Բոնսայ

Բոնսայ (ճապ.՝ 盆栽՝ բառացի «աճեցրած սկուտեղի վրա»), ծառեր աճեցնելու արվեստ: Մեծ ծառերը բոնսայի հետևանքով վերածվում են գաճաճ, բայց միևնույն ժամանակ իրենց գործառույթները լրիվ կատարող (ծաղկել, պտուղ տալ, բազմանալ) ծառերի: Բույսերի աճը և չափերը կարգավորվում են արմատային համակարգով. այստեղ ուղղաձիգ արմատները դառնում են հարթ փնջաձև:
Այս արվեստին մոտ են կանգնած արբոմշակույթը, իկեբանան, ակվարիումների դիզայնը և հոնոնբոն: Չինաստանում գոյություն ունի «Պենցզին» անունով մի արվեստ, որը նույն բոնսայ արվեստն է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնսայ արվեստը առաջացել է Չինաստանում և վերաբերում են Տան դինաստիայի ժամանակաշրջանին (VIII—X դդ.): Որմնանկարներում հայտնաբերվել է «պենցզյայ» պատկեր, որտեղ նկարված են բույսեր, որոնք բնությունից վերցվել և տեղափոխվել են ծաղկամանների մեջ[1]:
«Բոնսայ» բառը առաջացել է չինարեն «պենցայ» բառից և նշանակում է «սկուտեղի մեջ աճեցրած»[2][3][4]:
Չինական լեգենդներից մեկն ասում է, որ ոմն մի կայսր հրամայել է ստեղծել մի մանրակերտ կայսրություն իր ծառերով, քաղաքներով, լեռներով և գետերով: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել են մանրակերտ ծառերը:
Համարվում է, որ արվեստը Ճապոնիա է բերվել VI դարում բուդդիստ վանականների միջոցով[1][5]: Աճեցվող բույսերը օգտագործում էին տան որմնախորշերը զարդարելու համար, այդ իսկ պատճառով նրանց բարձրությունը չէր անցնում կես մետրից: Որոշ ժամանակ անց, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց բոնսայները սկսեցին կիրառել թեյախմության արարողակարգերի ժամանակ: Այդ ժամանակ արվեստը կոչվում էր հատի-նո-կի, որը բառացի թարգմանելիս լինում է՝ «ծառը անոթի մեջ»: XVIII դարից սկսած ճապոնացիները վերջնականապես բոնսայի տեխնիկան վերածում են արվեստի, և դրանից հետո ձևաորվում են բոնսայի նոր ոճեր: Տոկուգավայի ժամանակաշրջանում տնամերձ այգիների դիզայնում նոր զարգացում տեղի ունեցավ. լեռնավարդի և թխկու աճեցումը դառնում է հարուստ մարդկանց ժամանցի մի մասը:
Այս արվեստը տարածում էին նաև բուդդիստները, ովքեր համարում էին, որ բոնսայ աճեցնող մարդիկ հավասարազոր էին դառնում Աստծուն, քանի որ նրանց պատկերացմամբ աշխարհը ուներ Բուդդայի այգու տեսքը, որտեղ վերջինս այգեպան էր:
Ներկայումս բոնսայի համար օգտագործվում են սովորական ծառեր, որոնք փոքր են դառնում շնորհիվ մշտական էտման և այլ մեթոդների: Այս դեպքում արմատների, սահմանափակ չափի թաղարների և բոնսայի վերգետնյա մասի հարաբերակցությունը համապատասխանում է իրական բնության մեջ եղած մեծ ծառի չափերին[6]:
Պղնձե մետաղալարերը սկսեցին կիրառել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դրանից առաջ օգտագործվում էին պարզապես սովորական լարեր[1]:
Բոնսայի առաջին ցուցադրությունը կայացել է Տոկիոյում՝ 1914 թվականին[1]:
Իսկ արդեն XXI դարում բոնսայի մասին գրված են ավելի քան 1200 գրքեր աշխարհի շուրջ 26 լեզուներով[1]:
Ոճեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդական[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆորմալ ուղիղ ոճ (ճապ. 直幹 - Տյոկան) Ուղիղ բուն, որը առավել հաստ է դառնում արմատների մոտ: |
![]() |
Ոչ ֆորմալ ոճ (ճապ. 模様木 - Մոյոգի) Ճյուղերը կամ էլ բունը կարող են մի թեթև թեքված լինել, բայց գագաթային մասը միշտ ուղղահայաց է արմատներին: |
