Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց
Hakob Kojoyan school plaque.jpg
Տեսակդպրոց
Հիմնադրված է1958
Աշակերտներ230
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքkojoyan.schoolsite.am

Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, մանկական դպրոց Երևանում, հիմնվել է 1958 թվականին։ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ 1959 թվականին կոչվել է նկարիչ Հակոբ Կոջոյանի անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հակոբ Կոջոյան կրթահամալիրը» ստեղծվել է Երևանի թիվ 15 միջնակարգ դպրոցի (Երևանի Պերճ Պռոշյանի անվան թիվ 15 դպրոց) և Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի քառամյա մանկական դպրոցի (որը հիմնադրվել է 1957 թ. և անվանակոչվել Հ. Կոջոյանի անունով 1958 թ.) բազաների վրա` համաձայն Երևանի քաղաքապետի 28.01.1998 թ. թիվ 8 որոշման և ՀՀԿԳ նախարարի 25.02.1998 թ. N47-Մ հրամանի:

Դասավանդվում են գծանկարչություն, գեղանկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ, արվեստի պատմություն, դիցաբանություն, ռուսաց լեզու, անգլերեն և այլն:

Համալիրն ունի համակարգչային դասասենյակ, որը հնարավորություն է տալիս կրթությունը համապատասխանացնելու ժամանակի պահանջներին, ինչպես նաև՝ երեխաներին ծանոթացնելու նոր մասնագիտությունների (համակարգչային ձևավորում, գրաֆիկա, անիմացիա և այլն): Մարզադահլիճը գտնվում է անմխիթար վիճակում, ինչի պատճառով ֆիզկուլտուրայի դասերը անց են կացվում ոչ լիարժեք:

Կրթահամալիրը մշտապես մասնակցում է տարբեր մրցույթների. թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ արժանանալով մրցանակների ու մեդալների: և հանրակրթական առարկաներ։

Դպրոցի սաների աշխատանքները ցուցադրվել են միութենական և միջազգային (Ֆրանսիայում, ճապոնիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հոլանդիայում) ցուցահանդեսներում։ Մոսկովյան միջազգային մրցույթներում, ՄԱԿ-ի անդամ աֆրիկյան և ամերիկյան երկրների մշակութային կենտրոնում, Լիդիցե և Մարտին քաղաքներում կայացած մրցույթներում դպրոցի 20-ից ավելի սաներ արժանացել են ոսկե մեդալների ու դիպլոմների։ 2018-2019 ուս. տարվա շրջանակներում դպրոցում սովորում է մոտ 500 աշակերտ։ 2019-2020 ուս. տարվա ընդունելության համար երեծաները պետք է հանձնեն քննություն հետևյալ առարկաներից՝ Նկարչություն, Հայոց լեզու և Հանրահաշիվ:

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 601 CC-BY-SA-icon-80x15.png