Լեռնավարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեռնավարդ
Rhododendron simsii0.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Հավամրգազգիներ (Ericaceae)
Ենթաընտանիք Ericoideae
Տրիբա Rhodoreae
Ցեղ Լեռնավարդ (Azalea)
L., 1753

Լեռնավարդը (նազվարդ)` հիասքանչ մանր տերևներով թուփ է: Ձմեռվա վերջում կամ գարնան սկզբին ծաղկելու ընթացքում լեռնավարդի կոկոնները ամբողջովին բացում են թերթիկները և ծածկում ամբողջ թուփը տարբեր երանգներով` կարմիր, վարդագույնի տարբեր երանգներ, նարնջագույն, մանուշակագույն և դեղին։

Մեղմ կլիմայով երկրներում լեռնավարդը աճեցնում են այգիներում, իսկ ցուրտ ձմեռ ունեցող երկրներում` տանը, բայց ամռանը տանում են դուրս։ Լեռնավարդի ծաղիկները լինում են մի գույնանի և երկգույնանի, որոշ տեսակներ հոտավետ են։ Լեռնավարդի տերևաթափ տեսակները ծաղկում են մինչև նոր տերևների աճելը։ Տան պայմաններում լեռնավարդի մասին տարածված է որպես «դժվար» և «կամակոր» բույս: Բանն այն է, որ տան պայմանները շատ հեռու են լեռնավարդի աճեցման բնական պայմաններից և շատ բույսեր դժվարություններ են ունենում՝ թափում են տերևները, կարճանում է ծաղկման շրջանը կամ բոլորովիին չեն ծաղկում։ Փորձենք ստեղծել տնային լեռնավարդի համար բարենպաստ պայմաններ. հողը միշտ թաց, թթվային բաղադրությամբ, ձմռանը սառը օդ, բույսի շուրջը բարձր խոնավություն տարվա տաք եղանակներին։ Պետք է հեռացնել թառամած ծաղիկները, որպեսզի բույսը իր ուժերը չծախսի սերմեր առաջացնելու համար։ Ամռանից պետք է հաճախակի պարարտացնել ֆոսֆոր պարունակող պարարտանյութով։ Լեռնավարդը սիրում է պայծառ լույս, բայց ամռանը պետք է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից։ Եթե այս պայմանները կատարվեն լեռնավարդը տարեց տարի առատ կծաղկի։ Նրան նաև կարելի է «ստիպել» ձմեռային տոներին ծաղկել։ Ծաղկաթափից անմիջապես հետո անհրաժեշտ է կտրատել ճյուղերը, ձևավորել բույսը։ Այնուհետև պատրաստել հատուկ հողախառնուրդ՝ երեք մաս տորֆահող, երկու մաս տերևահող, կես մաս ավազ։ Բույսերը պետք է վերատնկել ավելի մեծ թաղարներում։ Եթե բույսը երիտասարդ է, այն պետք է վերատնկել տարին երկու անգամ։ Տարիքավոր բույսերը խորհուրդ է տրվում վերատնկել երկու երեք տարին մեկ։ Լեռնավարդը բազմացվում է սերմերով, կտրոններով և պատվաստով։