![]() |
Կրկնակի բնով (ճապ. 双幹 - Սոկան) Կրկնակի բնով կոմպոզիցիա է, որնք կարող են լինել տարբեր բարձրության, սակայն արմատային մասում միանում են: |
![]() |
Թեքված ոճ (ճապ. 斜幹 - Սյական) Ուղիղ բունը աճում է հողի նկատմամբ որոշ անկյան տակ: |
![]() |
Կասկադ (ճապ.懸崖 - Կենգայ) Պատկերում է լեռներում է ջրերի մետ աճած ծառերը: Լրիվ կասկադային ոճի բոնսայների գագաթը աճում է թաղարի սահմաններից ներքև և իջնում է հողից զգալի ներքև: |
![]() |
Կիսակասկադ ոճ (ճապ. 半懸崖 - Հան կենգայ) Ծառի գագաթը այս դեպքում մնում է հողի մակարդակին հավասար: |
![]() |
Գեղարվեստական ոճ (ճապ. 文人木 - Բունդզինգի) Ուղիղ բնով ծառեր, որոնց վրա շատ քիչ են ճյուղերը: |
![]() |
Արմատը քարի վրա (ճապ. 石上樹 - Սեկիձյոձյու) Բունը գտնվում է հողի մակերեսին տեղադրված քարի վրա, որը փաթաթված է արմատային համակարգով: |
![]() |
Քարի վրա աճող (ճապ. 石付 - Իսիցուկի) Ծառի արմատները աճում են քարի ճեղքերում: Այս ձևը օգտագործվում է՝ ցուցադրելու ծառի դիմացկունությունը: |
![]() |
Ցախավելի ոճ (ճապ. 箒立ち - Հոկիդատի) Բունը ուղիղ է: Ճյուղերը տարածվում են նրա շուրջը ⅓ բարձրությամբ, տալով նրան գնդաձև տեսք: |
![]() |
Խմբակային ոճ (ճապ. 寄せ植え - Յոսե Ուե) Տարայում մի խումբ ծառեր են աճում, բայց ոչ երբեք չորս հատ (ճապոներենում չորս թիվը նշանակում է մահ): Շատ հաճախ աճեցնում են նույն տեսակի ծառեր: |
![]() |
Լաստաձև ոճ (ճապ. 筏吹き - Իկադաբուկի) Ներկայացնում է ճահճի մեջ ընկած ծառի տեսք: Այստեղ բունը աճում է հողի վրա սողալով: |
Չափերի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
հայերեն | Դաս | Ճապոներեն | Չափ, սմ |
---|---|---|---|
Շատ փոքր | մամե | Կեսի ցուբու | մինչև 2,5 |
Սիտո | 2,5—7,5 | ||
Գաֆու | 13—20 | ||
Փոքրիկ | Սյոխին | Կոմոնո | մինչև 18 |
Մյաբի | 15—25 | ||
Միջին | Կիֆու | Կատադե մոտի | մինչև 40 |
Մեծ | Տյու | 40—60 | |
Օմոնո | մինչև 120 | ||
Հսկա | Դայ | Բոնձյու | Մետրից ավելի |
Տեղավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծամասնությամբ բոնսայը սենյակային բույս չէ, այդ իսկ պատճառով դրանք պետք է տեղադրվեն դրսում՝ թարմ օդին: Երբեմն կարելի է տուն բերել ինտերիերը զարդարելու նպատակով[8]:
Որոշ ծառեր ձմռանը հատուկ պաշտպանություն են պահանջում, և պետք է հաշվի առնել, թե տվյալ բոնսայը որքանով է հարմարեցված կլիմային: Եթե բույսն ունի քնի ժամանակահատված, ապա ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել այն, հատկապես լայնատերև բույսերինը: Բույսը ցրտից պաշտպանելու համար կարելի է տեղադրել լրացուցիչ տարայի մեջ կամ պատել հումուսի հաստ շերտով:
Կա տարածված կարծիք, ըստ որի բոնսայը կարող է տանը մնալ, եթե ապահովված լինի բավարար լուսավորությամբ: Թխկին կամ սոճին կարող են աճել և՛ դրսում, և՛ ներսում, սակայն նրանք ունեն քնի ռեժիմ: Շատ ծառեր սկզբից պետք է տանը աճեցնել, հետայդու տեղափոխել այգի: Ճապոնական սև սոճին և այլ ուրիշ տեսակներ համարվում են դրսի ծառեր, սակայն կարող են սենյակում էլ պահպանվել: Միայն պետք է ցուրտ սենյակում տեղավորել կամ էլ հատուկ սառնարաններում:
Համապատասխանող բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնսայ ոճով բույսեր աճեցնելու համար համապատասխանում են միայն փոքր տերևներով և խիտ ճյուղերով տեսակները:
Բոնսայ ոճով աճեցնելու համար հիանալի համապատասխանում են հետևյալ բույսերը[9].
