Մինաս Հալաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մինաս Հալաջ
Ի ծնե Մինաս Հալաջ
Ծնվել է նոյեմբերի 5, 1981 (37 տարեկան)
Ծննդավայր Երևան
Ազգություն հայ
Կրթություն Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ և արվեստների գործիչ
Հայր Սամուել Հալաջ
Minas Halaj Վիքիպահեստում

Մինաս Հալաջ (1981, նոյեմբերի 5, Երևան), հայ նկարիչ։

Նկարիչ Սամուել Հալաջի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Հալաջը ծնվել է Երևանում, նկարիչ Սամուել Հալաջի ընտանիքում։ 1992-1996 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1996-1998 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1998-2002 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։

Մինաս Հալաջն աշխատում է յուղաներկով, խառը տեխնիկայով։ ստեղծում է գեղանկարներ, գրաֆիկ աշխատանքներ[1]։

2002 թվականից բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 Ռաֆսոնի պատկերասրահ, Հակենսակ, Նյու Ջերսի
  • 2008 Tracy Park պատկերասրահ, Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա
  • 2007 Tracy Park պատկերասրահ, Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա
  • 2006 Tracy Park պատկերասրահ, Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա
  • 2005 Քրիստիան Էգս պատկերասրահ, Արևմտյան Հոլիվուդ, Կալիֆորնիա
  • 2005 Arc Light Theatre պատկերասրահ, Հոլիվուդ, Կալիֆորնիա
  • 2004 Դոնա Ռատիկան դիզայնի կենտրոն, Մայամի, Ֆլորիդա

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 Միջազգային արվեստի սիմպոզիում, «Atelier An Der Donau», Վիեննա, Ավստրիա
  • 2014 Աշխատանքներ թղթի վրա, «Brand 42», Բրանդ արվեստի կենտրոն, Գլենդել, Կալիֆորնիա
  • 2013 Սաաչի պատկերասրահ, «Նկարված դեմքեր», Լոնդոն, ՄԹ
  • 2013 «Փոքր աշխատանքների տեսլական ցուցահանդես», Բեյքերսֆիլդ արվեստի թանգարան, Կալիֆորնիա
  • 2012 «Մարկ Ռոտկո 109-րդ տարելից», Դինաբուրգ, Լատվիա
  • 2012 Pier #92, Նյու Յորք
  • 2012 Արվեստ մոխիրներից պատկերասրահ, Հոլիվուդի Բարնսդոլ պատկերասրահ
  • 2012 Art Cube պատկերասրահ, Լագունա Բիչ, Կալիֆորնիա
  • 2011 El Pueblo de Los Angeles Historical Monument, Լոս Անջելես
  • 2011 Los Angeles Municipal art պատկերասրահ, LA, CA.
  • 2011 Սկիներ Հովարդ ժամանակակից արվեստի պատկերասրահ, Սակրամենտո, Կալիֆորնիա
  • 2010 Rweeway պատկերասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2010 Western պատկերասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2010 Արվեստ մոխիրներից պատկերասրահ, Գլենդել, Կալիֆորնիա
  • 2009 Primo Piano LivinGallery, Լես, Իտալիա
  • 2009 Ամերիկա-իտալական արվեստի թանգարան, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2009 Համայնքային արվեստի թանգարան, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2008 Բրանդ պատկերասրահ, Գլենդել, Կալիֆորնիա
  • 2008 Tracy Park Gallery, Սանտա Մոնիկա, CA.
  • 2007 1-5 պատկերասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2007 Ամերիկա-իտալական արվեստի թանգարան, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2006 Tracy Park պատկերասրահ, Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա
  • 2006 Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, Երևան
  • 2004 Pacific դիզայն կենտրոն, Արևմտյան Հոլիվուդ, Կալիֆորնիա

Մեջբերումներ Մինաս Հալաջից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ես կարծում եմ, որ ամեն մարդու մեջ ապրում է մեկ այլ մարդ, և դրա համար էլ իմ արվեստը պայմանավորված է «I make art to find out who I am» գաղափարով: Յուրաքանչյուր որսած պահ գերագույն հաճույք է և նպաստում է այս գաղափարի զարգացմանը[2]: Aquote2.png


Aquote1.png Այո, քանի որ արևը ծագում է մարդու համար, պատերազմները հրահրվում են մարդու կողմից, և նույնիսկ ամենամասսայական իրադարձությունների բուրգի վերևում անհատն է: Ես իմ արվեստի մեջ եմ պատերազմում և չեմ խառնվում ուրիշ պատերազմների: Aquote2.png


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]