Կարեն Անտաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Անտաշյան
Ծնվել է փետրվարի 3, 1983(1983-02-03) (36 տարեկան)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Կայք antashyan.com

Կարեն Անտաշյան (փետրվարի 3, 1983(1983-02-03), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2005 սովորել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանում: 2001-2004 ակտիվորեն մասնակցել է Վանաձոր քաղաքում գործող «Մասրենի» մշակութային հաստատության նախաձեռնած պոեզիայի, երգի ու պարի ամենամյա փառատոների կազմակերպմանը: 2004-2005 թ ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հայ երիտասարդների ֆորում» հասարակական կազմակերպությունում աշխատել է իբրև ծրագրերի ղեկավար և ՀԿ-ի հրատարակած «Ուսանողի ձայն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ.-ը ծառայել է Հայկական բանակում: 2007 թվականից մշտապես բնակվում է Երևանում։ 2009 թ.-ին հիմնադրել է Granish.org գրական կայքը և հիմնադրամը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է: Ներկայումս այն հայ ժամանակակից գրականության ամենաընդգրկուն և ամենաընթերցվող հավաքածուն է ցանցում: 2011 թ.-ին գրող և գրաքննադատ ընկերների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական հանդեսը, որ հրատարակում է գրական-գեղարվեստական կամ հանրային հնչեղություն ունեցող որևէ թեմայի շուրջ գոյացող թեմատիկ համարներ: 2013 թ.-ից Բուն TV հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Մի շարք գրական ինտերնետային նախագծերի հեղինակ է, ինչպես օրինակ «Այլերեն - հայերեն» սայթաքումների բառարանը: Ակտիվորեն մասնակցում է Հայաստանում հանրային կարևորություն ունեցող հարցերի բարձրացմանն ու քննարկմանը, հատկապես գրականության, բնապահպանության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծիլի-Ծով. գիրք հմայության», 2014 թ, Անտարես հրատարակչություն, [1]
  • «Անտաշատ», 2009 թ, հեղինակային հրատարակություն,
  • «Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004 թ, ՀԳՄ հրատարակչություն, [2]

Բանաստեղծությունների հրապարակումը մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրանիշ գրական հանդես
  • Հայկական Ժամանակ օրաթերթ, Օգոստոս 13, 2010 թ
  • Նյումեգ ամսագիր, N 18 / 2010
  • Megapolis հասարակական-քաղաքական ամսագիր, N 1 (01)/ 2009
  • Նարցիս, գրական-գեղարվեստական, մշակութային ամսագիր N 5 / 2009
  • Юность գրական-գեղարվեստական ամասգիր (ՌԴ), ռուսերեն թարգմանությամբ, N 9 (644)/ 2009
  • Գրական թերթ, ՀԳՄ պաշտոնաթերթ N 23 (2764)/ 2004, N 41 2009
  • Գրեթերթ, ՀԳՄ գրական-երիտասարդական թերթ N 3 (11)/ 2008, N 2 (13)/ 2009
  • Եղիցի Լույս ԼՂՀ գրողների միության թերթ, 2009 թ թիվ 3
  • Ուսանողի ձայն ուսանողական ամսագիր, «Հայկական դիմագծեր հոդվածաշար» 2004-2005 թթ
  • Ապագա մանկավարժ ՎՊՄԻ պարբերական, N 2-3 (43-44)/ 2003

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնագիր գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար, 2010 թ.
  • Գրեթերթի 2008 թվականի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար։
  • Հակոբ Կարապենցի անվան պարգև «մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար», 2008 թ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]