P/F
P/F | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Արամ Պաչյան |
Ժանր | վեպ |
Կազմված է | ֆրագմենտներից |
Լեզու | հայերեն |
Էջեր | 152 |
Խմբագիր | Սևակ Ղազարյան |
Կազմի հեղինակ | Գարեգին Մարտիրոսյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Էջ |
Հրատարակման տարեթիվ | 2020 |
ԳՄՍՀ | 978-9939-9244-2-7 |
ՀՏԴ | 821.19-31 |
ԳՄԴ | 84(5Հ)-44 |
«P/F», Արամ Պաչյանի վեպը, որը լույս է տեսել 2020 թվականի սեպտեմբերի 26-ին «Էջ» հրատարակչության կողմից, վեպի վերջաբանը գրել է կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Արթուր Ավենեսովը։ Հեղինակը վեպն ընծայագրել է Ձեն-բուդդայական դպրոցի իր ուսուցիչներին։ 2021 թվականին «P/F»-ը արժանացել է Եվրոպական միության գրական մրցանակին [1]
Վեպի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
«P/F»-ը գրված է հատվածային, փորձարարական արձակի ոճով, նաև Ձեն-բուդդայական կոաններին բնորոշ հնչերանգով։ Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, քաղաքի բանտարկված գետը՝ Գետառը, 2000-ականներին շահագործումից հանված տրամվայը և մենակ մարդը, որ փնտրում է իր ներկան ու անցյալը արդեն իսկ անհետացող հիշողությունների մայրաքաղաք Երևանում։
Վեպում P/F ծածկանունով համանուն հերոսը, ով տարբեր իրավիճակներում և հատվածներում ներկայանում է նաև այլ անուններով՝ Սև, Ֆիլ, Արամ, իր հիշատակարանը ավարտում է մենախոսական ձոներգով առ Գետառը։ «P/F»-ի շուրջ մտորող իր էսսեում արվեստաբան, երաժշտագետ Մարինե Կարոյանը գրում է՝ «Հետզհետե խտացող անցյալի, ներկայի ու վարագույրի ետևից թափանցող ապագայի կտորտանքները Պաչյանն ամրացնում է ճապոնական Քինցըգի տեխնիկայով։ Ու այդ ոսկեջրած մածուկն այս անգամ Գետառն է։ Հայնե/Շուման-ի պոետի նման («Պոետի սերը») Պաչյանի անսպասելի պոստլյուդիան ձոն է մի գետի, որի մեջ նա թողնում է իր հիշողությունները, սերն ու երգերը։ Սա ասերգ է աղբի մասին, որին ամեն մի Հռենոս կնախանձեր։ Սեփական վերքերը լիզող կատվի նման, իրեն Գետառին նույնացրած հեղինակը անցավ ապրում է իր էկզիստենցիալ միայնությունը։ Ու այդ միայնության մեջ Պաչյանն «օգնություն չի խնդրում»։ Նա դրա կարիքը չունի։ Ես հանգիստ եմ նրա համար»[2]։
Տիգրան Ամիրյանը՝ «Վերադարձրեք տրամվայը Երևանին» հոդվածում գրում է՝ «Հիշողությունը՝ իր թերությունների, տրավմաների ու մոռացության օվկիանոսների հետ միասին, դառնում է պաչյանական արձակի գլխավոր շարժիչը, իսկ «P/F»-ը վերածվում է նման արձակ ստեղծելու տասնամյա փորձառության պոստֆակտումի։ Պատմողը հրաժեշտ է տալիս իր նախկին տեքստերին, ինչը կրկնօրինակում է և ուժգնացնում վեպի ինքնապատումայնությունը։ Նոր տեքստը երևան է գալիս որպես ժամանակակից բանահյուսության power factor, որ հետարդիական իրականության վիճակում փորձում է վերհիշել սեփական անցյալը՝ միաժամանակ արձանագրելով հարափոփոխ ու մտապահելու համար մեզ ոչ մի վայրկյան չտվող ներկայի բեկորները» [3]
«P/F» վեպի դեռևս անտիպ տեքստերի հիման վրա 2015 թվականի Փետրվարի 22-ին «DILIJAN CHAMBER MUSIC»-ի շրջանակներում ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքի «Zipper Hall» սրահում կատարվել է շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի վոկալի, ջութակի և հարվածային գործիքների համար գրված «Pachyan Fragments» ստեղծագործությունը[4]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 7 Eastern European authors win the 2021 European Prize for Literature
- “Return the Tramway to Yerevan:” About Aram Pachyan’s Novel “P/F”
- PRESENTATION OF ARAM PACHYAN'S NEW NOVEL P/F
- «բուդդան ցած է նետվում կիեւյանից»․ փոքրատառ պատմության ֆրագմենտ
- 22 սպտ 2020 «P/F. Արամ Պաչյանի «սափորած ասելիքը»
- Aram Hovhannisyan - Pachyan Fragments (2015) - World Premiere
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «EU Prize for Literature»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-25-ին։ Վերցված է 2021-07-10
- ↑ «P/F. Արամ Պաչյանի «սափորած ասելիքը»
- ↑ «Վերադարձրեք տրամվայը Երևանին Արամ Պաչյանի վեպի մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-10-ին։ Վերցված է 2021-07-10
- ↑ Aram Hovhannisyan - Pachyan Fragments (2015) - World Premiere