Հակոբ Կարապենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Կարապենց
Ծնվել էօգոստոսի 9, 1925(1925-08-09)[1] կամ սեպտեմբերի 8, 1925(1925-09-08)[2]
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Վախճանվել էհոկտեմբերի 20, 1994(1994-10-20)[1] (69 տարեկան) կամ հոկտեմբերի 29, 1994(1994-10-29)[2] (69 տարեկան)
Վախճանի վայրԲոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունարձակագիր և համալսարանի դասախոս
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունՍեն Լուի քոլեջ, Հայկազյան-Թամարյան ազգային դպրոց, Վիսկոնսին-Միլուոկի համալսարան (1949) և Կոլումբիայի համալսարան (1952)
ԱնդամակցությունՀայ Մշակութային Արարատ Կազմակերպություն
ԱշխատավայրԿոռնելի համալսարան
Հակոբ Կարապենց Վիքիդարանում
 Hakob Karapents Վիքիպահեստում
Հակոբ Կարապենց

Հակոբ Սիմոնի Կարապենց (օգոստոսի 9, 1925(1925-08-09)[1] կամ սեպտեմբերի 8, 1925(1925-09-08)[2], Թավրիզ, Իրան - հոկտեմբերի 20, 1994(1994-10-20)[1] կամ հոկտեմբերի 29, 1994(1994-10-29)[2], Բոստոն, ԱՄՆ), հայ արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Կարապենցը ծնվել է Պարսկաստանի Թավրիզ քաղաքում։ Ավարտել է Թեհրանի Սեն Լուի ֆրանսիական քոլեջը և Հայկազյան-Թամարյան հայկական դպրոցը։ 1944 թվականին եղել է Թեհրանի Հայ Պատանեկան մշակութային միության հիմնադիրներից (1946 թվականից՝ Հայ Երիտասարդական մշակութային միություն, 1950 թվականից ՝ «Հայ Մշակութային Արարատ Միություն», ապա՝ «Հայ Մշակութային Արարատ Կազմակերպություն»։ 1947-1949 թվականներին սովորել է ԱՄՆՄիսսուրի նահանգի, 1950-1952 թվականներին՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարաններում։

Մասնագիտացել է լրագրության մեջ՝ երկրորդ մասնագիտություն ընտրելով հոգեբանությունը։ 1951-1953 թվականներին Կալիֆոռնիայում բնակվելուց հետո, տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ մեկ տարի դասավանդել է Քորնել համալսարանի լեզվաբանական բաժնում։ 1954-1979 թվականներին աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնում[3][4]։

1995 թվականին Երևանի քաղաքային խորհրդի մարտի 27-ի թիվ 643 որոշմամբ Երևանի թիվ 6 հիմնական դպրոցն անվանակոչվել է սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Կարապենցի անունով[5][6]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անծանօթ հոգիներ, Վաշինգտոն, 1970 թ., 384 էջ
  • Կարթագենի դուստրը (վէպ), Վաշինգտոն, 1972 թ., 220 էջ
  • Նոր աշխարհի հին սերմնացանները (պատմուածքներ), Վաշինգտոն, 1975 թ., 272 էջ
  • Միջնարար (պատմուածքներ), Նիւ Եորք, 1981 թ., 284 էջ
  • Ադամի գիրքը (վէպ), Նիւ Եորք, 1983 թ., 256 էջ
  • Ամերիկեան շուրջպար (պատմուածքներ), Նիւ Եորք, 1986 թ., 252 էջ
  • Անկատար և այլ պատմուածքներ, Նիւ Եորք, 1987 թ., 252 էջ
  • Երկու աշխարհ (գրական փորձագրութիւններ), Ուոթրթաուն, 1992 թ., 403 էջ
  • Մի մարդ ու մի երկիր և այլ պատմուածքներ, Ուոթրթաուն, 1994 թ., 257 էջ
  • Երկեր, գիրք 1. Պատմվածքներ, Երևան, 1995 թ., 504 էջ
  • Երկեր, գիրք 2, Երևան, 1995 թ.
  • Պատմվածքներ, Երևան, 2008 թ., 244 էջ
  • Մտորումներ (յօդուածներու ժողովածու), Արլինգտոն, 2009 թ., 264 էջ
  • Ադամի գիրքը (վեպ), Երևան, 2012 թ., 224 էջ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1995 թ., էջ 618
  • Քեշիշյան (Արամունի) Ա., Հակոբ Կարապենց, Աշխարհընկալումը և արվեստը, Ե., 1999
  • Գասպարյան Դավիթ, Հայ գրականություն, գիրք 2, Երևան, 2002
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005 թ.
  • Վազգեն Գաբրիելյան, Հայ նորագույն գրականություն (Սփյուռքահայ գրականություն), Երևան, 2008 թ., էջ 361-379

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. «Հակոբ Կարապենցի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Jack Karapetian, 69 Armenian author, journalist». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «Հակոբ Կարապենցու անվան հ. 6 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  6. «Հակոբ Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Կարապենց» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Կարապենց» հոդվածին։