Հակոբ Թամամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Թամամյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1955(1955-10-18)
ԾննդավայրԱզավրեթ, Վրաստան
Մահացել էմայիսի 5, 2017(2017-05-05)[1] (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ
ԶավակներԱրամ Պաչյան

Հակոբ Ղուկասի Թամամյան (հոկտեմբերի 18, 1955(1955-10-18), Ազավրեթ, Վրաստան - մայիսի 5, 2017(2017-05-05)[1], Երևան, Հայաստան)[2], վիրաբույժ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1983 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1979 թվականին), լազերային վիրաբուժության մասնագիտությամբ՝ վերապատրաստվել Մոսկվայի № 51 կլինիկական հիվանդանոցում (1993 թվական)։ 1980-1983 թվականներին աշխատել է Վանաձորի № 53, 1983 թվականից՝ Երևանի հանրապետական (այժմ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն) կլինիկական հիվանդանոցներում։

1988-1994 թվականներինին կամավոր և գործուղումով մեկնել է ՀՀ Գորիսի, Մեղրիի, ճամբարակի, Նոյեմբերյանի և ԼՂՀ Հադրութի, Շահումյանի շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, Ստեփանակերտի հիվանդանոցներում, կենտրոնական և ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=15261
  2. «Մահացել է սիրված ու հայտնի բժիշկ Հակոբ Թամամյանը». asekose.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։