Հովհաննես Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 16, 1892(1892-02-16)
Երևան, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 10, 1961(1961-04-10) (69 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
ԿուսակցությունԽՄԿԿ

Հովհաննես Մնացականի Պետրոսյան (փետրվարի 16, 1892, Երևան - մարտի 10, 1961, Երևան), Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման համար պայքարի մասնակից, հայ խորհրդային մատենագետ։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։ Մայիսյան ապստամբության (1920) և Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից։

Ավարտել է Երևանի հոգևոր սեմինարիան, մոտ 10 տարի ուսուցչություն է արել հայկական դպրոցներում։ Վարել է կուսակցական, պետտական տարբեր պաշտոններ։ Եղել է Երևանի գավառի Կոտայքի գավառամասային կուսկոմիտեի քարտուղար (1921), ՀԿ(բ) կ Կենտկոմի գործերի կառավարիչ (1921-1922), Ներքին Ախտայի (այժմ՝ Հրազդան) գավառամասային գործկոմի նախագահ (1922), Էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար (1923), ՀԱՄ1ս-ի Լուսաշխի կոմիտեի նախագահ (1923)։ Պետրոսյանը մասնակցել է Սովետական Ռուսաստանից, Թիֆլիսից, Բաքվից և սփյուռքից ականավոր հայ մտավորականների՝ Խորհրդային Հայաստան վերադարձնելու գործին։ 1934-1935 թվականներին եղել է կոմունիստական համալսարանի ռեկտոր, 1937 թվականից՝ ՀՍՍՀ գրապալատի տնօրեն։