Արեգ Ազատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արեգ Ազատյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1986(1986-11-25) (32 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և ռեժիսոր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՀակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն

Արեգ Ազատյան (նոյեմբերի 25, 1986(1986-11-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ռեժիսոր, ՀԳՄ անդամ 2007-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգ Ազատյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 25-ին, Երևանում։

  • 2003 թվականին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրը։
  • 2003 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ ռեժիսուրայի բաժին։
  • 2000 թվականից սկսած, պատմվածքներն հրատարակվել են «Գրական թերթ», «Գարուն», «Գրեթերթ», «Նարցիս», «Կանչ», «Աղբյուր», «Լուսապսակ» պարբերականներում։
  • 2000 թվականին մամուլում տպագրված պատմվածքների համար արժանացել է Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակին։
  • 2001 թվականին մի շարք պատմվածքներ տպագրվել են «Հույս, հավատ, սեր» ալմանախում։
  • 2003 թվականին «Ապոլլոն» հրատարակչությունը հրատարակել է «ԿՅԱՆՔ ԱՐԵՎԻՑ ՎԵՐԵՎ» պատմվածքների ժողովածուն։
  • 2003-2009 թվականներին համանուն պատմվածքների հիման վրա նկարահանել է «Էշը», «Ճանճը», «Կաթ», «Զատիկի ոտքից բռնված» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերը։ «Էշը», «Ճանճը» և «Զատիկի ոտքից բռնված» ֆիլմերը, որոնք մասնակցել են մի շարք միջազգային կինոփառատոների՝ Ռոտերդամի, Բարսելոնի, Սան Պաոլոյի, Փարիզի, Բուխարեստի, Երևանի՝ «Ոսկե Ծիրան», Տրիեստի, Մադրիդի, Անապայի, Դուշանբեի և այլն։
  • 2004 թվականին գրած արձակ ստեղծագործությունների շարքի համար արժանացել է «Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակին՝ գրականության բնագավառում»։
  • 2005 թվականին «Ապոլլոն» հրատարակչությունը հրատարակել է «ՄԱՐԴՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» պատմվածքների երկրորդ ժողովածուն։
  • 2006 թվականին արժանացել է «Մեկ կադր մեկ րոպե» կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Կաթ» ֆիլմի համար։
  • 2006 թվականին «Ապոլլոն» հրատարակչությունը հրատարակել է «ԶԱՏԻԿԻ ՈՏՔԻՑ ԲՌՆՎԱԾ» պատմվածքների երրորդ ժողովածուն։
  • 2007 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ։
  • 2008 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ ռեժիսուրայի բաժինը՝ գերազանց առաջադիմությամբ։
  • 2009 թվականին մի շարք պատմվածքներ տպագրվել են «Արդի հայ արձակ՝18-ից-33» ալմանախում։
  • 2009 թվականին Հրատարակվել է ռուսական հեղինակավոր՝ «Юнность» (Յուննոստ) հանդեսում։
  • 2010 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում «Terre d'Armenie» «Գիրք 2010» գրական փառատոնում արժանացել է Տարվա լավագույն գրող «Toros» մրցանակին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]