Հասմիկ Սիմոնյան (բանաստեղծ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հասմիկ Սիմոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հասմիկ Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (2008) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ |
Հասմիկ Գագիկի Սիմոնյան (մարտի 7, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (2007)[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասմիկ Սիմոնյանը ծնվել է 1987 թվականին Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 միջնակարգ դպրոցը, 2003-2008 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 2008-2009 թվականներին՝ Կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում[2]։ 2005 թվականին հրատարակված Սիմոնյանի «Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն ձեռագիր վիճակում արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի։ 2010 թվականին հրատարակվել է «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։ Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ թերթերում ու ամսագրերում, ինչպես նաև՝ «Գրանիշ»[3] և «Հետք» ինտերնետային կայքերում[4]։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գրեթերթի» մրցանակ՝ «Պոեզիա» անվանակարգում, 2010
- «Գրեթերթի» մրցանակի՝ «Հրապարակախոսություն և ակնարկ» անվանակարգում, 2008
- Հրանտ Մաթևոսյանի անվան կրթաթոշակ-մրցանակ, 2007
- Հակոբ Կարապենցի անվան մրցանակ, 2006
- Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակի «Գրականություն» բնագավառում, 2006
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թափթփված սենյակներ, Երևան, 2010։
- Լուսնոտ բառեր, Երևան, 2005։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Համիկ Սիմոնյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում»
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Հասմիկ Սիմոնյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին։ Վերցված է 2017-03-07
- ↑ «ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ | Բանաստեղծություններ | Գրանիշ»։ granish.org (en-US)։ Վերցված է 2017-03-07
- ↑ «Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ»։ Վերցված է 2017-03-07