Ցտեսություն, Ծիտ
Արտաքին տեսք
Ցտեսություն, Ծիտ | |
---|---|
Գրքի կազմը | |
Հեղինակ | Արամ Պաչյան |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 2009-2010, 2011-2012 |
Էջեր | 224 |
Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
Կազմի հեղինակ | «Անտարես» մեդիա հոլդինգ |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | «Անտարես» |
Հրատարակման տարեթիվ | 2012 |
«Ցտեսություն, Ծիտ», հայ արձակագիր Արամ Պաչյանի վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին՝ «Անտարես» հրատարակության «XXI.» մատենաշարի շրջանակներում։
Խմբագիրը Արքմենիկ Նիկողոսյանն է, տեխնիկական խմբագիրը՝ Արարատ Թովմասյանը, մենատիպերը՝ Տիգրան Կիրակոսյանի, իսկ լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի։ Բաղկացած է 224 էջից։
Երկրորդ հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ցտեսություն, Ծիտ» վեպի երկրորդ հրատարակությունը տպագրվել է հեղինակի մասնակի վերամշակումից հետո։ Հրատարակել է «Դարակ» հրատարակչությունը 2017 թվականին։ Այս հրատարակության մեջ հեղինակը հավելել է նաև վերջաբան[1], կազմված է 216 էջից։ Շապիկին օգտագործվել է Լիլիան Գալստյանի լուսանկարը, շապիկը՝ Լուսինե Նավասարդյանի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի (նրա անունն է) մտորումները։