Կառլոս Սայադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սայադյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Կառլոս Սայադյան | |
---|---|
Ի ծնե | Կառլոս (Կառլեն) Միշայի Սայադյան |
Ծնվել է | 1948, փետրվարի 18 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կայք | carlossayadyan.com |
![]() |
Կառլոս (Կառլեն) Միշայի Սայադյան (փետրվարի 17, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 -1964 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում։ 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1975 թվականին՝ Երևանի գեղարվեստա - թատերական ինստիտուտը։ 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, Մխիթարյան միաբանության թանգարանում[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծել է հիմնականում կոմպոզիցիաներ՝
- «Բնանկարներ», 1975
- «Լողացողներ», 1990
- «Մետամորֆոզներ», 1995
- «Մանեքեններ», 1997
- «Իմպերիայի վախճանը», 1990
- «Հավասարակշռություն», 1992
- «Ալպիական մարգագետին»
- «Ամպրոպ», ՀԱՊ, 1993[2]
Կառլոս Սայադյանի նկարների հիմնական հերոսը կինն է՝ իր թեթևությամբ, ռոմանտիզմով, գերող նրբությամբ։
- «Մեղեդի»
- «Առևանգում», 1990
- «Ռապսոդիա»
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուխարեստում (1988), Լոս Անջելեսում (1989, 1999, 2004), Աթենքում (1996), Աբու Դաբիում (1996), Երևանում (1998, 2004), Բեյրութում (2017, Համազգային ցուցասրահ)[3] և այլուր։
Մեջբերումներ Կառլոս Սայադյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն նկարիչ նկարչության մեջ պիտի ունենա իր ձեռագիրը, առանց դրա նկարչությունն արժեք չունի։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Սայադյան Կառլոս Միշայի | Ամպրոպ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-02-16
- ↑ Hamazkayin Art Gallery (2017-02-18), 15.FEB.2017 Carlos Sayadyan Exhibition, https://www.youtube.com/watch?v=L45Hj4VFio8, վերցված է 2019-02-16