Jump to content

Արամ Պաչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Պաչյան
Ծննդյան անունՍևակ Հակոբի Թամամյան
Ծնվել էմարտի 19, 1983(1983-03-19)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (2004)
ԱշխատավայրԹումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Պարգևներ

Արամ Պաչյան (Սևակ Հակոբի Թամամյան, մարտի 19, 1983(1983-03-19)[1], Կիրովական, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արդի հայ արձակագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականի մարտի 19-ին, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում։ Հայրը ճանաչված վիրաբույժ Հակոբ Ղուկասի Թամամյանն է, ով 1988-1994 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է ՀՀ Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, Արցախի Հադրութի, Շահումյանի շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, Ստեփանակերտի հիվանդանոցներում, կենտրոնական և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել և վիրահատել է վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների[2]

1999-2004 թվականներին Պաչյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2002 թվականին Բրիտանական Արևելք-Արևմուտք Կենտրոնի կողմից կազմակերպված «Նախադեպային իրավունքը և Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական Կոնվենցիան» սեմինարներին ակտիվ մասնակցության համար արժանացել է «British East West Center and Center of Comparative Jurisprudence» հավատարմագրին։ 2003 թվականին մասնակցել է Ամերիկյան իրավաբանների Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղաքացիական պատերազմների ընթացքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը» թեմայով «Philip C Jessup» անվան միջազգային մրցախաղին՝ ճանաչվելով որպես լավագույն բանախոս։ 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում։ Պատմվածքները, էսսեները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում՝ («Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս», «Նարցիս» գրական հանդես, «Ինքնագիր» գրական հանդես)։ 2008 թվականին «Թափանցիկ Շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։ 2009 թվականին «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։ 2009 թվականին «Աշխատանք, Աշխատանք» և «Շախմատային Նովել» պատմվածքների համար արժանացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին։ 2010 թվականին «Actus Tragicus» էսսեի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։

2010 թվականին Պաչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ՝ 2009 թվականին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար[3]։

2012 թվականին 106.5 Լրատվական ռադիոյով վարել է «Գրադարանում Արամ Պաչյանի հետ» հեղինակային հաղորդաշարը։

2015 թվականին՝ «2013-14 թթ. Լավագույն Արձակ Ստեղծագործության համար» արժանացել է «Անդին» գրական ամսագրի մրցանակին։

2015 թվականին «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացրել է ստեղծագրության աշխատարան։

Արամ Պաչյանի դեռևս անտիպ «P/F» վեպի տեքստերի հիման վրա 2015 թվականի Փետրվարի 22-ին «DILIJAN CHAMBER MUSIC»-ի շրջանակներում ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքի «Zipper Hall» սրահում կատարվել է շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի վոկալի, ջութակի և հարվածային գործիքների համար գրված «Pachyan Fragments» ստեղծագործությունը։[4]

2016 թվականին Պաչյանին նկարահանել է Նիդերլանդական հայտնի VPRO հեռուստաընկերությունը՝ «Offline is the new luxury (VPRO backlight)» վավերագրական ֆիլմում։

2018 թվականի ԱՄՆ-ի Այովայի համալսարանի «Գրողների Միջազգային Ծրագրի» շրջանավարտ է։[5]

2021 թվականին Արամ Պաչյանի «P/F» վեպն արժանացել է Եվրոպական միության Գրական մրցանակին։[6]

2023 թվականին լույս է տեսել Ա.Պաչյանի՝ «Եթե սա գրող է» արձակ ժողովածուն։ Մշակութային կայքէջերից մեկը այսպես է բնորոշել գիրքը՝ «Եթե Պրիմո Լևիի՝ «Եթե սա մարդ է» հուշագրությունը նացիստական ճիրաններում մարդու գոյության, կյանքի ու մահվան մրցավազքն է, ապա Պաչյանի «Եթե սա գրող է» գիրքը, կարծես թե պատերազմից հետո բազմաթիվ հարցեր տալու, դեպի անցյալ շրջվելու մասին է. այն մասին է, թե ինչ պետք է աներ այդ մրցավազքում մարդը, գրողը, անհատը։[7]

Տարիներ շարունակ հանդես է եկել ակնարկներով, էսսեներով, որոնք անդրադարձել են՝ Մկրտիչ Արմենի, Ռուբեն Ֆիլյանի, Ավետիք Դարբինյանի, Գրիգոր Պըլտեանի գրական ստեղծագործություններին, Երևան քաղաքի շուրջ ստեղծված գրականությանն ու հիշողությանը։

  • Ռոբինզոն և 13 պատմվածք, Երևան, «Գրական էտալոն» 2010:
  • Ցտեսություն, Ծիտ (վեպ), Երևան, «Անտարես» 2012:
  • Ռոբինզոն, (պատմվածքներ), Երևան, «Անտարես» 2012:
  • Օվկիանոս, (պատմվածքներ), Երևան, «Անտարես» 2014:
  • Робінзон, Львів, «Видавництво Старого Лева», 2015:
  • Ցտեսություն, Ծիտ (վեպ) 2-րդ հրատարակություն), Երևան, «Դարակ» 2017:
  • Goodbye, Bird, (novel), London, «Glagoslav Publications» 2017:
  • Օվկիանոս, (պատմվածքներ) 2-րդ հրատարակություն Երևան, «Անտարես» 2018:
  • Ռոբինզոն, (պատմվածքներ) 3-րդ հրատարակություն, Երևան, «Էջ» 2019:
  • Ցտեսություն, Ծիտ, (վեպ) 3-րդ հրատարակություն, Երևան, «Էջ» 2019:
  • Довиждане, Птицо (роман), София, «Парадокс» 2019:
  • Օվկիանոս, (պատմվածքներ), 3-րդ հրատարակություն, Երևան, «Էջ» 2020:
  • Robinson, «Glagoslav Publications», 2020:
  • Au revoir, Piaf, «Editions Parenthèses», 2020:
  • P/F (վեպ), Երևան, «Էջ» 2020:
  • Robinson, «Ombra GVG», 2021:
  • Եթե սա գրող է (արձակ) Երևան, «Էջ», 2023:
  • P/F پي / اف (Persian edition) Didavar Book, Tehran, 2023:
  • P/F Π/Φ (Greek edition) Εκδόσεις Βακχικόν, Athens 2023:
  • P/F (German edition), Kolchis Verlag, 2023:
  • Ցտեսություն, Ծիտ, (վեպ) 4-րդ հրատարակություն, Երևան, «Էջ» 2025:
  • Ռոբինզոն, (պատմվածքներ) 4-րդ հրատարակություն, Երևան, «Էջ» 2025:
  • Ձայնը գրեթէ։ Զրոյցներ Գրիգոր Պըլտեանի հետ, Երևան, «ԱՐԻ», 2025:
  • P/F (Georgian edition), სულაკაურის, 2025:

Գրախոսականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան
  3. Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին
  4. cultural (2015 թ․ մայիսի 17). ««PACHYAN FRAGMENTS»-Ի ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ». cultural.am (armenian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. The International Writing Program
  6. Հայաստանի հանրապետության գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն
  7. .https://www.cultural.am/hy/norutyunner/lurer/4125-aram-pachyan-ete-sa-grox-e