Մհեր Արշակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մհեր Արշակյան
Mher Arshakyan.jpg
Ծնվել է1972, օգոստոսի 30
ԾննդավայրԵրևան
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայաստան
ԿրթությունԵՊՀ բանասիրական ֆակուլտետ
Ժանրերբանաստեղծություն, պատմվածք, հոդված

Մհեր Արշակյան (ծնվ. 1972, օգոստոսի 30, Երևան), հայ հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր:

Մանկության և պատանեկության տարիներն անցկացրել է Գավառում և Մեղրիում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1995): 1997 թվականին հրատարակել է առաջին գիրքը՝ «Սիրող մարդը» վերնագրով: Հետագա տարիներին տպագրել է բանաստեղծությունների և պատմվածքների «ինքնահրատ» մի քանի բրոշյուր: 2002 և 2007 թվականներին հրատարակել է «Օրագրերը»[1]:

Աշխատել է հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում[2]։ 1995-1998 թվականներին եղել է ՀՀՇ-ի տեղեկատվական կենտրոնի թղթակից: 1998-1999 թվականներին Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) տպագիր օրգանի՝ «Հայք» թերթի թղթակից, 1999-2005 թվականներին՝ «Ա1+» հեռուստաընկերության «Այբ-Ֆե» լրատվական գործակալության թղթակից, 2002-2005 թվականներին՝ «Այբ-Ֆե» թերթի թղթակից, 2006 թվականից`Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակից[3]:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրող մարդը (վիպակ), Ե., Ապոլոն, 1997, 63 էջ:
  • Անճառ (բանաստեղծություններ), Ե., Լուսակն, 2007, 60 էջ:
  • Պատմվածքներ, Ե., ՀԳՄ հրատ., 2008, 100 էջ:
  • Յանուսի օրագրերը (մտորումներ), Ե., Անտարես, 2015, 200 էջ:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003-«Ռուսկայա գազետայի» հատուկ մրցանակ (Ռուսաստան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]