածների ժողովածու), Երևան, ՀԳՄ. հրատ., 2007։
- Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ, Ե., Անտարես, 2012։
- Խոսքի տարածությունը (հոդվածների ժողովածու), Ե., Անտարես, 2015, 312 էջ:
Ա. Նիկողոսյանի հրապարակումները մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուրիշ պատասխանատվություն, «Գարուն», 2016, № 1:
Կազմած և խմբագրած գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշոտ Գաբրիելյան, Հրեշտակները ասեղի ծայրին (բանաստեղծություններ), Երևան, Տոներ, 2001։
- Ռոման Կյուրեղյան, Երբ անձրևի են սպասում... (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ «Նոր-դար» հրատ., 2003։
- Հասմիկ Սիմոնյան, Լուսնոտ բառեր (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ հրատ., 2005։
- Արեգ Ազատյան, Զատիկի ոտքից բռնված (պատմվածքներ), Երևան, Ապոլոն, 2006։
- Գուրգեն Խանջյան, Լուր չկա (վեպ), Երևան, ՀԳՄ հրատ., 2006։
- Հովհաննես Գրիգորյան, Գիշերահավասար, (բանաստեղծությունների ընտրանի), Երևան, ՀԳՄ հրատ., 2006։
- Մհեր Բեյլերյան, Սկյութների ստվերները (վիպակ), Երևան, ՀԳՄ հրատ., 2007։
- Մհեր Արշակյան, Պատմվածքներ, Երևան, ՀԳՄ հրատ., 2008։
- Գուրգեն Խանջյան, Նամակներ ընթացքից (պատմվածքներ, Էսսեներ, կոլաժներ), Երևան, հեղ. հրատ., 2009։
- «18-33. արդի հայ արձակ» (անթոլոգիա), Երևան, Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 2009։
- Կարեն Անտաշյան, անտաշատ. պոեզիա 78%, Երևան, հեղ. հրատ.2009։
- Հրաչյա Սարիբեկյան, Հովհաննես Պետրոսյան (մատենագետի կյանքն ու գործունեությունը), Երևան, Դար, 2009։
- Հասմիկ Սիմոնյան, Թափթփված սենյակներ (բանաստեղծություններ), Երևան, Իրավունք, 2010։
- Նառա Վարդանյան Արգելված պտուղ, Սատիրիկոն հրատ., 2014։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ (հանրագիտարան), Ե., 2015, էջ 804։
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21
|