Jump to content

Տիգրան Ասատրյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Ասատրյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1968(1968-09-17) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց (1982) և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1986)
Մասնագիտություննկարիչ և ուսուցիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Tigran Asatryan Վիքիպահեստում

Տիգրան Էդվարդի Ասատրյան (սեպտեմբերի 17, 1968(1968-09-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-1982 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1982-1986 թվականներին` Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1987-1993 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 2009 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում է գծանկար և գեղանկար։ Բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Կանադայում։

Տիգրան Ասատրյանի անհատական ցուցահանդեսը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[1]

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Գիշերային հյուրը»
  • «Սանչո Պանսը»
  • «Դոն Կիշոտը»
  • «Տաթևացի տատիկը»

Մեջբերումներ Տիգրան Ասատրյանից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչությունը խոսելու, արտահայտվելու ձև է, և նկարիչն իր ասելիքն այդ կերպ է արտահայտում։ Իմ խոսքերը նկարներս են, ու նկարչությունն ինձ համար անբացատրելի մի բան է, որն ինձ հետ ծնվել է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]