Վայրի ծառեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնսայ բավականին հեշտ է պատրաստել տեղական ծառերի տեսակներից: Բայց պետք է չմոռանալ, որ այդ ծառերը ունեն ձմեռացման ժամանակահատված: Բույսերն ընտրելիս պետք է պատասխանել մի շարք հարցերի.
- Ինչպիսի՞ հողում է աճում տվյալ ծառը
- Ի՞նչ քանակի լույսի կարիք է այն զգում
- Ծառի դիրքը. լուսավո՞ր, թե՞ ստվերոտ տեղում է այն աճում
- Ինչպիսի՞ վայր է բույսը նախընտրում. չո՞ր, թե՞ խոնավ[10]
Պատվաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատվաստումը վեգետատիվ բազմացման եղանակներից մեկն է համարվում[11]:
Ծառը բազմացնում են հիմնականում ցողունային կամ արմատային պատվաստմամբ[11]: Պատվաստված բույսերը շատ հաճախ կարճ կյանք են ունենում, ուստի պետք է հատուկ խնամք տանել նրանց նկատմամբ: Պետք է հետևել օդի բարձր խոնավությանը և գրունտի ցածր խոնավությանը:
Լավագույն տարիքը մայր բույսի, որից կտրում են կանաչ շիվերը, տատանվում է հինգից մինչև տասը տարին:
Ամեն տեսակի բույսի համար կարևոր է ճիշտ ժամանակահատվածը ընտրել պատվաստելու համար: Օրինակ, ՌԴ-ի Եվրոպական մասի միջին լայնություններում լայնատերև ծառերի պատվաստման համար լավագույն ժամանակահատվածը համարվում է մայիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը: Իսկ փշատերև ծառերինը՝ կամ գարնանը՝ մինչև բողբոջների ուռելը, կամ էլ ամռանը՝ երբ ավարտվում է ակտիվ աճը:
Պատվաստման նպատակով կտրում են այն շիվերը, որոնք կանաչել են և դեռևս բավականին ճկուն են:
Հող, դրենաժ, անոթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ սիրողներ օգտագործում են միայն անօրգանական հող, մյուսները՝ սովորական, երրորդները՝ հողը մշտապես հարստացնում են ռեագենտներով: Այս բոլոր մեթոդներն էլ համարվում են ընդունելի: Բոնսայի համար նախատեսված բոլոր հողերը պետք է լինեն թեթև ու հեշտությամբ կլանեն ջուրը: Հաճախ հողը նախապատրաստելիս ավելացնում են մանրախիճ, կերամիկական կղմինդր, ավազ, հրաբխային կավապեմզային խառնուրդ կամ էլ կոքս:
Բոլոր անոթները պետք է ունենան դրենաժային անցքեր, որպեսզի ավելորդ ջուրը կարողանա հեռանալ: Ամեն մի այդպիսի անցք պետք է ծածկված լինի կերամիկական կղմինդրով կամ պլաստիկի կտորներով՝ խուսափելու համար հողի թափվելուց: Բոնսայի համար կիրառում են ջնարակապատ կամ սովորական, գունավոր կամ միագույն կավե անոթներ: Առավել ֆորմալ կոմպոզիցիա ստանալու նպատակով ընտրում են սուրանկյուն անոթներ: Մշտադալար բույսերի համար՝ չջնարակապատված տարաներն են ցանկալի համարվում: Կարևոր է, որ անոթի գույնը համապատասխանի բույսի գույնին: Բրուտագործությունը չնայած որ տարածված է ողջ աշխարհում, սակայն չինացի և ճապոնացի վարպետների կողմից պատրաստված անոթներն են համարվում բոնսայի համար լավագույնները:
Տեղափոխում և արմատային համակարգի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնի և թագի ձևավորմանը զուգահեռ անհրաժեշտ է ձևավորել նաև արմատային համակարգը[12]:
Սովորաբար տեղափոխումը կատարվում է երկու տարին մեկ անգամ գարնանը: Երիտասարդ բոնսայները առավել հաճախ են տեղափոխում՝ նոր արմատներից խուսափելու նկատառումներով[13]: Տեղափոխումը անհրաժեշտ է նաև արմատների փտելու դեպքում: Բույսը հանում են ամանից, հեռացնում վնասված արմատները:
