Վահան Ռումելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Ռումելյան
Ի ծնեՎահան Մելքոնի Ռումելյան
Ծնվել է1963, փետրվարի 2
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Վահան Մելքոնի Ռումելյան (1963, փետրվարի 2, Երևան), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցում, 1980-1986 թթ.՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1987 թվականին ընդունվել է Երևանի պետական գեղարվեստի ինստիտուտ, 1988 թվականին սովորել է Ֆրանսիայում, այնուհետև 1991 թվականին շրջագայել է Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 «ԱՐՏՈՒԵԼ» Ժամանակակից արվեստի միջազգային կենտրոն
  • 2001 «ԵՎՐՈ ԱՐՏ», Ժամանակակից արվեստի ներկայացուցիչների միջազգային կենտրոն V, Բարսելոն, Իսպանիա
  • 2004 «Դեպի Նեոաբստրակցիոնիզմ» Ա պատկերասրահ, Մոսկվա, Ռուսաստան
  • 2004 WCAF ցուցադրություն, Հիլթոնի խորհրդակենտրոն, Լաս Վեգաս, ԱՄՆ
  • 2005 Վերածննդի շրջանի արվեստի պատկերասրահ, Ֆլորենցիա, Իտալիա
  • 2006 ԱրտԷքսպո միջազգային ցուցահանդես, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2007 ԱրտԷքսպո միջազգային ցուցահանդես, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2007 Դասական արվեստի ցուցահանդես, Բուենոս Այրես, Արգենտինա
  • 2007 «Հինգ հայ նկարիչներ» ցուցահանդես, Ֆրանսիա
  • 2007 ցուցահանդես Լյուքսեմբուրգյան այգիներում, Փարիզ, Ֆրանսիա
  • 2008 Կասել Սան Անջելո, Հռոմ, Իտալիա
  • 2009 Միջազգային ԱրտԷքսպո, Չինաստան

Մեջբերումներ Վահան Ռումելյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբստրակտ նկարչությունը խզբզոց չէ. գուցե խզբզոցի տպավորություն է թողնում, բայց ամեն գիծն ու գույնն իր ճիշտ տեղում է և հստակ ասելիք ունի։
- [2]
Երբ մի որոշ ժամանակ չեմ նկարում, հետո մոտենում եմ ճերմակ կտավին, մի սարսափելի զգացողություն եմ ունենում, մոլորվում եմ, չգիտեմ՝ որտեղից սկսեմ, ինչպես սկսեմ ու ինչ գույնով։ Բայց հետո ամեն ինչ ինքն իրեն է ստացվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]