Գևորգ Մարտիրոսյան (նկարիչ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ի ծնե | Գևորգ Իշխանի Մարտիրոսյան |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 23, 1975 (50 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Գևորգ Իշխանի Մարտիրոսյան (Gev Mart, հոկտեմբերի 23, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Մարտիրոսյանը ծնվել է 1975 թվականին Երևանում՝ նկարչի ընտանիքում։ 1986-1990 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1991-1995 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում։ 2008 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1998 թվականից մասնակցում է ցուցահանդեսների։
Աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի «Z Gallery»-ում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Պատկերասրահ, Գևորգ Մարտիրոսյան, «Դրօշակ» մայիս, N5 (1608) 2009.