Տեղափոխման աշխատանքները սկսելուց առաջ բույսը մեկ-երկու օր չեն ջրում: Հետո հանում են անոթից, էտում ավելորդ արմատները: Որից հետո մետաղալարերով ամրացնում են անոթից ու հող ավելացնում: Նախօրոք անոթը լվանում են եռման ջրով:
Խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեզոնային էտումը բոնսային նոր տեսք տալու գրավականներից մեկն է: Շատ հաճախ ճյուղերը դեֆորմացնելու նպատակով այն ոլորում են մետաղալարով:
Որպեսզի ծառին տան հին ծառի տեսք, այն միտումնավոր բնի շրջանում և հաստ ճյուղերին կտրվածքներ են անում: Հետո ծառը վերականգնվում է վերքի տեղը սպիանում է՝ թողնելով հնամյա ծառի տեսք: Սակայն այս մեթոդները շատ զգուշորեն պետք է կիրառել, քանզի հնարավոր է ծառը կտրվածք անելու ժամանակ վարակվի:
Բոնսայ ծառերի հողը պետք է հաճախակի հարստացնել պարարտանյութերով: Մշտապես պետք է հետևել բույսի աճին: Շատ արագ պետք է հեռացնել ավելորդ տերևներն ու ճյուղերը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 История Бонсай . Дата обращения 26 декабря 2013.
- ↑ Perkins, 2013, էջ 104
- ↑ Olivová, 2009, էջ 85
- ↑ Oxford, 2010, էջ 233
- ↑ Франсиско Хавьер Алонсо де ла Пас. Происхождение стиля бонсаи // Бонсай. Большой атлас = GRAN ATLAS DEL BONSAI / И. А. Кирсанова. — М.: БММ АО, 2001. — P. 6. — 192 p. — 5000 экз. — ISBN 5-88353-101-6.
- ↑ Горбачева Г. Н., Житков В. С., Мамедова Э. Т. Бонсай. — М.: ЗАО «Фитон+», 2000. — 160 с. — (Живой мир вокруг нас). — ISBN 5-93457-011-0.
- ↑ Традиционные стили бонсай . Дата обращения 24 сентября 2013.
- ↑ Кольхепп, 2000, էջ 9
- ↑ Энциклопедия комнатного цветоводства (недоступная ссылка). Дата обращения 6 марта 2012. Архивировано 23 апреля 2012 года.
- ↑ Кольхепп, 2000, էջ 9-10
- ↑ 11,0 11,1 Черенкование деревьев и кустарников . Дата обращения 18 января 2014.
- ↑ Подготовка растения к пересадке .
- ↑ Пересадка
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В.Кольхепп. Бонсай из деревьев европейских лесов. — 1994.
- Perkins D. Encyclopedia of China: History and Culture. — Taylor& Francis, 2013. — ISBN 9781135935627.
- Olivová L.B., Børdahl V., Nordic Institute of Asian Studies. Lifestyle and Entertainment in Yangzhou. — NIAS Press, 2009. — (NIAS studies in Asian topics). — ISBN 9788776940355.
- Cresswell J. Oxford Dictionary of Word Origins. — OUP Oxford, 2010. — (Opr Series). — ISBN 9780199547937.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Бонсай (Япония сегодня № 9-10, 2005)»
- «Стили Бонсай»
- «Все о Бонсай»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին։ Վերցված է 2021-01-23
- «Мастерская бонсай»
- «Формирование бонсай»
- Сезонный уход
- Расщепление ствола у бонсай
- «Каталог деревьев для бонсай»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-05-ին։ Վերցված է 2016-03-30
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բոնսայ կատեգորիայում։ |
|